Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության առջև

ԱԱննա Ավետիսյան

Անհետ կորած զինծառայողների հարազատները, ծնողները այսօր բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են զինծառայողների երեխաներին։ Փոքրիկների ձեռքերում պաստառներ են` «Վերադարձրեք հայրիկին», «Պահանջում եմ հայրիկիս» գրություններով։

Զինծառայողների հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հարազատի մասին տեղեկություն չունեն, իրենք հանդիպումներ են ունենում, սակայն դրանք արդյունք չեն տվել՝ ՊՆ-ից իրենց ասել են՝ աշխատանքներ են տարվում:

«Փոքրիկներն իրենց հայրիկներին են պահանջում»,- ասաց ցուցարարներից մեկը՝ ընդգծելով, որ իրենց ցույցը իշխանությունների դեմ չէ, իրենք չեն ցանկանում խոսել քաղաքականությունից, այլ ցանկանում են լուր իմանալ իրենց հարազատների մասին:

«Մեզ հետաքրքիր է մեր երեխաների հարցը»,- ասացին անհետ կորած զինծառայողների հարազատները:

Նրանք պահանջում են հրապարակել գերիների ու անհետ կորածների ցուցակները, իրենց հնարավորություն տալ շարունակել որոնողական աշխատանքները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում