ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
«2018 թվականից հետո մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականության:
Մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում պետք է լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ:
Խորհրդակցություն եմ անցկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում»,- հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում: