Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄարի Կոստանյան

Ամերիկացի 54 սենատորներ Թուրքիային քննադատող նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Ամերիկացի 54 սենատորներ Թուրքիային քննադատող նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

ԱՄՆ 54 սենատորներ նամակ են հղել երկրի նախագահ Ջո Բայդենին, որում դատապարտում են Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումը, և ԱՄՆ նախագահին կոչ անում Անկարային հորդորել կատարել իր պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է Al-monitor կայքը:

Թուրքիային դատապարտող նամակը հեղինակել են դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենը Օրեգոնից և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն Ֆլորիդայից:

Նամակում ասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «մարգինալացրել է ներքին ընդդիմությանը» և «լռեցրել է կամ համագործակցում է քննադատող լրատվամիջոցների հետ»:

Ամերիկացի սենատորները Թուրքիային քննադատել են նաև ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և Սիրիայում ԱՄՆ-ի աջակցության տակ գտնվող քրդական խմբերի հետ հակամարտության համար:

Նշվում է նաև Թուրքիայում լրագրողների ու ընդդիմադիր կուսակցությունների դեմ երկրի կառավարության կողմից բռնությունների մասին:

ԱՄՆ Կոնգրեսը վերջին ամիսներին Թուրքիային խիստ քննադատում է վերոհիշյալ թեմայներով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մայքլ ՄքՔոլը դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի «սադրիչ վարքագիծը» խարխլում է ՆԱՏՕ-ի դաշինքը:

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սենատորների խումբը հոկտեմբերին Թրամփի վարչակազմից պահանջել էր ուսումնասիրել Լիբիայում, Իրաքում և Սիրիայում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ մեղադրանքները: Թուրքիան ներգրավված է տարածաշրջանային մի շարք հակամարտությունների մեջ:

Նույն  ամսին դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսին, որն այժմ ղեկավարում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը, հաջողվել էր Կոնգրեսի գրադարանին համոզել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարբերականը նշում է 20-րդ դարի սկզբին հայերի, հույների և ասորիների սպանությունների մասին, ինչը Թուրքիան չի ճանաչում որպես ցեղասպանություն:

Կոնգրեսի կողմից անդադար քննադատությունները կարող են բարդացնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները Ջո Բայդենի ղեկավարման օրոք: Այժմ այդ հարաբերությունները ցածր մակարդակի են: Բայդենի և Էրդողանի օգնականներն այս ամիս հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով «արդյունավետ հարթել տարաձայնությունները»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում