• Հայ
  • Eng
  • РУС
ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը ՀՀ ՊՆ-ն հերքում է... 23:20
Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում |... 22:23
Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ Հորդորում ենք տուրք չտալ... 16:54
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 21:5019 Հնվ, 2021

Հանուն Հրանտի, հանուն արդարության. այսօր Ակօսի հիմնադիր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խավար, անարդար էջերից մեկն է։ Հենց այս անարդարությունն է, որ արդեն 14 տարի է հունվարի 19-ին համախմբում է Թուրքիայի հասարակության ամենատարբեր շերտերին՝ հիշատակելու Դինքին և վառ պահելու նրա գաղափարները։ Խաղաղության ջատագով Դինքի գաղափարները բեկումնային էին ոչ միայն հայկական համատեքստում, այլև Թուրքիայի ոչ հայ հասարակության քաղաքական հայացների ձևավորման հարցում։

Ֆուլյա Օզլեմ, արվեստագետ - Շրջապատիցս, ընկերներիցս լսեցի լուրը։ Տեղեկացա քայլերթի մասին և անմիջապես գնացի մասնակցելու։ Իրականում՝ պատմությունը նախաբան ունի։ Հրանտ Դինքի հետ դրանից մեկ ու կես տարի առաջ էի ծանոթացել, շատ պատահական ծանոթություն էր։ Սպանության ժամանակ նրա այցեքարտը դեռ դրամապականումս էր։ Ձեռքսեղմումն եմ հիշում։ Կարծես գրկախառնվում էր։ Այնքան ջերմ, ընկերական էր։ Այն պահին, երբ իմացա սպանության մասին, նրա ընկերական ժպիտը, ջերմ հրաժեշտն աչքիս առջև էին։ Անհնար է բացատրել զգացմունքներս։ Շատ տխուր էի, մինչ այժմ էլ շատ տխուր եմ։

Հրանտ Դինքի սպանությունը մեծ ազդեցություն է ունեցել նաև շատերի վրա, ովքեր չէին ճանաչում նրան, չգիտեին նրա գաղափարների մասին։ Մարդիկ հավաքվել և տասնյակ հազարներով մասնակցում էին քայլերթին՝ դեպի «Ակօսի» խմբագրատուն, որի դիմաց էլ սպանվել էր Դինքը։

Թայլան Քեսանբիլիջի, լրագրող - Սիրելի Հրանտ Դինքի սպանության օրը, ավելի ճիշտ այդ լուրը ստանալու պահին, ես էլ Թուրքիայի հասարակության մի մասի նման նրան չէի ճանաչում։ Նրա սպանությունը պատճառ հանդիսացավ անցյալի էջերն ուսումնասիրելու։ Այս սպանությունը, այս հուսահատ իրավիճակն ինձ ծանոթացրեցին լրագրողին, ում նախկինում չէի ճանաչում և ում հետ տարիներ անց նույն մասնագիտությունն էի կիսելու։

Նազըմ Սոյլու, հնէաբան - Այդ օրը երբեք չեմ մոռանում։ Ցուրտ էր, ընկերներիս հետ էի, բոլորն էլ Հրանտին գիտեին։ Տրամվայում էինք, երբ հաղորդագրություն ստացանք, որ Հրանտն սպանվել է։ Ես և այդ հաղորդագրությունը կարդացած բոլոր ընկերներս լռեցինք և միմյանց էինք նայում։ Նախևառաջ փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ է կատարվել։ Այնուհետև մենք էլ, բազմության հետ, սկսեցինք քայլեր դեպի շենքը։

Դինքի գործունեությունը, խաղաղասիրական հայացքները մեծ հետք են թողել Թուրքիայի հասարակության զգալի հատվածի կյանքում։ Ազգայնական հատվածների թիրախավորման տակ հայտնված Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ը, վերածվել է խորհրդանշական օրվա, երբ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցվում նրա հիշատակին՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» վանկարկումներով։

Նազըմ Սոյլու - Հրանտ Դինքի տեսակետներին, գաղափարներին համալսարանի առաջին տարիներին ծանոթացա։ Իմ գաղափարները նոր-նոր էին ձևավորվում։ Հրանտը հասարակությունը որպես մեկ ամբողջականություն էր դիտում՝ առանց թուրք, հայ, քուրդ հաշվի առնելու, մեկ ընդհանուր ճակատագիր էր տեսնում։ Դա ազդեցիկ էր ինձ համար։ Հատկապես շատ էի ազդվել հետևյալ խոսքերից. «Այո', այս հողերի վրա աչք ունենք, բայց ոչ թե այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»։

Թայլան Քեսանբիլիջի - Դինքն ինձ համար եղբայրության խորհրդանիշն է: Եղբայրությունն է, որ միտքս է գալիս, երբ մտածում եմ Դինքի մասին։

Այս տարի առաջին անգամ Հրանտ Դինքի հիշատակի արարողությունը տեղի կունենա առցանց։ «Հրանտի ընկերները» «Այստեղ ես աղպարիկ» կարգախոսով կոչ են անում բոլորին միանալ առցանց արարողությանը Hrant İçin Adalet İçin հարթակում, որը թարգմանաբար նշանակում է «Հրանտի համար, արդարության համար»։ Արվեստագետ Ֆուլյա Օզլեմը համոզված է՝ Ռաքել Դինքի ելույթը շատերիս մտքից դուրս չի գալիս։ Երեխային մարդասպան դարձնող խավարը պետք է հարցականի տակ դնենք՝ վստահ է նա։
 

Հեղինակ`Վարդուհի Բալյան
facebook icon twitter icon
Լրահոս
  • ԵՄ կեցվածքը Թուրքիայի հանդեպ շողոքորթ քաղաքականություն է. իսպանացի եվրապատգամավոր 23:5407 Մար, 2021
  • Ադրբեջանում ուդիները վախենում են խոսել ինքնության մասին, Հայաստանում ազատորեն ապրում են հայերի կողքին 23:3007 Մար, 2021
  • ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը 23:2007 Մար, 2021
  • Եզդիների հարցն Իրաքում ու Հայաստանի աջակցության հնարավորությունները 22:5707 Մար, 2021
  • Հայաստանում կորոնաթվերն աճում են. արդեն գրանցվել են նաև կրկնավարակի դեպքեր 22:0007 Մար, 2021
  • Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում 21:5207 Մար, 2021
  • Իշխանության ու ընդդիմության այս շաբաթ արտաբերած գլխավոր տողերն ու քաղաքական գործընթացների տողատակերը 21:2207 Մար, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21։00 | 07.03.2021 21:0007 Մար, 2021
  • Արցախցին պատրաստ է պատերազմի, բայց աշխարհին խաղաղության է կոչում 20:3107 Մար, 2021
  • Արցախի նախագահն այցելել է Մարտունու Կարմիր Շուկա համայնք 20:0707 Մար, 2021
  • Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել. նա խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ 19:3007 Մար, 2021
  • «Բարսելոնան» նախագահ է ընտրում. առաջին անգամ քվեարկությանը մասնակցել է Լիոնել Մեսսին 18:3007 Մար, 2021
  • Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում 17:4507 Մար, 2021
  • Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ 16:5407 Մար, 2021
  • Հայաստանի սահմանը մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է. Հայկ Չոբանյան 16:0107 Մար, 2021
  • ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված, կեղծ տեղեկատվություն տարածելուց 15:4807 Մար, 2021
  • Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը 14:5707 Մար, 2021
  • «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները 14:5007 Մար, 2021
  • Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները 14:4007 Մար, 2021
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ 14:0607 Մար, 2021
  • Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով 13:4707 Մար, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք 13:3207 Մար, 2021
  • Ասֆալտապատումից բացի խրախուսվում է նաև սալարկման եղանակը 13:1807 Մար, 2021
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն. ԱԻՆ 12:5007 Մար, 2021
  • Այսօր Երևանի մետրոպոլիտենը նշում է 40-ամյակը 12:1407 Մար, 2021
  • Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալները. Հայկ Չոբանյան 12:0207 Մար, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք 11:4607 Մար, 2021
  • Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը 11:1207 Մար, 2021
  • Թարմացում. 07.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, առողջացել է 130 մարդ 10:5407 Մար, 2021
  • Ավտովթար Հալաբյան փողոցում. կա երկու զոհ 10:2207 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015