• Հայ
  • Eng
  • РУС
ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը ՀՀ ՊՆ-ն հերքում է... 23:20
Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում |... 22:23
Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ Հորդորում ենք տուրք չտալ... 16:54
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. ԿԳՄՍՆ
Հասարակություն
17:2619 Հնվ, 2021

Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները. ԿԳՄՍՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 475-ը: Երկրում առկա համավարակով պայմանավորված՝ ամեն օր քննություններին մասնակցում է առավելագույնը 15-16 հավակնորդ: Հանձնաժողովում ընդգրկված է 7 անդամ. 3-ը՝ ԿԳՄՍ նախարարության, 2-ը՝ գիտական կազմակերպության, և 2-ը՝ քաղաքապետարանի կամ մարզպետարանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կազմվում է քննությունից առնվազն 24 ժամ առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով՝ գրավոր (թեստային) և բանավոր (հարցազրույց): Մեզ հետ զրույցում հավակնորդ, Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոցի տնօրեն Գևորգ Գրիգորյանը նշեց, որ քննություններն անցնում են հանգիստ մթնոլորտում:

«Որպես գործող տնօրեն՝ հավաստագրման քննություններին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ: Այս տարի թեստավորումն ամբողջությամբ էլեկտրոնային է, ինչը շատ հարմար է, քանի որ անմիջապես իմանում ես քննության արդյունքը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը մեր դարաշրջանում իրապես ժամանակի հրամայական է: Հարցաշարը, որը ներառում է կրթության բնագավառի օրենսդրություն, ինչպես նաև կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում, միջին բարդության է, և այն հանձնելու համար բավականին մեծ աշխատանք էր պահանջվում»,- շեշտում է Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ հավաստագրման քննությունները, անկասկած, ավելացնում են հավակնորդի գիտելիքները, սակայն գործող տնօրենի պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա աշխատանքային փորձը:

«Որպես գործող տնօրեն՝ կցանկանայի, որ հաշվի առնվեին և գնահատվեին նաև մեր աշխատանքային գործունեությունը և դրա արդյունավետությունը: Նրանց պարագայում, որոնք առաջին անգամ են մասնակցում հավաստագրման քննություններին և հավակնում տնօրենի թափուր պաշտոնին, այս գործընթացը գիտելիքի և հմտությունների ստուգման համար բավարար է»,- վստահեցնում է գործող տնօրենը:

Գևորգ Գրիգորյանի կարծիքը կիսում է նաև Վայոց ձորի Հերմոնի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, որը ևս մասնակցում է հավաստագրման քննություններին: Նրա համոզմամբ՝ գործող տնօրենների աշխատանքային գործունեությունը պետք է որևէ կերպ արտացոլվի հավաստագրման քննությունների ընթացքում:

Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդները հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում: Հանձնաժողովը յուրաքանչյուր հավակնորդի ներկայությամբ համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս: Մեզ հետ զրույցում հարցազրույցի փուլը հաղթահարած Երևանի թիվ 198 դպրոցի ուսմասվար Սարգիս Խաչատրյանը նշեց, որ այն անցել է դրական մթնոլորտում:

«Հանձնաժողովի բոլոր անդամները բարեհամբույր էին և պատրաստակամ: Վստահեցնում եմ, որ գիտելիքի առկայության դեպքում անհնար է չհաղթահարել հարցազրույցի փուլը և ստանալ հավաստագիր: Հարցազրույցի հարցաշարը ներառում է հավակնորդի իրավական, կառավարչական և մանկավարժական կարողություններն ու հմտությունները բացահայտող հարցեր, որոնք խիստ անհրաժեշտ են տնօրենի գործունեության ընթացքում: Ես 2012 թվականին ևս մասնակցել եմ հավաստագրման քննություններին և պետք է նշեմ, որ բանավոր հարցերը բավականին բարդացվել են»,- ասաց Սարգիս Խաչատրյանը՝ ընդգծելով, որ խստացվել է նաև գնահատման կարգը: Յուրաքանչյուր հարց գնահատվում է 2 միավոր, 75 և ավելի տոկոս միավոր հավաքած հավակնորդներին հավաստագիր տալու վերաբերյալ որոշում է կայացվում:

Վայքի հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Ավագյանն առաջին անգամ է մասնակցում հավաստագրման քննություններին. «Ես իմ առջև նպատակ եմ դրել, որ եթե առաջ գնալու հնարավորություն կա, ապա պետք է օգտվել դրանից: Առաջին անգամ ինձ չհաջողվեց հաղթահարել բանավոր փուլը, սակայն ես չեմ պատրաստվում հանձնվել, հետևաբար այսօր անելու եմ հնարավորը՝ հավաստագիր ստանալու համար: Օրենսդրական դաշտի և կառավարչական հմտությունների իմացությունը ցանկացած տնօրենի պարտականությունն է»:

Նշենք, որ հավաստագիրը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցում մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին և ընտրվել։

Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվել են մինչ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, սակայն ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված՝ հավաստագրման քննությունների գործընթաց չի կազմակերպվել, նշված է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ. ԿԳՄՍ 16:4319 Հնվ, 2021 Ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ. ԿԳՄՍ Հասարակություն
  • Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում 18:5618 Հնվ, 2021 Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. քննարկում ԿԳՄՍՆ-ում Հասարակություն
  • Մեկնարկել է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը. ԿԳՄՍՆ 14:1514 Հնվ, 2021 Մեկնարկել է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը. ԿԳՄՍՆ Հասարակություն
Լրահոս
  • ԵՄ կեցվածքը Թուրքիայի հանդեպ շողոքորթ քաղաքականություն է. իսպանացի եվրապատգամավոր 23:5407 Մար, 2021
  • Ադրբեջանում ուդիները վախենում են խոսել ինքնության մասին, Հայաստանում ազատորեն ապրում են հայերի կողքին 23:3007 Մար, 2021
  • ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը 23:2007 Մար, 2021
  • Եզդիների հարցն Իրաքում ու Հայաստանի աջակցության հնարավորությունները 22:5707 Մար, 2021
  • Հայաստանում կորոնաթվերն աճում են. արդեն գրանցվել են նաև կրկնավարակի դեպքեր 22:0007 Մար, 2021
  • Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում 21:5207 Մար, 2021
  • Իշխանության ու ընդդիմության այս շաբաթ արտաբերած գլխավոր տողերն ու քաղաքական գործընթացների տողատակերը 21:2207 Մար, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21։00 | 07.03.2021 21:0007 Մար, 2021
  • Արցախցին պատրաստ է պատերազմի, բայց աշխարհին խաղաղության է կոչում 20:3107 Մար, 2021
  • Արցախի նախագահն այցելել է Մարտունու Կարմիր Շուկա համայնք 20:0707 Մար, 2021
  • Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել. նա խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ 19:3007 Մար, 2021
  • «Բարսելոնան» նախագահ է ընտրում. առաջին անգամ քվեարկությանը մասնակցել է Լիոնել Մեսսին 18:3007 Մար, 2021
  • Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում 17:4507 Մար, 2021
  • Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ 16:5407 Մար, 2021
  • Հայաստանի սահմանը մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է. Հայկ Չոբանյան 16:0107 Մար, 2021
  • ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված, կեղծ տեղեկատվություն տարածելուց 15:4807 Մար, 2021
  • Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը 14:5707 Մար, 2021
  • «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները 14:5007 Մար, 2021
  • Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները 14:4007 Մար, 2021
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ 14:0607 Մար, 2021
  • Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով 13:4707 Մար, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք 13:3207 Մար, 2021
  • Ասֆալտապատումից բացի խրախուսվում է նաև սալարկման եղանակը 13:1807 Մար, 2021
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն. ԱԻՆ 12:5007 Մար, 2021
  • Այսօր Երևանի մետրոպոլիտենը նշում է 40-ամյակը 12:1407 Մար, 2021
  • Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալները. Հայկ Չոբանյան 12:0207 Մար, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք 11:4607 Մար, 2021
  • Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը 11:1207 Մար, 2021
  • Թարմացում. 07.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, առողջացել է 130 մարդ 10:5407 Մար, 2021
  • Ավտովթար Հալաբյան փողոցում. կա երկու զոհ 10:2207 Մար, 2021
  • Մարտի 7-ի եղանակային կանխատեսումը 00:3007 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015