• Հայ
  • Eng
  • РУС
Ավտովթար Հալաբյան փողոցում. կա երկու զոհ Ավտովթար Հալաբյան փողոցում. կա... 10:22
Թարմացում. 07.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, առողջացել է 130 մարդ Թարմացում. 07.03.2021. Հաստատվել է... 10:54
Հարցազրույց Արման Թաթոյանի հետ Հարցազրույց Արման Թաթոյանի հետ 22:08
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում
Քաղաքականություն
23:3021 Հնվ, 2021

Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում

Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են  «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի խնդրին: 

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ բանաձևով Եվրախորհրդարանն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խիստ քննադատել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և այդ կապակցությամբ կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների մասին կոնվենցիան:

Եվրախորհրդարանը բանձևով նաև ընդգծվել է, որ հարատև կարգավորումը դեռ գտնված չէ, և խաղաղության հասնելու տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնված լինի վերջինիս Հիմնարար սկզբունքների վրա:

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի հայկական բնակչության և հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը, ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր անվտանգ վերադարձը: Բացի այդ, բանաձևով կոչ է արվել պատշաճ ուսումնասիրության ենթարկել պատերազմական բոլոր հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Բանաձևի առանձին՝ 38-րդ կետով Եվրոպական խորհրդարանը խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը, որն էլ ավելի է խաթարում Հարավային Կովկասում փխրուն կայունությունը: Կոչ է արվել Թուրքիային զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որևէ միջամտությունից, ներառյալ՝ Ադրբեջանին ռազմական օգնություն առաջարկելու տեսքով, և հետ կանգնել իր ապակայունացնող գործողություններից ու ակտիվորեն խթանել խաղաղությունը: Քննադատվել է Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի ԼՂ:

«Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CSDP) բանաձևում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առանձին պարբերության մեջ նշվում է. «Եվրոպական խորհրդարանը ողջունում է ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը»։

Այնուհետև մտահոգությամբ ընդգծվել է հակամարտությանը երրորդ երկրների ռազմական ներգրավվածությունը, հատկապես Թուրքիայի միջամտությունն ու ապակայունացնող դերակատարումը, կոչ է արվել իրականացնել միջազգային ուսումնասիրություն օտարերկրյա զինյալների ներկայության, կասետային զինատեսակների և ֆոսֆորային ռումբերի օգտագործման հարցերի առնչությամբ։

Եվրամիությանը և միջազգային կառույցներին կոչ է արվել թույլ չտալ ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների և ԼՂ հակամարտությունում արգելված զինատեսակների կիրառման անպատժելիությունը, պնդվել է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է թույլ տալ մարդասիրական աջակցության մատակարարումը տուժածներին, առանց ձգձգումների իրականացնել գերիների և տուժածների փոխանակումը և պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը:

«Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում կոչ է արվում ԵՄ հարևանության նկատմամբ ստանձնել ռազմավարական պատասխանատվություն և կատարել ժամանակային առումով ավելի պատեհ, ավելի ակտիվ ու արդյունավետ դերակատարում՝ շարունակվող լարված իրավիճակներում ու հակամարտություններում միջնորդության ու դրանց խաղաղ կարգավորման, հետագա համակարտությունների կանխման նպատակով:

Ի թիվս այլ ձևաչափերի, վերահաստատվել է ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդգծվել է, որ ԱլԳ և ԵՄ հարևան այլ երկրների հետ համագործակցությունը պետք է առաջնահերթ լինի ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության համար՝ պայմանավորված այդ երկրների զարգացման և ժողովրդավարացման գործում ԵՄ կենսական շահով: Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողության եվրոպական գործակալությանը կոչ է արվել, ի թիվս այլ ուղղություննների, ամրապնդել մարդկանց միջև շփումները, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով, երբ բոլոր պահանջները կատարված են:

facebook icon twitter icon
Լրահոս
  • Այսօր Երևանի մետրոպոլիտենը նշում է 40-ամյակը 12:1407 Մար, 2021
  • Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալները. Հայկ Չոբանյան 12:0207 Մար, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք 11:4607 Մար, 2021
  • Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը 11:1207 Մար, 2021
  • Թարմացում. 07.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, առողջացել է 130 մարդ 10:5407 Մար, 2021
  • Ավտովթար Հալաբյան փողոցում. կա երկու զոհ 10:2207 Մար, 2021
  • Մարտի 7-ի եղանակային կանխատեսումը 00:3007 Մար, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա, 18 քաղաքացու ցուցաբերել օգնություն 00:0607 Մար, 2021
  • Վահան Քերոբյանը մասնակցել է եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին 23:4206 Մար, 2021
  • Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է Ուզբեկստանի «Մեծ սաղավարտի» մրցաշարի բրոնզե մեդալակիր 23:1406 Մար, 2021
  • Մարտ ամսվա չվերթերը Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ 22:4706 Մար, 2021
  • Մեկնարկում է Արցախի լիգան. առաջնությանը կմասնակցի նաև խաղաղապահ զորքերի թիմը 22:3006 Մար, 2021
  • ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ էժանագին շահարկումներից 22:1906 Մար, 2021
  • Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ. Արայիկ Հարությունյան 22:0406 Մար, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 21:5206 Մար, 2021
  • Հարցազրույց Արման Թաթոյանի հետ 21:3806 Մար, 2021
  • Բանակը պետք է չենթարկվի ոչ մի դատարանի որոշման 21:2706 Մար, 2021
  • Ամփոփվել են Արարատի մարզի առողջապահության ոլորտում 2020թ. իրականացված աշխատանքները 21:1606 Մար, 2021
  • Գլխավոր թողարկում | 06.03.2021 21:0006 Մար, 2021
  • Իլոն Մասկի պատմական կարողությունը փլուզվում է. 5 օրում նա կորցրել է 27 մլրդ դոլար 20:4506 Մար, 2021
  • Հարցազրույց Արտյոմ Մեհրաբյանի հետ 20:4406 Մար, 2021
  • Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը 20:3206 Մար, 2021
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կվերանայի իր լիազորությունները 20:2906 Մար, 2021
  • Նարեկ Հախնազարյանի թավջութակը հնչել է ի հիշատակ կատարողական արվեստի լեգենդ Մեդեա Աբրահամյանի 20:2306 Մար, 2021
  • ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Կապանի և Գորիսի ԲԿ-ներ 20:1606 Մար, 2021
  • ԱՄՆ հայ փաստաբանների միությունը «Գորշ գայլերի» ռասիզմի վերաբերյալ զեկույց է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 20:1006 Մար, 2021
  • Արշակունյաց պողոտայի խնդրահարույց երթևեկության ճակատագիրը 20:0206 Մար, 2021
  • Ստեփանակերտի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու. Արայիկ Հարությունյան 19:5706 Մար, 2021
  • ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 19:4706 Մար, 2021
  • Ուկրաինաբնակ Կարոլինա Վանոյանը դարձել է Golden Talents of Madrid 2021 երաժշտական մրցույթի դափնեկիր 19:3806 Մար, 2021
  • Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 19:2906 Մար, 2021
  • «Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. Տեղեկատվության ստուգման կենտրոն 19:1606 Մար, 2021
  • Սիրիայում հրթիռակոծվել է նավթավերամշակման գործարան. կան զոհեր ու վիրավորներ 19:0606 Մար, 2021
  • Գեղարքունիքի մարզում անցկացվել է պատանիների շախմատի առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի 18:5506 Մար, 2021
  • Կոմունիկացիաների լիարժեք գործունեության ապահովման ակտիվ աշխատանքներ​​ Դիլիջանում 18:4406 Մար, 2021
  • Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Իրաքում հանդիպել է շիաների առաջնորդի հետ 18:3506 Մար, 2021
  • Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Սաղաթելյան 18:2306 Մար, 2021
  • Պետության՝ անտոկոս վարկով ստեղծված ջերմոցում առաջին անգամ կիրառվել է հայկական էկոպարարտանյութ 18:1306 Մար, 2021
  • Նոր Զելանդիայի ափերին տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ 18:0006 Մար, 2021
  • Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն 17:4706 Մար, 2021
  • Տևական դադարից հետո Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը վերաբացվել է 17:4106 Մար, 2021
  • Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում 17:2706 Մար, 2021
  • Սփյուռքը շարունակում է օգնել Արցախին 17:1506 Մար, 2021
  • Լուրեր 17:00 | 06.03.2021 17:0006 Մար, 2021
  • Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 16:5906 Մար, 2021
  • Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն տոնում է ծննդյան 29-րդ տարեդարձը 16:5206 Մար, 2021
  • Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով 16:3806 Մար, 2021
  • Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում. Արման Խոջոյան 16:2006 Մար, 2021
  • Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի առեղծվածային անհետացումը 16:0406 Մար, 2021
  • Հալեպում ՀՀ մարդասիրական խումբը բժշկական օգնություն է ցուցաբերել և ականազերծել տարածքներ 15:4906 Մար, 2021
  • Արցախում արգելվել է դատախազության ծառայողական ավտոմեքենաները շահագործել աշխատանքային ժամերից դուրս 15:3106 Մար, 2021
  • Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք 15:1706 Մար, 2021
  • Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ 15:0506 Մար, 2021
  • Մեկնարկել են Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցման և այն երթևեկելի դարձնելու աշխատանքները 14:5606 Մար, 2021
  • Սոցապնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները 14:4406 Մար, 2021
  • ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 441 հիվանդ 14:3206 Մար, 2021
  • ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Ստեփանակերտի ԲԿ 14:1906 Մար, 2021
  • Սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 121 հերոսների ընտանիքների հատուցում է տրվել 14:0806 Մար, 2021
  • Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. էկոնոմիկայի փոխնախարար 13:5506 Մար, 2021
  • ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները 13:3906 Մար, 2021
  • Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ 13:2506 Մար, 2021
  • Փետրվարին ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է տեղահանված ավելի քան 200 բնակչի հետ 13:1306 Մար, 2021
  • Լուրեր 13:00 | 06.03.2021 13:0006 Մար, 2021
  • ՊԵԿ մասնագետները ՀԿ-ներին են ներկայացրել ոլորտային օրենսդրության փոփոխությունները 12:5806 Մար, 2021
  • Լեհաստանում Ուկրաինայի ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ 12:4306 Մար, 2021
  • 29-ամյա երիտասարդը փորձել էր հրկիզել շուրջ 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը 12:2906 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015