Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նոր նախագահ է ընտրվել Արմին Լաշեթը՝ կուսակցության համագումարի քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Արմին Լաշեթը հավաքել է 521 ձայն, Ֆրիդրիխ Մերցը՝ 466 ձայն: Այսպիսով, ընտրվել է Արմին Լաշեթը, նա ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչը: