Ներդրումային ծրագիր իրականացնելու կարգում կկրճատվի վարչարարությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն քննարկեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասաց, որ Կառավարությունն այժմ ներդրումային ծրագրերը խթանելու համար ունի հավանության արժանացած ծրագրերին արտոնություն տրամադրելու հնարավորություն, օրինակ՝ երեք տարով հետաձգել սահմանին գանձվող ներմուծված ապրանքների ավելացված արժեքի հարկը: Փոխնախարարի խոսքով, սակայն, այս տեսանկյունից խնդիր կա:

«Փաստացի ներդրումային ծրագիր իրականացնելուց գործարարի մոտ որոշակի անորոշություն է՝ Կառավարությունն արդյոք կհաստատի՞ ծրագիրը, թե՞ ոչ: Հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ ծրագրեր ենք հաստատել այս ցանկի մեջ ներառված ապրանքների համար, որոնց ներմուծումը 2019 թվականի համար կազմել է 70 միլիարդ դրամ, 2018 թվականին 60 միլիարդ դրամ, նպատակահարմար ենք համարում, որ այսուհետ ներդրումային ծրագրերի համար լինի շատ ավելի շատ հստակություն, և ուղղակի սահմանին այդ ավելացված արժեքի հարկը, միջանկյալ սպառման ապրանքներն այս նախագծում ներառված ու կապիտալ ապրանքները ներմուծելու դեպքում չգանձվի: Արդյունքում մենք կրճատում ենք վարչարարությունը և մտցնում հստակություն ներդրումային ծրագիր իրականացնելու ժամանակ»,- ասաց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում