Պետական կառավարման համակարգը ռեսթարթի կարիք ունի: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետը և նոր նշաձողի մասին է խոսել: Շեշտել, որ նաև նման քննարկումներով, պետք է հասնել դրան:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դա նշանակում է հետևյալը. որ պետք է վերանայենք նախագիծը, որն իրականացնում ենք Հայաստանում, և պատասխանենք շատ պարզ հարցի, թե արդյոք որքանո՞վ են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և պատերազմից հետո, դրանք ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրեն:
Հայաստանում 2018-ին որդեգրած սոցիալական քաղաքականությունն, ըստ վարչապետի, վերանայման անհրաժեշտություն չունի: Կառավարությունը հիմա փորձում է համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ:
Նիկոլ Փաշինյան - Սոցիալական քաղաքականության մեջ հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ հաղթահարի իրավիճակը:
Փաշինյանն ասել է, որ պատերազմից հետո առաջնային է հաշմանդամություն ստացած զինվորներին աջակցելու հարցը: Հաշմանդամության կարգը արագ կազմակերպելուց, պրոթեզավորումներից բացի՝ շատ կարևոր է զինվորների կրթության հարցը:
Նիկոլ Փաշինյան - Հաշմանդամության կարգ տանք, համակերպվեն այդ իրավիճակի հետ:
Պատերազմը ստիպեց սոցիալական քաղաքականության վեկտորը դարձնել առավել հասցեական: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է սոցիալական ապահովության և աջակցության ծառայությունները դարձնել ավելի արժանապատիվ, որակյալ և արդյունավետ:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան