Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Խորհուրդը համաձայնություն է տվել հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն՝ տեղեկացնում է ԱԺ կայքը:
Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է. «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: