Ուժեղ քամին վնաս է հասցրել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում

ՀՀայկարամ Նահապետյան

Ուժեղ քամին գիշերը վնասել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի բնակիչներից Արմեն Օսպիյանի գոմի տանիքը՝ հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:

Օսիպյանի խոսքով՝ իրենց թվացել է, թե երկրաշարժ է տեղի ունեցել: Առավոտյան միայն պարզել է՝ քամին վնասել է գոմի տանիքը: 

Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Արմեն Անտոնյանը տեղեկացրեց, որ այսօր՝ ժ. 09:30-ի սահմաններում, ահազանգ են ստացել Մեծ Մասրիկի ղեկավարի տեղակալից, որ քամին վնասել է համայնքի բնակիչներից մեկի գոմի տանիքը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ի, 17-ի լույս գիշերը: 

Քամու հետևանքով այլ բնակիչների գույք չի վնասվել: Փրկարարական ծառայությունն այլ ահազանգ չի ստացել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում