COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՌՌոզա Խաչատրյան

Պատգամավորն առաջարկում է ընդլայնել Խնայբանկում ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը

Պատգամավորն առաջարկում է ընդլայնել Խնայբանկում ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօր հրավիրված նիստում քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերձած պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ համայնքներում հաշվառված բնակիչների սոցիալական վիճակի հնարավոր վատթարացմամբ և սոցիալական աջակցության ծրագրերի ներդրման անհրաժեշտությամբ:

«Խնդիրը «Հայխնայբանկում» ներդրված ավանդներն են: Այս տարվա բյուջեով, ըստ էության, շահառուները 1938 թվականին ծնվածներն են: Ամեն տարի փորձում ենք ավելի մեծացնել հասցեականությունը: Հիմա, պայմանավորված փոփոխությունով՝ սահմանամերձի տրամաբանությունը ևս փոփոխվել է»,- նշեց պատգամավորը:

«2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով այս տարի շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ որպես նախկին ԽՍՀՄ «Խնայբանկի» ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառումը:

Նախագծով առաջարկվում է ընդլայնել ԽՍՀՄ «Խնայբանկում» ներդրված ավանդների փոխհատուցման հնարավորություն ունեցող շահառուների ցանկը՝ պատերազմական գործողությունների արդյունքում մասնակից շահառուների թվի ավելացմամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով բարելավել թիրախային համայնքների բնակիչների ընդհանուր սոցիալական վիճակը:

Հարցը չդրվեց քվեարկության, որոշում կայացվեց լրամշակել նախագիծը և քննարկել երկու ամսից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում