ԳԳայանե Թամամյան

Առողջապահության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Առողջապահության համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: 

 
«Հարգելի քաղաքացիներ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝
առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:
 
Երևանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով»,- գրել է Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ժ. 15:29-ին Երևանից 8 կմ հարավ-արևելք 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ,

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում