• Հայ
  • Eng
  • РУС
Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 23:08
Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ 20:46
Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է Ոստիկանները Սյունիքում մի քանի... 17:40
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ռուբեն Հայրապետյանի և որդու ևս երկու ընկերոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավունք
10:3921 Հնվ, 2021

Ռուբեն Հայրապետյանի և որդու ևս երկու ընկերոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2015թ. օգոստոսի 27-ից  Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար:

Վերջինս 2016թ. հունվարի 20-ից մինչև 2016թ. մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրերով ստացել է ընդհանուր՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39.030.000 դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար՝ հետագայում կատարելով վարկային պարտավորությունները, իսկ մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը:

Ռաֆիկ Հայրապետյանը հոր՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, տեղեկանալով վերջինիս կողմից վերոնշյալ վարկերը «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ ստանալու և այդ գումարների մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը, առանց իրենց գիտության անձնական կարիքների համար ծախսելու, 18.470.000 ՀՀ դրամը բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ծախսելու մասին, հոր և իր ընկերների հետ նախնական համաձայնությամբ, ինքնիրավչության եղանակով 57.500.000 ՀՀ դրամը ստանալու նպատակով, վերոնշյալ ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած երիտասարդի կամքին հակառակ ազատությունից ապօրինի զրկել է նրան, առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար նրանից վերցրել բջջային հեռախոսը, պարբերաբար առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, տևական ժամանակ՝ մինչև 2016թ. օգոստոսի 18-ը, ձեռքերով, ոտքերով և մահակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում՝ 2016թ. հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 1 հասցեում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով ու երկու ապտակ հասցնելով նրա դեմքին, վերջինից, պահանջել է նրա կողմից վերցված վարկերի ընդհանուր գումարին մոտ՝ 57.138.000 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար, որը ներառել է նաև ՍՊ ընկերության կարիքների համար ծախսված և ընկերության ֆոնդում առկա միջոցներից արդեն իսկ վճարված 18.470.000 ՀՀ դրամը: Նույն օրը երիտասարդին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք: Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է նշված համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել նրան, որտեղ էլ որդու ներկայությամբ, հայհոյանքներ տալով, էլեկտրական մահակով հարվածել է երիտասարդի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Ռուբեն Հայրապետյանի և մյուսների հարվածների և այլ բռնի գործողությունների հետևանքով երիտասարդին դիտավորությամբ պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ, որի ընթացքում նրա առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Երիտասարդի փախուստը կանխելու նպատակով Ռաֆիկ Հայրապետյանը Ռուբեն Հայրապետյանի հետ խմբի անդամներին հանձնարարել է նշված ժամանակահատվածում համալիրի տարածքում տարբեր օրերի հերթապահել և հսկել նրան: Վերջիններս, այդ ընթացքում նաև կիրառելով հոգեբանական բռնություն, պարտադրել են տնօրենի կարգավիճակ ունեցող երիտասարդին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան:

Ռաֆիկ Հայրապետյանը՝ հանցակիցների հետ, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով երիտասարդին՝ ստիպել են վերջինիս իրենց ներկայությամբ զանգահարել և «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր կանչել ընտանիքի անդամներին՝ նրան ժամանակավորապես տրամադրելով իր բջջային հեռախոսը:

2016թ. հուլիսի 26-ին և հաջորդող օրերին երիտասարդի կանչով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիր են եկել վերջինիս ընտանիքի անդամները, ընկերները և ընկերուհին: Ռաֆիկ Հայրապետյանը, Ռուբեն Հայրապետյանի հետ նախնական համաձայնությամբ, երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջել է 57.500.000 ՀՀ դրամը՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 18.470.000 ՀՀ դրամի շորթում, ինչպես նաև, իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով վերը նշված անձանց հետ ինքնակամ իրականացրել է իր և հոր իրական և ենթադրյալ իրավունքները՝ պահանջելով ևս 39.030.000 ՀՀ դրամ:  

Իրական համարելով երիտասարդի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները, երիտասարդը Ռաֆիկ Հայրապետյանին է տվել 25.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 70.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանի, 210.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, 238.075 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջան, 1.428.450  դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենա, որը նշված արժեքով վաճառվել է, 952.300 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կանխավճարով գնված «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենա, որը Ռաֆիկ Հայրապետյանը վերադարձրել է ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը և որպես կանխավճար տրված 2.000 ԱՄՆ դոլարը հետ վերցրել՝ նշված գումարի չափով երիտասարդից և նրա ընտանիքի անդամներից պահանջված գումարից հաշվանցում կատարելով, 300.000 ՀՀ դրամ արժողության «IPHONE 6» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտերում ունեցած 350.000 ՀՀ դրամը, 10.000 ԱՄՆ դոլար տվել է ընկերը, երիտասարդի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց արդյունքում գոյացած գումարը ընկերոջ տված գումարի հետ միասին՝ 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության չորս բրենդային ակնոցները անձամբ, ինչպես նաև խմբի անդամների միջնորդությամբ փոխանցել են Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, իսկ երիտասարդի ընկերուհին խմբի անդամների միջոցով նրանց է հանձնել ընկերոջ կողմից իրեն նվիրած՝ 70.000 ՀՀ դրամ արժողության հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը:

Այդ ընթացքում՝ 2016թ. օգոստոսի 13-ին, երիտասարդը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման և քննական բաժին՝ վերջինիս անվամբ հաշվառված տաքսի ծառայության ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, իսկ մեկ այլ օր՝ Երևան քաղաք՝ տարբեր վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար, որից հետո նորից վերադարձրել են «Հարսնաքար» համալիր և շարունակելով հանցավոր ոտնձգությունները՝ ազատությունից ապօրինի զրկված վիճակում պահել են նրան այնտեղ:

Հայր և որդի Հայրապետյանները պահանջել են նաև իրենց հանձնել երիտասարդի տատի՝ Երևան քաղաքում գտնվող՝ ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը, որի ձևակերպման համար անհրաժեշտ օրինականացման գործընթացը կազմակերպվել է նրանց միջնորդությամբ: 2016թ. հոկտեմբերի 18-ին նշված առանձնատան նկատմամբ ձևակերպվել է Հայրապետյանների մտերիմի սեփականության իրավունքը, այնուհետև երիտասարդի կողմից «Նորալուսին» ՍՊ ընկերության անվամբ վերցրած վերը նշված վարկերի մնացորդը վճարելուց հետո ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ ձևակերպվել է մեկ այլ անձի անվամբ:

2016թ. օգոստոսի 15-ին Ռաֆիկ Հայրապետյանի որոշմամբ երիտասարդն ազատվել է տնօրենի պաշտոնից, իսկ օգոստոսի 18-ին ազատ է արձակվել:  2016թ. հոկտեմբերի սկզբներին Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ երիտասարդն իր տանից տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն - ֆուդբոլի ակադեմիա՝ Ռուբեն Հայրապետյանի աշխատավայր, որտեղ վերջինս շարունակելով իր հանցավոր գործողությունները, մի խումբ անձանց  ներկայությամբ նրանից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել վերջիններիս՝ վերը նշված առանձնատունը,  հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով, այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության:

Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին  զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռաֆիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի (Շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասով: Նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

Որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա որդու ևս երկու ընկերներին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

facebook icon twitter icon
Լրահոս
  • Մարտի 5-ի եղանակային կանխատեսումը 00:3005 Մար, 2021
  • «Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին 00:1805 Մար, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա, 9 քաղաքացու ցուցաբերել օգնություն 00:0505 Մար, 2021
  • Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքն ու նրա նախկին հայտարարությունները 23:5004 Մար, 2021
  • Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան 23:4104 Մար, 2021
  • Հայրենի մեր ժողովուրդի զաւակները պէտք է նո՛յն եւ մէ՛կ հրապարակի վրայ հաւաքուին. Արամ Ա 23:3004 Մար, 2021
  • Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ ՄԻՊ-ը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը 23:1704 Մար, 2021
  • Ռուբեն Վարդազարյանին հայտարարում եմ ընդդիմադիր գործիչ. Մխիթար Հայրապետյան 23:0504 Մար, 2021
  • Քաջարանում և Կապանում ձյուն է տեղում. Սյունիքի մարզում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մերկասառույց է 22:4704 Մար, 2021
  • Հետմահու պարգևներ են հանձնվել Արցախյան երրորդ պատերազմի մասնակից զինծառայողների և կամավորականների հարազատներին 22:3104 Մար, 2021
  • Կայացել է Հանրային հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանի փակ դիտումը 22:1904 Մար, 2021
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0804 Մար, 2021
  • Բերման է ենթարկվել Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը 21:5504 Մար, 2021
  • Նշավան համայնքում տեղի է ունեցել ԱԱՊԿ վերակառուցված շենքի բացման արարողությունը 21:4504 Մար, 2021
  • Քննարկում՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ 21:3304 Մար, 2021
  • «Ճամփորդի՛ր առանց Քովիդ-19»-ի էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով 21:2204 Մար, 2021
  • Նախագահի հրամանագրով Ա. Գալստյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 21:1004 Մար, 2021
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 04.03.2021 21:0004 Մար, 2021
  • Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով 20:5804 Մար, 2021
  • Ուսումնավարժություն «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում 20:5404 Մար, 2021
  • Նախագահի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 20:5004 Մար, 2021
  • Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ 20:4604 Մար, 2021
  • Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել 20:4204 Մար, 2021
  • Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ինը զինծառայող 20:3804 Մար, 2021
  • Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայց են կատարել Իջևանում 20:3404 Մար, 2021
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրը կբարձրանա 2-4 աստիճանով, մարտի 8-ի ցերեկը նույնքան կնվազի 20:3004 Մար, 2021
  • ԱՄՆ-ում «Կանգնեցրե՛ք Էրդողանին» գրությունը՝ Անկարայում հետաքննության առիթ 20:2604 Մար, 2021
  • Ռուս խաղաղապահներն ապահովել են Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի մարդասիրական ակցիաների անցկացման անվտանգությունը 20:2204 Մար, 2021
  • Տեքստիլի և լոլիկի արտադրության ոլորտում թուրքականը փոխարինվում է հայկականով. նախարար 20:1804 Մար, 2021
  • ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում 20:1404 Մար, 2021
  • Փաշինյանն ու Մարուքյանն այսօր որևէ հարցի շուրջ համաձայնության չեկան 20:1004 Մար, 2021
  • «Իմ քայլը» չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ԲԴԽ առաջադրած թեկնածուներին 20:0504 Մար, 2021
  • ԱՀ նախագահի աշխատակազմում քննարկվել են պատերազմով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծումները 20:0204 Մար, 2021
  • Եթե Ուկրաինան 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ լիներ, Ղրիմը ՌԴ-ի մաս չէր լինի. Ստոլտենբերգ 19:5804 Մար, 2021
  • Ոստիկանները բացահայտել են Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազի գողությունը 19:5304 Մար, 2021
  • Նոր Զելանդիան ցնցել է 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 19:4704 Մար, 2021
  • 250 Մվտ հզորությամբ ՋԷԿ-ը շահագործման կհանձնվի 2021-ին. ծրագիրը հետաձգվել է, բայց ոչ անժամկետ 19:4204 Մար, 2021
  • Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ 19:3804 Մար, 2021
  • Կարևորում ենք երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագրերի Շվեդիայի փորձը. Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ 19:3404 Մար, 2021
  • Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները 19:3004 Մար, 2021
  • Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին 19:2604 Մար, 2021
  • Տիգրան Ավինյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին 19:2204 Մար, 2021
  • Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին 19:1704 Մար, 2021
  • ՍԴ նախագահն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին 19:1204 Մար, 2021
  • Կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարանի և Արարատի հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 19:0604 Մար, 2021
  • Լուրեր 19:00 | 04.03.2021 19:0104 Մար, 2021
  • Վահան Քերոբյանն ընդունել է «Էս Ջի Էս ինսպեքշն սերվիսիս լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին 18:5704 Մար, 2021
  • Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 մլն դրամ 18:5104 Մար, 2021
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին 18:4504 Մար, 2021
  • Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 79 մարդ. Զախարովա 18:4004 Մար, 2021
  • «Շանթ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 18:3304 Մար, 2021
  • Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ 18:2704 Մար, 2021
  • Բիզնես վարելը Հայաստանում դարձնել ավելի մատչելի. գործարկվեց Team2B հարթակը 18:2304 Մար, 2021
  • Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ 18:1604 Մար, 2021
  • ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները 18:1104 Մար, 2021
  • Ծովինար Վարդանյանը ներկայացրեց իր ղեկավարած քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները 18:0604 Մար, 2021
  • Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին 17:5904 Մար, 2021
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քաղաքական խաղերի տեղ չէ. Հասան Ռոհանի 17:5104 Մար, 2021
  • Վարչապետի որոշումներով՝ Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետների տեղակալները ազատվել են պաշտոններից 17:4304 Մար, 2021
  • Ոստիկանները Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին են հայտնաբերել․ 4 անձ ձերբակալվել է 17:4004 Մար, 2021
  • Եկեք քննարկենք, բայց կան սկզբունքային կետեր, որ չեն փոխվելու. պատգամավոր 17:3104 Մար, 2021
  • Ավարտվել է անչափահասին ծանր մարմնական վնաս պատճառելու քրեական գործի նախաքննությունը 17:2504 Մար, 2021
  • Արցախի մասին ֆիլմը կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում 17:1904 Մար, 2021
  • Փոխվարչապետը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ 17:1004 Մար, 2021
  • Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրեական գործերով վերականգնվել է 127 մլն դրամի վնաս 17:0304 Մար, 2021
  • Լուրեր 17:00 | 04.03.2021 17:0004 Մար, 2021
  • Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ Իրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ 16:5204 Մար, 2021
  • Մենք Թուրքիայի համար մեկանգամյա օգտագործման ուժի նման էինք. սիրիացի վարձկանները՝ Արցախի պատերազմի մղձավանջի մասին 16:4504 Մար, 2021
  • Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը 16:4004 Մար, 2021
  • Ոստիկանության օպերլիազորի նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան. ՔԿ 16:3304 Մար, 2021
  • Արթուր Ղազինյանը կեղծում է հայկական կողմի զոհերի թիվը. Տեղեկատվության ստուգման կենտրոն 16:3304 Մար, 2021
  • Փոփոխություն՝ ռեկտորի ընտրության կարգում. ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրինագիծը 16:2804 Մար, 2021
  • Հայաստանի քաղաքական գործիչների գերակշիռ մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Պեսկով 16:2304 Մար, 2021
  • Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել 12 հիվանդ 16:1804 Մար, 2021
  • Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը 16:1304 Մար, 2021
  • ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին 16:0504 Մար, 2021
  • Նոր պատժամիջոցներից խուսափելու համար ԱՄՆ-ը ՌԴ-ին պայմաններ է առաջադրել 15:5904 Մար, 2021
  • Դիպուկահարների առկայությունը պայմանավորված է եղել սադրանքների հետ կապված տեղեկատվությամբ. Մակունց 15:5404 Մար, 2021
  • Կեղծ շահարկումներ Կառավարության ընդունած որոշումներից մեկի վերաբերյալ. Տեղեկատվության ստուգման կենտրոն 15:4904 Մար, 2021
  • Ափսոսանք ենք հայտնում, որ ԲԴԽ նախագահը դրսևորում է բացահայտ քաղաքական ուղղվածություն. Մակունց 15:4204 Մար, 2021
  • Առաջարկվում է հստակեցնել ազատությունից զրկված օտարերկրացիներին փախստական ճանաչելու և ապաստան ստանալու համար դիմելու ժամկետները 15:3704 Մար, 2021
  • Առաջարկվում է կենսաթոշակ սահմանել առնվազն 10 տարի պաշտոնավարած դատավորին. ԱԺ-ն քննարկեց նախագիծը 15:3104 Մար, 2021
  • Հրավերը գնացել է, չեմ կարող ասել, թե ինչպես կլինեն զարգացումները. Մակունցը՝ Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին 15:2604 Մար, 2021
  • Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. խորհրդակցությունները կշարունակվեն 15:2104 Մար, 2021
  • Գիտեի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և պատրաստ էի. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն՝ «Իմ քայլի» քվեարկության որոշման մասին 15:1504 Մար, 2021
  • «Իմ քայլը» խմբակցությունն այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ. Մակունց 15:0704 Մար, 2021
  • Լուրեր 15:00 | 04.03.2021 15:0004 Մար, 2021
  • Դեկտեմբերին չեմ ներկայացել, քանի որ հոգեբանորեն պատրաստ չէի. Մկրտչյանն արձագանքեց Բաբաջանյանին 14:5604 Մար, 2021
  • ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկությունը 14:4704 Մար, 2021
  • Շրջանառության մեջ է դրվել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը 14:4104 Մար, 2021
  • Լիլիթ Մակունցի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3404 Մար, 2021
  • ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ 14:3004 Մար, 2021
  • ԵՄ-ը սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձաքննությունը 14:3004 Մար, 2021
  • Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին 14:1904 Մար, 2021
  • ՀՀ ՔԿ-ում ստեղծված հատուկ խումբն արձանագրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունները 14:1404 Մար, 2021
  • Իշխանության թևերի միջև ստեղծագործ լարվածությունը վկայում է, որ նրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ ենթակայություն և գերակայություն չունի. Հայկյանց 14:0204 Մար, 2021
  • Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը վարչապետի հետ հանդիպումից հետո | ՈՒՂԻՂ 13:5804 Մար, 2021
  • Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի՝ կլինենք մենք իշխանության, թե ոչ. Հայրապետյան 13:5304 Մար, 2021
  • «Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց 13:4604 Մար, 2021
  • Ոստիկանները բացահայտել են հանցագործության 40 դեպք 13:4004 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015