• Հայ
  • Eng
  • РУС
ԱԱԾ-ն հերքում է Հայաստան Թուրքիայի զինուժի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկությունը ԱԱԾ-ն հերքում է Հայաստան... 22:37
Բաց հարթակ. հարցազրույց Արթուր Շարաֆյանի հետ Բաց հարթակ. հարցազրույց Արթուր... 20:46
Առերևույթ հիմքեր կան Սահմանադրության խախտման հիմքով նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. պատգամավոր Առերևույթ հիմքեր կան Սահմանադրության... 16:31
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երևանում և Հայաստանի 6 մարզում արդիականացվել է 23 օդերևութաբանական կայան
Հասարակություն
20:5822 Հնվ, 2021

Երևանում և Հայաստանի 6 մարզում արդիականացվել է 23 օդերևութաբանական կայան

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում։
 
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը և ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը։
 
ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ կողմից իրականացվում է «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։
 
Ծրագրի նպատակն է Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանավորման բարելավումը՝ հիդրոօդերևութաբանության դիտարկման և նախազգուշացման ազգային ծառայության կարողությունների հզորացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդման միջոցով:
 
Ծրագրի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
 
Հայաստանում փաստացի գործող 47 կայաններից 23-ը արդիականացվել են ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ Երևանում և ՀՀ վեց մարզերում՝ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Վայոց Ձոր, Արմավիր և Արարատ:
 
Ներդրվել է նաև IMS CLDB ինտեգրված կլիմայական տվյալների ծրագրային բազան:
 
Տեխնիկապես արդիականացվել և կահավորվել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ ՊՈԱԿ) դասընթանցների կենտրոնը
 
ՀՄԿ աշխատակցիների համար անց է կացվել երեք առցանց դասընթաց` ուղղված համակարգի կարողությունների և հնարավորությունների ծանոթացմանը և օգտագործման կանոններին:
 
ՀՄԿ կարողությունների զարգացման նպատակով տրամադվել է հինգ գերժամանակակից համակարգիչ` GIS քարտեզագրումների համար, MAVIC PRO 2 տիպի դրոն և RTK քարտեզագրման թվային համակարգ, որը հնարավորություն կտա հավաքել և մշակել տվյալներ անտառների, ջրամբարների ռիսկերի և GIS քարտեզագրման վերաբերյալ:
 
Օդերևութաբանական կայանների անվտանգության ապահովման համար «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին են տրամադրվել վեբ տեսախցիկներ ։
 
Տրամադրվել է նաև տվյալների պահպանման համար 1 սերվեր և UPS։
 
ՄԱԶԾ փորձագետի կողմից ՀՄԿ ՊՈԱԿ-ի համար իրականացվել է ուսումնասիրություն և կազմվել հաշվետվություն՝ «Հակակարկտային համակարգերի համեմատական վերլուծություն՝ ՀՀ պայմաններում կիրառելու համար» թեմայով։ Հետազոտության ընթացքում վերլուծվել են աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում ավելի հաճախ կիրառելի հակակարկտային համակարգերը, որի հիման վրա մշակվել են առաջարկություններ՝ ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտը կարկուտի ազդեցությունից պաշտպանելու համար ավելի արդյունավետ հակակարկտային պաշտպանական համակարգ որոշելու համար։
 
Հանդիպման ընթացքում նախարար Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը՝ հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագիրը։ Նախարարը հույս հայտնեց, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ, և որ դրա իրականացումը կնպաստի հիդրոօդերևութաբանական դիտարկման համակարգի արդիականացմանը։
 
Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար մշակվող «Անտառային հրդեհների կառավարման, ներքին և արտաքին ազդարարաման համակարգի ներդրման» ծրագիրը, ինչը հնարավորություն կնձեռի Low Range համակարգային կայանների տեղադրման միաջոցով կապ ապահովել կապ Խոսրովի ողջ տարածքում։ Միևնույն ժամանակ մշակված համակարգը հնարավորություն կնձեռի անտառային հրդեհների չորս հիմնական դերակատարների միջև՝ անտառտնտեսություն, փրկարար ծառայություն, համայնքապետարան և համայնքային կամավորներ, ստեղծել համագործակցային մեխանիզմ և փորձարկել այն՝ նպատակ ունենալով հետագայում այն տարածել այլ անտառամերձ բնակավայրերում։

 

Լրահոս
  • Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են. ԱՀ նախագահի խոսնակը՝ երևանյան հանրահավաքներին Արցախից մասնակցության կեղծ լուրի մասին 00:1701 Մար, 2021
  • Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. ՀՀ ԱԳՆ 23:0228 Փտր, 2021
  • Աստղաբաշխական չարաշահումների կասկածներ՝ Բյուրականի աստղադիտարանում 22:5428 Փտր, 2021
  • ԱԱԾ-ն հերքում է Հայաստան Թուրքիայի զինուժի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկությունը 22:3728 Փտր, 2021
  • ԱՄՆ հայ համայնքը շարունակում է պայքարը թուրք-ադրբեջանական ստահոդ արշավների դեմ 22:3128 Փտր, 2021
  • Իրավասու մարմինների մասնակցությամբ քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը 22:1628 Փտր, 2021
  • Բանակի ղեկավարության՝ քաղաքական իշխանությանը տված գնահատականն ու նրանց արարքին վարչապետի որակումը 22:0428 Փտր, 2021
  • Քաղաքացիական հասարակությունն արձագանքել է նախագահի՝ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու որոշմանը 21:5128 Փտր, 2021
  • Մահվան դատավճիռ՝ պարզապես հայ լինելու համար. հարգանքի տուրք՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին 21:4028 Փտր, 2021
  • Որևէ լեգիտիմություն չունեցող անձանց՝ ժողովրդին շրջանցելով իշխանություն ստանալ փորձելը չի կարող հանգստություն ու կայունություն բերել. Ռուբինյան 21:2628 Փտր, 2021
  • Համավարակի հետ կողք կողքի. ինչ վնասներ է կրել տնտեսությունը 21:1328 Փտր, 2021
  • Լուրեր 21:00 Կիրակնօրյա թողարկում | 28.02.2021 21:0028 Փտր, 2021
  • Մատենադարանում բացվելու է Արցախյան ձեռագրերի ցուցահանդես 20:5528 Փտր, 2021
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են առաջինը զիջելու «դափնու» համար պայքարը 20:3928 Փտր, 2021
  • Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տեղահանվածները վերաբնակեցվում են Արցախում 20:2028 Փտր, 2021
  • Հանդիպումներ Իրաքի եզդի համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարների հետ 19:5928 Փտր, 2021
  • Շիրակցիները քաղաքական ուժերից պահանջում են չշահարկել գերիների ու անհետ կորածների հարցը 19:4428 Փտր, 2021
  • Բուխարեստի հայկական եկեղեցում մատուցվել է Ս. Պատարագ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերում նահատակված անմեղ հայերի 19:0128 Փտր, 2021
  • Ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհ. ԱՀ նախագահը շնորհավորել է Ալեքսանդր Հարությունյանին 18:1828 Փտր, 2021
  • Կիև. հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը 4-րդն է թիմային հաշվարկում, ազատ ոճի մեր ընտրանին՝ 8-րդը 18:0428 Փտր, 2021
  • Ուկրաինայում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը 17:4728 Փտր, 2021
  • Իրանում ՀՀ դեսպանն այցելել է 2020-ի Արցախյան պատերազմում զոհված Ավետիս Պուլուզյանի ընտանիքին 17:3228 Փտր, 2021
  • Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր 17:1928 Փտր, 2021
  • Մարտի 1-ից կգործի 99 համարի երթուղին՝ 13 նոր կոմպակտ ավտոբուսով 17:0528 Փտր, 2021
  • Նարեկացու հիշատակի օր Վատիկանում 16:5128 Փտր, 2021
  • Առերևույթ հիմքեր կան Սահմանադրության խախտման հիմքով նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. պատգամավոր 16:3128 Փտր, 2021
  • Վաղվա հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է ինձ համար. էկոնոմիկայի նախարար 16:2328 Փտր, 2021
  • Սպասվում են տեղումներ ձյան տեսքով 15:5128 Փտր, 2021
  • Շրջադարձը մո՞տ է. Արցախի հարցում Երևանի դիրքորոշումը չի փոխվել 15:3828 Փտր, 2021
  • ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ 15:2128 Փտր, 2021
  • Վարդեր աճեցնելու համար արվել է 2,9 մլրդ դրամ ներդրում, մինչև տարեվերջ աշխատակիցների թիվը կհասնի 70-ի 14:5028 Փտր, 2021
  • ՀՀ-ում նոր մարտի 1-եր այլևս երբեք չեն լինելու. Փաշինյան 14:4028 Փտր, 2021
  • Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կոչ է անում մասնակցել մարտի 1-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին 14:1828 Փտր, 2021
  • Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին 14:0828 Փտր, 2021
  • Վաղը Հանրապետության հրապարակում հավաքվում ենք հանուն ժողովրդի իշխանության և օրինականության. վարչապետ 13:5828 Փտր, 2021
  • Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել 13:4228 Փտր, 2021
  • Դատապարտելի է հայերի հանդեպ էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը. նախագահի ուղերձը սումգայիթյան ոճրագործության տարելիցի առթիվ 13:1428 Փտր, 2021
  • Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. ԱՀ ԱԳՆ 12:5428 Փտր, 2021
  • Լարսի անցակետը բաց է մեքենաների համար, սակայն կա մոտ 430 կուտակված բեռնատար 12:0928 Փտր, 2021
  • Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակին 11:5528 Փտր, 2021
  • Թարմացում. 28.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 265 նոր դեպք, առողջացել 85 քաղաքացի 11:0528 Փտր, 2021
  • Մի շարք ավտոճանապարհների առկա է մերկասառույց 10:0028 Փտր, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015