Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար ստեղծվել են բոլոր պայմանները. Հասանով

ՌՌոզա Խաչատրյան

Ազգային փոքրամասնությունները որտեղ ապրում են՝ այդ ժողովրդին տալիս են համ ու հոտ՝ նշեց ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ: 

«Հայաստանում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ պահանելու և զարգացնելու իրենց կրթությունը, մշակույթն ու պահպանելու իրենց լեզուն: Այս առումով ես ուզում եմ ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, նրա ներկա ու անցյալ բոլոր կառավարություններին, որ արել են ամեն ինչ՝ մեզ համար ստեղծելու բոլոր պայմանները»,- նշեց ԱԺ ամենատարեց պատգամավորը:

Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Հասանովը հորդորեց քվեարկել նախաձեռնության օգտին, որ տոնին բոլոր ազգային փոքրամասնությունները հավաքվեն, շփվեն միմյանց հետ, ծանոթանան միմյանց ավանդույթներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում