ՄԻԱՎ-ի դիտավորյալ փոխանցման համար կսահմանվի քրեական պատասխանատվություն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ նախագիծը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու և ոլորտը, կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելություն ապահովելու և այդպիսով ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

«ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցումը կարգավորված չէին օրենքով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրելու դեպքերը, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների փոխանցմանը ներկայացվող պահանջները»,- ասաց փոխնախարարը:

Նանուշյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ էլ առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքում, երբ անձը տեղեկացված է, որ իր մոտ առկա է ՄԻԱՎ հիվանդությություն, և կանխամտածված, դիտավորությամբ փաստացի փոխանցում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում