Մոտ մեկ ժամ առաջ մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա երթը։ Ակցիայի մասնակիցները Արաբկիր վարչական շրջանից ուղղություն են վերցրել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ նախատեսել են անհնազանդության միջոցառումներ անցկացնել։
Ոստիկանությունը հատված առ հատված միակողմանի փակում է տրանսպորտի երթևեկությունը՝ երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Մինչև քայլերթը շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի շաբաթ օրվա հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցելու փաստին, ասել է, որ դա իրենց հետ չի պահի:
Երթի մասնակիցները կանգ են առել Քննչական կոմիտեի շենքի առաջ ու ձվեր նետել կառույցի դռան ուղղությամբ: