Արագածոտնի մարզի Ապարան համայնքն արդեն 3 տարի է, ինչ բնականոն զարգացման բավականին բարձր տեմպեր է արձանագրում:
«Խոշորացումից հետո համայնքը փոխել է իր արտաքին տեսքը՝ բարեկարգ շենքեր և փողոցներ, կանաչապատ այգիներ ու պուրակներ, ամանակակից խաղահրապարակներ:
Սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանքներ են տարվել գրեթե բոլոր բնակավայրերում՝ գիշերային լուսավորություն, աղբահանություն, ճանապարհների խճալցում և ասֆալտապատում, ոռոգման ջրատարերի և խմելաջրի ցանցի կառուցում, քաղաքացիների սպասարկման գրասենյակ, մշակույթի կենտրոնների, արվեստի դպրոցի վերանորոգում:
Համայնքը զարգանում է»,- հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ներկայացնելով տեսանյութ: