Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին չարտոնված ցույցերին մասնակցելու համար վտարելու՝ ՌԴ ԱԳՆ որոշումը, հայտնում է ТАСС-ը:
Գերմանիան ու Ֆրանսիան կարծում են, որ ԵՄ-ից երեք դիվանագետների, այդ թվում ՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհու արտաքսումը Ռուսաստանից անհիմն է: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում:
Շվեդիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն փաստը, որ իր երկրի դիվանագետը մասնակցել է Ռուսաստանում անցկացված ցույցին:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ սխալ է համարել լեհ դիվանագետին վտարելու Ռուսաստանի որոշումը և ակնկալում է դրա չեղարկում: