• Հայ
  • Eng
  • РУС
Բաց հարթակ. հարցազրույց Արա Մարությանի հետ Բաց հարթակ. հարցազրույց Արա... 20:18
Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը. վարչապետ Գիտությունն է այն հենարանը,... 17:43
ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի... 16:21
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հանքերի իրական տերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին. ՏՄՊՊՀ
Հասարակություն
18:3122 Հնվ, 2021

Հանքերի իրական տերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանքերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում նշել է՝ մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին ու մի շարք տնտեսվարողներ օգտվելով օրենքի բացերից թաքցրել են իրենց սեփականատերերին։ Այդ մասին նշված է հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ՏՄՊՊՀ զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 22-ին։ 
 
Պետությունը չի կարողացել բացահայտել հանքերի տերերին
 
2019-ից կառավարությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում սկսել էր պահանջ ներկայացնել հանքարդյունաբերող ընկերություններին իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնել։ Սա թույլ է տալիս տեղեկանալ, թե ովքեր են հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերը։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությունում, սակայն հայտարարել է՝ «մի շարք ընդերքօգտագործող ընկերություններ հայտարարագրերը լրացնելիս թաքցրել են իրական սեփականատերերին»՝ չմանրամասնելով, թե որ ընդերքօգտագործողների մասին է խոսքը, ավելին՝ ՏՄՊՊՀ-ն հայտնել է, որ հանքարդյունաբերության ոլորտում կենտրոնացվածության մակարդակ հնարավոր չի եղել պարզել. «Հայաստանում իրական սեփականատերերի առաջին բացահայտման փորձը փաստում է, որ ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացրած հայտարարագրերում իրական սեփականատերերի թվաքանակը չի գերազանցում 9-ը։ Հաճախ ընկերությունների տվյալներից բացակայում են այնպիսի էական տեղեկություններ, ինչպիսիք են իրական սեփականատեր դառնալու ամսաթիվը, միջանկյալ իրավաբանական անձանց տվյալները, դրանց գրանցման հասցեները»,-նշված է ուսումնասիրությունում՝ առանձնացնելով փաստը, որ միջանկյալ ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է իրական սեփականատերերի նույնականացումը։ 
 
Ընդհանուր առմամբ ՏՄՊՊՀ ողջ ուսումնասիրությունը հիմնված է արդեն իսկ հայտնի փաստերի ու բաց տվյալների վրա՝ ԱՃԹՆ զեկույցներ, ՊԵԿ, վիճակագրական կոմիտեի տվյալներ և այլն։ 
 
Պղնձի խտանյութ. ովքե՞ր են արդյունահանողներն ու արտադրողները
 
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում առանձին անդրադարձ կա մետաղական հանքերի ենթաոլորտներին։ Ընդերքօգտագործման իրավունք ունեցող պղնձի խտանյութ արդյունահանող ու արտահանող ընկերությունները Հայաստանում 8 են՝ 6 պղնձամոլիբդենային և 2 պղնձի հանքավայր, 8-ից միայն 5 են ներկայում շահագործվում։ Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության 81 տոկոսն իրականացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 11 տոկոսը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ԶՊՄԿ-ն պղնձի խտանյութի մոտ 70 տոկոսն արտահանում է Բուլղարիա, 15 տոկոսը Ռումինիա և Չինաստան։ Ագարակի պղնձամոլիբդենայինն իր հերթին ողջ խտանյութն արտահանում է Չինաստան։ Ընդհանուր առմամբ, 2019-ին պղնձի խտանյութի արտահանման ծավալը կազմել է 1.2 միլիարդ դոլար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ «պղնձի միջազգային գների նվազման պայմաններում ընդերք արդյունահանողները փորձել են պղնձի արդյունահանման ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին միավոր արտադրանքի ինքնարժեքը նվազեցնել՝ ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու համար»։ 
 
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի վերաբերյալ 2019-ին եղան մամուլի հրապարակումներ այն մասին, որ նախկին բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքն ամբողջությամբ դուրս է եկել սեփականատերերի ցանկից։ Միջանկյալ կազմակերպություններից մեկն էլ գրանցվել էր Կիպրոսի այն հասցեում, որտեղ գրանցված էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրներին պատկանող ընկերությունը։ Հետագայում նոր փոփոխություններ եղան ԶՊՄԿ բաժնետերերի ցանկում, ու ընկերոթյան 12.5  տոկոսի բաժնետեր դարձավ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։ 
 
Իրական սեփականատերերի հայտարարագրից պարզ է դառնում, որ ներկայում ԶՊՄԿ-ն սեփականատեր է հանդիսանում իր թողարկած բաժնետոմսերի 75  տոկոսի, իսկ Զուրաբովը շարունակում է պահպանել 12.5 տոկոս բաժնեմասը։ 7.5 տոկոս բաժնեմաս ունի ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, 2.5 տոկոս՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու նույնքան էլ նրա եղբայրը՝ Կարեն Հակոբյանը։ 
 
Ագարակի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի հայտարարագրում նշված է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի անունը։ Նրան է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենայինի 95 տոկոսը։ Ըստ «Ֆորբս»-ի՝ Տրոցենկոյի ունեցվածքը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար։ Տրոցենկոյին են պատկանում օդանավակայաններ, նավահանգիստներ, բիզնես կենտրոններ Ռուսաստանում ու Եվրոպայում։ 
 
Թեղուտի հանքավայրի շահագործողը «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որի սեփականատերերից են գործարար Նորիկ Պետրոսյանը՝ 25  տոկոսի չափով, ՌԴ քաղաքացի Պավել Կորիչնևը՝ ևս 25 տոկոսի չափով։ Մնացած 50  տոկոսը պատկանում է «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ին (իր ուսումնասիրությունում ՏՄՊՊՀ-ն «Թեղուտ» ՓԲԸ-ի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ չի ներառել): 
 
Մոլիբդենի խտանյութ ու ֆերոմոլիբդեն
 
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ Հայաստանում ներկայում շահագործվում է մոլիբդենի ու ֆերոմոլիբդենի 3 հանքավայր՝ Քաջարանի, Թեղուտի ու Ագարակի հանքավայրերը։ Արդյունահանող ու արտահանող դարձյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, իսկ Քաջարանի հանքավայրը Հայաստանում մոլիբդենի ամենամեծ պաշարն է ընդգրկում։ Կոմբինատի հետ մոլիբդենի խտանյութի վերամշակման ծառայությունների մատուցման պայմանագիր, ըստ ՏՄՊՊՀ-ի, կնքել ու նման ծառայություններ է մատուցում «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, որն իր հերթին ԶՊՄԿ բաժնետերերից է։ Ծառայությունների մատուցումից «Մաքուր երկաթի գործարան»-ի ստացված հասույթը 2019-ին կազմել է 8.7 միլիարդ դրամ։ Նախկինում «Մաքուր երկաթի գործարան»-ի սեփականատերերից էր Գենիկ Կարապետյանը, ում բաժնեմասերը հետագայում ձեռք բերեցին գերմանական «Քրոնիմետ» խմբի մեջ մտնող ընկերությունները։ Մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ է զբաղվում նաև «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը, որ նախկինում պատկանում էր ԶՊՄԿ նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին, իսկ 2017-ից ընկերության բաժնետերերը, ըստ Սիվիլնեթի, փոփոխվել էին, ու Հակոբյանի ընտանիքն ամբողջությամբ դուրս էր մղվել ընկերության սեփականատերերի ցանկից։ 
 
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2018-ին արտահանել է 7111, իսկ 2019-ին 8870 տոննա ֆերոմոլիբդեն։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ ֆերոմոլիբդենի արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկն էլ «Ջի Առ Ի Փի սի Օ» ՓԲԸ-ն էր, որի սեփականատերը կապակցված էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ Ֆերոմոլիբդեն հիմնականում արտահանվում է ՌԴ և Նիդեռլանդներ։ 
 
Ցինկի խտանյութ
 
Ցինկի խտանյութի արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվում է միայն «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն՝ շահագործելով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ «Չաարատ Կապան»-ն արտահանել է 9.5 միլիարդ դրամի խտանյութ: Այն արտահանվում է Բելգիա։ 
 
«Չաարատ Կապան»-ի 35.15 տոկոսի բաժնետերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է, այլ տվյալներ չեն նշվում։ 
 
Ոսկու խտանյութ, ոսկի և արծաթ
 
Ոսկու արդյունահանման թույլտվություն ունի 16 հանքարդյունաբերական ընկերություն, սակայն ներկայում միայն 3-ն են շահագործում հանքավայր։ Դրանք են՝ Սոթքի ոսկու հանքը, Մեղրաձորի ոսկու հանքն ու Ազատեկի հանքավայրը։ Սոթքի ոսկու հանքը շահագործում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը արդյունահանումն իրականացնում է Սոթքում, ապա երկաթուղով հանքաքարը տանում վերամշակման Արարատի կորզման ֆաբրիկա։ «Գեոպրոմայնինգ»-ը ոսկու, արծաթի ձուլակտորներն արտահանում է դեպի Շվեյցարիա։ Այստեղ ոսկու խտանյութի արտահանում է իրականացնում նաև Մեղրաձորի հանքը շահագործող «Մեղրաձոր գոլդ»-ը, որի սեփականատերն է Հայաստանի քաղաքացի Վարդան Մարգարյանը։ Ոսկու խոշոր հանքավայր կա Ամուլսարում, որի շահագործման իրավունքը տրված է «Լիդիան Արմենիա»-ին, այստեղ նախատեսվում էր տարեկան միջինում արտադրել 10 միլիոն տոննա հանքաքար։ Հանքի շահագործումը, սակայն, հանրային լայն  դժգոհության առիթ է հանդիսացել, ներկայում այն չի գործում, և «Լիդիան Արմենիա»-ի գործունեության վերաբերյալ քննվում է քրեական գործ։ 
 
ՏՄՊՊՀ-ն օրենքի խնդիրներ է տեսնում
 
Ուսումնասիրությունում հանձնաժողովը մի շարք օրենսդրական խնդիրներ է բարձրացրել, սակայն դրանք ոչ թե վերաբերում են իրական սեփականատերերի բացահայտմանը և թափանցիկությանը, այլ, օրինակ՝ երկրաբանական ուսումնասիրության  հայտերի ներկայացմանը, ընդերքի արդյունահանման իրավունքից հրաժարվելու ընթացակարգերին, ընդերքօգտագործման տրամադրման ժամկետներին և այլն։ «Ոլորտում առկա են նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն ունեցող մի շարք հնարավոր խնդիրներ, որոնք կապված են ինչպես ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, այնպես էլ թույլտվությունների և իրավունքների տրամադրման, ներկայումս ներդրվող իրական սեփականատերերի բացահայտման գործընթացների և ոլորտում կայուն գործունեություն իրականացնելու անհրաժեշտ երաշխիքների հետ»,-նշված է հանձնաժողովի ուսումնասիրությունում:
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան

Այս Թեմայով

  • Հայաստանն արգելում է սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը. ո՞ր ընկերությունները կօգտվեն այս արգելքից 19:5514 Հնվ, 2021 Հայաստանն արգելում է սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը. ո՞ր ընկերությունները կօգտվեն այս արգելքից Հասարակություն
  • Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը 19:2228 Դեկ, 2020 Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը Հասարակություն
  • «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. նախարարը ստորագրել է որոշումը 15:3209 Հլս, 2020 «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. նախարարը ստորագրել է որոշումը Քաղաքականություն
Լրահոս
  • Անհրաժեշտ է իրականացնել հրատապ քայլեր՝ ի նպաստ գիտության պահպանման և զարգացման. «Գիտուժ» 21:3024 Փտր, 2021
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ 21:1524 Փտր, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 24.02.2021 21:0024 Փտր, 2021
  • Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից ի վեր ԻԻՀ-ից արտահանումն աճել է 80 տոկոսով. իրանցի պաշտոնյա 20:5824 Փտր, 2021
  • Տարածաշրջանը տնտեսական խաչմերուկ դառնալու իրական հնարավորություն ունի. փորձագետներ 20:5224 Փտր, 2021
  • Ուկրաինան դուրս եկավ ԱՊՀ-ի ավիացիոն համաձայնագրերից 20:4424 Փտր, 2021
  • Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները նախագահի կողմից չստորագրելու մասին 20:3624 Փտր, 2021
  • Ադրբեջանը պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները 20:3424 Փտր, 2021
  • Սաուդյան Արաբիայում կտրուկ նվազել են թուրքական ապրանքների ներկրման ծավալները 20:2924 Փտր, 2021
  • 44-օրյա պատերազմի 150 մասնակից պրոթեզավորման կարիք ունի 20:2224 Փտր, 2021
  • Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով. Վազգեն Մանուկյան 20:1824 Փտր, 2021
  • Գենային ճարտարագիտության կենտրոն՝ Հայ-ռուսական համալսարանում 20:1424 Փտր, 2021
  • ԱԳ նախարարը «Դաշինք հանուն բազմակողմանիության» նախարարական առցանց հանդիպմանը ներկայացրել է պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը 20:0924 Փտր, 2021
  • ԱՀ ԱԻՊԾ-ին նվիրաբերվել է 1500 հատ ճտքակոշիկ և նույնքան ձեռնոց 20:0324 Փտր, 2021
  • Կրակոցներ Մարտունիում՝ հարսանյաց հանդեսի ժամանակ 19:5824 Փտր, 2021
  • Անհանգիստ իրավիճակ Ուկրաինայում 19:5224 Փտր, 2021
  • Ռիսկի խմբերից հետո ՀՀ-ում պետպատվերով պատվաստման հաջորդ խումբը սպասարկման ոլորտի աշխատակիցներն են 19:4424 Փտր, 2021
  • Անհետ կորածների հարազատները հանդես են եկել կոչով 19:4124 Փտր, 2021
  • ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել ներքին կարգուկանոնի ապահովման վերաբերյալ 19:3924 Փտր, 2021
  • Նախագահը չի ստորագրել «Դատական օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը և դիմել է ՍԴ 19:3324 Փտր, 2021
  • Հանրայինի 65-ամյակին համադրելու ենք անցյալը, ներկան ու ապագան. մեզ համար վերագնահատման պահ է. Հովհաննես Մովսիսյան 19:2724 Փտր, 2021
  • Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ԶԼՄ աշխատակիցների նկատմամբ հարձակումները 19:1624 Փտր, 2021
  • Կորոնավիրուսի 443 նոր դեպք Վրաստանում 19:0924 Փտր, 2021
  • Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին 19:0124 Փտր, 2021
  • Լուրեր 19:00 | 24.02.2021 19:0024 Փտր, 2021
  • ԶՈՒ ԳՇ նախկին պետը՝ «Իսկանդերի» վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին 18:5324 Փտր, 2021
  • Լարսը ձնաբքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 18:5024 Փտր, 2021
  • Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ բնության և հուշարձանների պաշտպանության խնդրով ՇՄ նախարարը դիմել է մարզպետներին 18:4624 Փտր, 2021
  • Էկոնոմիկայի նախարարը և ՀՀ-ում Շրի Լանկայի դեսպանը կարևորել են ուղիղ ավիաչվերթերի բացումը 18:3724 Փտր, 2021
  • Կասեցվել է հացի և գազավորված ըմպելիքի արտադրության գործունեությունը 18:2824 Փտր, 2021
  • Արմավիրի գյուղական համայնքներում համաֆինանսավորմամբ մանկապարտեզներ են կառուցվում-վերակառուցվում 18:1924 Փտր, 2021
  • Գորիս-Սիսիան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 18:1424 Փտր, 2021
  • Ոստիկանությունը վարելու իրավունք չունեցողներին հորդորում է խուսափել տրանսպորտային միջոցներ վարելուց 18:0924 Փտր, 2021
  • ՀՀ առողջապահության փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» 18:0424 Փտր, 2021
  • ՀՀ նախագահը Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցի լուծումը 17:5924 Փտր, 2021
  • Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրենին 17:5424 Փտր, 2021
  • ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացնելու 17:4824 Փտր, 2021
  • Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը. վարչապետ 17:4324 Փտր, 2021
  • ԱՄՆ-ն անհանգստացած է Եգիպտոսի կողմից ռուսական Սու-25 կործանիչների գնումով 17:3924 Փտր, 2021
  • Արմեն Սարգսյանը առանցքային է համարել հայկական կողմից գերիների անհապաղ վերադարձը 17:3224 Փտր, 2021
  • Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր 17:2624 Փտր, 2021
  • Գարնան առաջին օրը սպասվում է անձրև 17:1924 Փտր, 2021
  • Ադրբեջանը գաղտնի կերպով սպառազինություն է վաճառել Կոնգոյի Հանրապետությանը. OCCRP 17:1324 Փտր, 2021
  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 17:0724 Փտր, 2021
  • Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Արցախում պատերազմի հետևանքով մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ 17:0124 Փտր, 2021
  • Լուրեր 17:00 | 24.02.2021 17:0024 Փտր, 2021
  • «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարը չի ազատվել աշխատանքից. ՀՔԾ 16:5324 Փտր, 2021
  • ԱՄՆ-ը պետք է նորից ներգրավվի ԵԱՀԿ ՄԽ աշխատանքում. Սփիեր 16:4624 Փտր, 2021
  • Ազգային պատկերասրահը ժամանակավորապես փակ է 16:4024 Փտր, 2021
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին 16:3724 Փտր, 2021
  • Կեցության վարձավճարի փոխհատուցում մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին 16:3424 Փտր, 2021
  • Վերջին երկու ամսում համայնքներին է հատկացվել ևս 296 միլիոն 395 հազար դրամի տեխնիկա. ՀՀ ՏԿԵՆ 16:2624 Փտր, 2021
  • ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը 16:2124 Փտր, 2021
  • Քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները 16:1724 Փտր, 2021
  • Ալիկ Հախվերդյան. անմահ հերոսներից մեկը 16:1324 Փտր, 2021
  • Կանխվել է մեծ քանակությամբ արգելված իրերի և յուրահատուկ թմրամիջոցի ներթափանցման փորձը 16:0424 Փտր, 2021
  • Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն Կիևի միջազգային մրցաշարին 15:5724 Փտր, 2021
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին 15:4924 Փտր, 2021
  • Տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ՀՀ-ում Չինաստանի դեսպան 15:4624 Փտր, 2021
  • Թուրքիայի նախագահականը վրդովված է քրդամետ կուսակցության մասին ԵՄ հայտարարությունից 15:3724 Փտր, 2021
  • Հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպումները շարունակվում են 15:2624 Փտր, 2021
  • Մարտի 1-ից Վրաստանը վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ 15:1724 Փտր, 2021
  • Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին 15:1224 Փտր, 2021
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետին 15:0424 Փտր, 2021
  • Արցախի սպիտակ բանակը զենքը վայր չի դրել. բոլոր վիրավորները դեռ պետք է ոտքի կանգնեն 15:0324 Փտր, 2021
  • Լուրեր 15:00 | 24.02.2021 15:0024 Փտր, 2021
  • Վերջին օրերին ավիատոմսերի բարձր գնի վերաբերյալ բողոքներ չենք ստացել. ՏՄՊՊՀ անդամ 14:5424 Փտր, 2021
  • Երևանում քաղպաշտպանության ուսումնավարժության փորձի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ 14:4524 Փտր, 2021
  • Հիլարի Քլինթոնը՝ համաշխարհային դավադրության մասին 14:3624 Փտր, 2021
  • Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator ծառայությունում 14:2424 Փտր, 2021
  • «Վարդաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը 14:1324 Փտր, 2021
  • Անհայտ անձը տարադրամի փոխանակման կետից մոտ 50 մլն դրամ է հափշտակել, հեռանալիս՝ նռնակ նետել 14:0224 Փտր, 2021
  • Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 13:5324 Փտր, 2021
  • Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդի բարձունքում 13:4624 Փտր, 2021
  • Տուգանք՝ Վրաստանի վարչապետին վիրավորելու համար 13:3624 Փտր, 2021
  • Արշակունյաց պողոտայում երթևեկության անվտանգության հարցով Երևանի դատախազը դիմել է քաղաքապետին 13:2524 Փտր, 2021
  • Տուն արձակված մի խումբ զինծառայողներ հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, մի քանիսն էլ ինքնակամ լքել են զորամասը. ՊՆ 13:1624 Փտր, 2021
  • Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է վարչապետի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը 13:1124 Փտր, 2021
  • ՊԵԿ-ը տեղեկություններ չունի 600 դոլարով զրահաբաճկոնների գնման մասին. ՊԵԿ նախագահ 13:0524 Փտր, 2021
  • Լուրեր 13:00 | 24.02.2021 13:0024 Փտր, 2021
  • Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները 12:5624 Փտր, 2021
  • «Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ ակտիվիստներ անհնազանդության ակցիա են իրականացրել ԵՊՀ-ում 12:3824 Փտր, 2021
  • Սենատոր Միթ Ռոմնիի կարծիքով՝ Թրամփը կհաղթի 2024 թ. ընտրություններում 12:2824 Փտր, 2021
  • Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը 12:1124 Փտր, 2021
  • ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1024 Փտր, 2021
  • Անցում եռաստիճան համակարգի. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նորամուծությունները 12:0824 Փտր, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք 11:5724 Փտր, 2021
  • Իմ խոսքը մանիպուլացրել են. Անդրանիկ Քոչարյան 11:4824 Փտր, 2021
  • Առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը նախագիծը հաստատեց երկրորդ ընթերցմամբ 11:3424 Փտր, 2021
  • ԱՄՆ Իլինոյս նահանգը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակման պրակտիկայից 11:2824 Փտր, 2021
  • Արցախ է ուղևորվել ռուսական հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ բաղկացած 6 բեռնատարից 11:2424 Փտր, 2021
  • ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել. ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատեց նախագիծը 11:1424 Փտր, 2021
  • Լույս է տեսել ռումինական թագավորական բանակի գեներալ, հայազգի Հակոբ Զատիկի մասին գրքույկ 11:1224 Փտր, 2021
  • Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը | ՈւՂԻՂ 11:1124 Փտր, 2021
  • Թարմացում. 24.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, առողջացել է 188 մարդ 11:0124 Փտր, 2021
  • 2020-ին դատախազություն ուղարկված դիմում-բողոքների հիման վրա հարուցվել է 159 քրեական գործ 10:5524 Փտր, 2021
  • Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է 10:4424 Փտր, 2021
  • «Հանուն Հանրապետութան» կուսակցությունը դատապարտում է «Ազատության» լրագրողի և օպերատորի նկատմամբ գործադրված բռնությունը 10:3224 Փտր, 2021
  • Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում. ԱՀ ԱԻՊԾ 10:2124 Փտր, 2021
  • Էրբիլի Սուրբ խաչ եկեղեցում տեղի է ունեցել Հայաստանի պետական դրոշի օծման արարողություն 10:1024 Փտր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015