ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը նվիրված էր համակարգի բարեփոխումներին:
Ոլորտի բազմաթիվ խնդիրներին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, ավելացավ հետպատերազմյան իրավիճակը՝ նշեց Ժաննա Անդրեասյանը և ավելացրեց, որ ոլորտի բարեփոխումներին են ուղղված «Կրթության մասին օրենքում» կատարված լրացումներն ու փոփոխությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրեց երկու կարևոր կետ՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը, որն ընդգրկում է կրթության բոլոր մակարդակները՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ:
Ըստ Անդրեասյանի՝ համակարգը հնարավորություն կտա ճշգրիտ հաշվառել և բացահայտել ուսումնական պրոցեսում չընդգրկված կամ դասերից հաճախ բացակայող երեխաներին, հավասար պայմաններ ստեղծել սովորողների համար:
Համակարգի ներդրմամբ հնարավորություն կստեղծվի փաստաթղթերի թվայնացման համար՝ թղթից ատեստատները կփոխարինվեն թվայիններով:
Կրթության ոլորտի կայացման երկրորդ և կարևոր պայմանն, ըստ Ժաննա Անդրեասյանի, ֆինանսավորումն է: Ըստ օրենքում կատարված փոփոխության՝ նախկինում սահմանված՝ մեկ սովորող թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով, ինչը թույլ կտա կրթական հաստատություններին՝ ֆինանսավորման եղանակն ընտրել ըստ ուսումնական ծրագրերի և աշակերտների թվի: