• Հայ
  • Eng
  • РУС
Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի... 12:31
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում է ստացել  զոհված ևս 121 զինծառայողի ընտանիք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում... 11:38
Ձյան պատճառով Արցախում ժամանակավորապես դադարեցվել են աճյունների որոնողական աշխատանքները Ձյան պատճառով Արցախում ժամանակավորապես... 11:17
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:2424 Հնվ, 2021

Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջիկայում կարող է թևակոխել ակտիվ փուլ

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը կթևակոխի բավական ակտիվ փուլ։ Նման ենթադրության հիմք է տալիս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, համաձայն որի՝ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։

Սա բավական ուշագրավ հայտարարություն է, քանի որ նախ՝ ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ գրեթե ուղիղ տեքստով հայտարարել էր, թե Ղարաբաղի խնդիրը լուծված է, Արցախի կարգավիճակի խնդիր գոյություն չունի և, ընդհանրապես, բացի խաղաղապահների գործունեությունից, միջնորդական այլ առաքելության անհրաժեշտություն այլևս չկա։ Որ առնվազն երկու հարցում գոնե Երևանն ու Մոսկվան համամիտ չեն պաշտոնական Բաքվի հետ, ընդգծված երևաց հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հնչած հայտարարություններից։ Մասնավորապես, Արցախի կարգավիճակը, ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, դուրս չի բերվել բանակցությունների օրակարգից, այլ, ինչպես հայտարարել են թե՛ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու արտգործնախարար Լավրովը,թե՛ Հայաստանի վարչապետը, գիտակցաբար չի ընդգրկվել հրադադարի հաստատման հայտարարության տեքստում՝ պայմանով, որ բանակցող կողմերը խնդրին վերադառնալու են ապագայում։

Վլադիմիր Պուտին - ՌԴ նախագահ (դեկտեմբերի 17) - Մենք երկար տարիներ հավատարիմ ենք եղել մեկ դիրքորոշմանը, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող 7 շրջանները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ՝ այնտեղ հետագայի համար պետք է ֆիքսվի ստատուս քվոն, սակայն անպայման պետք է ստեղծվի շփման հնարավորություն Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև, որի համար էլ օգտագործվում է Լաչինի միջանցքը: Դա կապ է Հայաստանի ու Արցախի միջև:

Սերգեյ Լավրով -  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, և որոշվել է հարցը շրջանցել և թողնել ապագային: Այս հարցով, այդ թվում, պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այժմ վերսկսել են իրենց շփումները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան

Նիկոլ Փաշինյան -  ՀՀ վարչապետ - Իհարկե, մեզ հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռևս մնում են շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես, այդ հարցով:


Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, ապա գոնե այս պահին հստակ է, որ, անկախ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքից ու դրանց տևողությունից, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի ապահովումը նույնիսկ քննարկման առարկա չի դառնալու։ Համենայնդեպս, այս պահին Բերձորով անող ճանապարհի անվտանգությունն ապահովող երկրի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստան-Արցախ կապն աշխատելու է անխափան, և այդ առումով Բաքուն այստեղ անելիք չունի։

Սերգեյ Լավրով - Հայաստանի կապը Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի ժխտել, տասնամյակներ շարունակ բանակցությունների ողջ ընթացքում երբեք հարց չի եղել, որ Հայաստանը և Ղարաբաղը կտրվեն միմյանցից։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, ոչ ոք չի մերժել, և այն նախկինի պես կողմերի համաձայնության առարկա է՝ ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը:
 
Ինչ վերաբերում է դեռևս չլուծված խնդիրներին, դրանցից կարևորագույնը Երևանի համար մնում են հումանիտար խնդիրները:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր ու շարունակում է պնդել, որ հրադադարի հայտարարության 8-րդ կետը կյանքի է կոչվել ոչ ամբողջությամբ։ Ադրբեջանում դեռ կան հայ ռազմագերիներ ու գերեվարված քաղաքացիական անձինք, և այդ խնդիրն անհրաժեշտ է հնարավորինս շուտ կարգավորել։

Նիկոլ Փաշինյան - Բայց մենք, մասնավորապես, գտնում ենք, որ մեր համատեղ հայտարարության կոնկրետ 8-րդ կետը, ցավոք, ամբողջությամբ չի իրականացվում, ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի սեղմ ժամկետներում գալ կոնկրետ որոշման:

Որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պետք է լուծվի և դա պիտի արվի հակառակ Բաքվի պնդումների, թե հայ ռազմագերիների մի մասին ադրբեջանական զինված ուժերը գերեվարել են արդեն նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ակնհայտ է։ Այս պահին առնվազն ռուսական կողմը, Լավրովի պնդմամբ, բանակցում է Բաքվի հետ՝ փորձելով վերջինին բերել կառուցողական դաշտ։ Վերջին օրերին հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցներում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ Լավրովի զրույցներում:

Սերգեյ Լավրով - Եթե չլինեին խաղաղապահներ, ապա այդ խնդիրն ավելի դժվար կլիներ լուծել, բայց խաղաղապահները դրանով զբաղվում են։ Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է կապի մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այժմ մեր զինվորականները հայկական և ադրբեջանական ԶՈւ-երի հետ համեմատում են ցուցակները:

Նիկոլ Փաշինյան (հունվարի 11) -  Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ

Ենթադրվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան նպատակ է ունենալու քննարկման առնել այս երեք հիմնաքարային խնդիրները, այն է՝ ռազմագերիների վերադարձ, Արցախի հետագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսում և կոմունիկացիաների ապաշրջափակում։ Ասենք՝ այս վերջին կետը, նույնպես որպես ենթադրություն, ուղղակիորեն փոխկապակցված է առաջին երկուսի հետ։


Համենայնդեպս, հայկական կողմը բազմիցս նշել է, որ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը թեև կարող է տնտեսապես շահավետ լինել, սակայն չի կարող լիարժեք աշխատել, եթե պայմանավորվածությունների իրականացմանը հասնելու համար չեն արվել առարկայական, շոշափելի քայլեր:

Թեև, ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերն ինչ-որ չափով կարծես թե արդյունավետ իրականացվում են:

Հեղինակ`Լևոն Սարդարյան
facebook icon twitter icon
Լրահոս
  • Կանաչ էներգիան և գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները Տավուշի մարզի դպրոցներում 14:0709 Մար, 2021
  • «Իմ քայլն» անում է ամենը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան 13:5909 Մար, 2021
  • Շատ պայթյունավտանգ տարածաշրջանում ենք ապրում. Արման Եղոյան 13:5109 Մար, 2021
  • «Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվեց 13:4309 Մար, 2021
  • Արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ 13:3709 Մար, 2021
  • Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը. Բրեդ Շերման 13:3009 Մար, 2021
  • Եթե սա ընդդիմության քննիչ հանձնաժողովը չէ, ապա այդ հարցերից պետք է տեղյակ լինեն բոլոր անդամները. Ծովինար Վարդանյան 13:2409 Մար, 2021
  • Մեկնարկում է #ԲռնությունԼռությանՄեջ իրազեկման արշավը 13:1909 Մար, 2021
  • Արման Ալաբերքյանը կսպասարկի ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպում 13:1309 Մար, 2021
  • Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ | ՈՒՂԻՂ 13:0809 Մար, 2021
  • Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի. վարչապետ 13:0509 Մար, 2021
  • Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 61 ավտովթար 13:0309 Մար, 2021
  • Լուրեր 13:00 | 09.03.2021 13:0009 Մար, 2021
  • Վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին 12:5509 Մար, 2021
  • Գազիֆիկացվում են Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերը 12:4909 Մար, 2021
  • Հայաստանի և Ճապոնիայի արդարադատության նախարարները քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի խնդիրները 12:4209 Մար, 2021
  • Արցախում կատարվել է 33 թեստավորում, կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել 12:3709 Մար, 2021
  • Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում 12:3109 Մար, 2021
  • Պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը. ՊԵԿ 12:2509 Մար, 2021
  • Ավարտվել է Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը 12:1909 Մար, 2021
  • Քրեական գործեր՝ Շիրակի մարզի Զույգաղբյուր և Արեգնադեմ համայնքների նախկին ղեկավարների նկատմամբ. դատախազություն 12:1309 Մար, 2021
  • Սահմանային փոփոխությունների մասին լուրերը բոլորը միաձայն հերքում են. պատգամավոր 12:0809 Մար, 2021
  • COVID-19-ի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը լրացուցիչ հարցեր է ուղղել Կառավարությանը. Խաչատրյան 12:0409 Մար, 2021
  • Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, ապաքինվել է 129 պացիենտ 11:5909 Մար, 2021
  • ԵՄ-ը միջնորդ է նշանակել Վրաստանում քաղաքական ուժերի միջև երկխոսության համար 11:5309 Մար, 2021
  • Քիչ անց Ստեփանակերտի կենտրոնում կպայթեցվի կասետահրթիռային ռումբ. ԱՀ ԱԻՊԾ-ն հորդորում է խուճապի չմատնվել 11:4809 Մար, 2021
  • Հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները քաղաքացիական անվտանգության ոլորտում 11:4409 Մար, 2021
  • Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում է ստացել զոհված ևս 121 զինծառայողի ընտանիք 11:3809 Մար, 2021
  • ՀՀ ՄԻՊ-ը հատվածներ է հրապարակել Ալիևի ելույթից 11:3309 Մար, 2021
  • Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է. ՔԿ 11:2909 Մար, 2021
  • Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ | ՈՒՂԻՂ 11:2609 Մար, 2021
  • Արցախի նախագահի աշխատակազմում գործարկվել է 119 թեժ գիծը 11:2309 Մար, 2021
  • Ձյան պատճառով Արցախում ժամանակավորապես դադարեցվել են աճյունների որոնողական աշխատանքները 11:1709 Մար, 2021
  • Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ 11:1009 Մար, 2021
  • Թարմացում. 09.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, առողջացել 142 քաղաքացի 11:0009 Մար, 2021
  • Մեխիկոյում կանանց ցույցի ժամանակ տուժել է ավելի քան 80 մարդ 10:5809 Մար, 2021
  • Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 1 մետր 10:5209 Մար, 2021
  • Արցախում տեղացած առատ ձյունը երթևեկության հետ կապված լուրջ խնդիրներ չի առաջացրել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ 10:4309 Մար, 2021
  • ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը 10:2709 Մար, 2021
  • Լուրեր 10:00 | 09.03.2021 10:0009 Մար, 2021
  • Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել 09:5709 Մար, 2021
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է 09:4609 Մար, 2021
  • Արցախի մի շարք բնակավայրերում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ 09:3509 Մար, 2021
  • Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտորի, Էյշի քաղաքապետի և Ստարտափերի տան գործադիր տնօրենի հետ 09:2409 Մար, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:1109 Մար, 2021
  • Գյումրիի դրամատիկականում ավելի շատ կատակերգություններ կխաղան՝ հանդիսատեսին սթրեսից հանելու համար 08:5109 Մար, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա, 37 քաղաքացու ցուցաբերել օգնություն 08:3009 Մար, 2021
  • Խորհրդային տարիների կանացի հագուստի և աքսեսուարների ցուցադրություն՝ Երևանի պատմության թանգարանում 08:1209 Մար, 2021
  • Մարտի 9-ի եղանակային կանխատեսումը 00:3009 Մար, 2021
  • TEDxMoskovyanST. նորարարական գաղափարների բաց հարթակ 00:2109 Մար, 2021
  • Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար 00:1009 Մար, 2021
  • Ապրիլի 7-ին ընդառաջ աճուրդի կհանվեն զինվորների ձեռքերով պատրաստված կոմպոզիցիաները 23:5908 Մար, 2021
  • Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արման Բաբաջանյան 23:4808 Մար, 2021
  • Սահմանամերձ Ազատամուտի առօրյա հոգսերն ու ռազմավարական ծրագրերը 23:2408 Մար, 2021
  • Հայ կինը, որպէս մայր, եզակի կարեւորութիւն ունեցած է հայ ժողովուրդի մտածողութեան ու կեանքին մէջ. Արամ Ա 23:0608 Մար, 2021
  • Կայացել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը 22:4908 Մար, 2021
  • Ադրբեջանում պահվող բոլոր հայերը ռազմագերի են. Հայաստանում Նիդեռլանդների դեսպան 22:3908 Մար, 2021
  • Նույնիսկ տոնական օրերին բժիշկներն «առաջնագծում» են 22:2408 Մար, 2021
  • Բարեմաղթանքներ և ծաղիկներ՝ Ստեփանավանի ամենատարեց բնակչուհուն 22:1208 Մար, 2021
  • Հարցազրույց Հայկ Չոբանյանի հետ 22:0008 Մար, 2021
  • Տավուշի մարզպետը հերքում է համացանցում տարածվող լուրերը, խոսում մեծածավալ ծրագրերի մասին 21:4908 Մար, 2021
  • Մարտ 8-ը 60 երկվայրկեանի մէջ 21:3708 Մար, 2021
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.03.2021 21:3108 Մար, 2021
  • 2021թ. անսովոր Մարտի 8-ն աշխարհում 21:1908 Մար, 2021
  • Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել 21:1108 Մար, 2021
  • 12 հայտնի հայուհիների մասին բացառիկ ցուցադրություն Եղիշե Չարենցի տուն-թանգարանում 21:0808 Մար, 2021
  • Լուրեր 21:00 Գլխավոր թողարկում | 08.03.2021 21:0008 Մար, 2021
  • Շվեյցարիայում արգելվել է դեմքը ծածկող հագուստը 20:5808 Մար, 2021
  • ԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան 20:5208 Մար, 2021
  • «Հայրենիքի փրկության շարժման» անդամները Բաղրամյան պողոտան բացելու մտադրություն չունեն 20:4708 Մար, 2021
  • Ավարտվեց Հռոմի պապի պատմական այցը Իրաք 20:4408 Մար, 2021
  • Արագածի տարածաշրջանում բուք է. կան փակ ավտոճանապարհներ 20:3908 Մար, 2021
  • Ճապոնացի պաշտոնյան հեռացվել է աշխատանքից քաղծառայողների վարքականոնները խախտելու համար 20:3208 Մար, 2021
  • Լոռու մարզպետն այցելել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերան կանանց 20:1808 Մար, 2021
  • Սիրիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով 20:0108 Մար, 2021
  • Արեգնադեմում հույս ունեն, որ երկրաշարժից 30 տարի հետո գյուղը դպրոցի շենք կունենա 19:4708 Մար, 2021
  • Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում 19:3308 Մար, 2021
  • ԱՄՆ-ը արգելափակել է թուրքական ուղղաթիռների առաքումը Պակիստան 19:1908 Մար, 2021
  • Ինքնատիպ ցուցահանդես «Զանգակ» գրատանը. ներկայացնում են փոքրիկ ծաղկողները 19:0608 Մար, 2021
  • Լուրեր 19:00 | 08.03.2021 19:0008 Մար, 2021
  • Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին․ շնորհավոր Մարտի 8 18:5408 Մար, 2021
  • Հայաստանում եղունգի լաքեր, խնամքի պարագաներ են արտադրում 18:4108 Մար, 2021
  • Շնորհավորանքներ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 18:3208 Մար, 2021
  • Հունական կղզիներից մեկում կորոնավիրուս չկա 18:1908 Մար, 2021
  • Արցախում պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել 18:1108 Մար, 2021
  • Վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները. Լևոն Տեր-Պետրոսյան 18:0508 Մար, 2021
  • Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ. դեսպան 17:5808 Մար, 2021
  • Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են 17:4808 Մար, 2021
  • Լիբանանում բողոքի ակցիաները չեն դադարում 17:3908 Մար, 2021
  • Ցավում եմ, որ մեր ժողովուրդը, որ հանգիստ իր գործով էր զբաղված, այսօր ալեկոծված է. Տավուշի մարզպետ 17:3108 Մար, 2021
  • ՀՀ ոստիկանապետը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ 17:2708 Մար, 2021
  • Հենց կանայք են, որ կարող են այս երկիրը տանել դեպի առաջընթաց. ՀՀ-ում ԵՄ դեսպան 17:2108 Մար, 2021
  • ՀՅԴ բյուրոն հայտարարել է մի խումբ կուսակցականների շարքերից արտաքսելու մասին 17:0908 Մար, 2021
  • Պայթյուններ և զոհեր Սիրիայում 17:0608 Մար, 2021
  • Լուրեր 17:00 | 08.03.2021 17:0008 Մար, 2021
  • Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է 16:5808 Մար, 2021
  • Դուք չխնայեցիք ձեր որդիներին, ամուսիններին, եղբայրներին՝ հանուն մեր ապրելու. Մանե Թանդիլյան 16:5308 Մար, 2021
  • Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ԱԳՆ 16:4208 Մար, 2021
  • Կադրային նոր նշանակում ԱՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում 16:3808 Մար, 2021
  • Շարունակե՛ք ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը 16:2908 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2021 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015