Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ՄՄարի Կոստանյան

Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ

Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 177 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ՝ փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 1.2 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է դուրս բերվել 124 պայթյունավտագ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են ավելի քան 530 հա տարածք, 201.3 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23530 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:

Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու աշխատանքի սկզբից թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում