ԿԿարմեն Ղուկասյան

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը։

Հրաժարականի պատճառների մասին Պետրոսյանն առայժմ խոսել չի ցանկանում։ Կիրակոսյանի փոխանցմամբ՝ կայացրած որոշման մասին նա մանրամասներ կներկայացնի լրագրողներին ՀՀ կառավարության կողմից իր հրաժարականն ընդունելուց հետո միայն։

Ներկայումս Տիգրան Պետրոսյանը շարունակում է պաշտոնավարելը և իրականացնում է օրենքով վերապահված՝ Շիրակի մարզպետի պարտականությունները։

Հիշեցնենք՝ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2019 թ. հունվարի 31-ի Կառավարության նիստում։

Հեղափոխությունից հետո՝ Տիգրան Պետրոսյանից առաջ, Շիրակի մարզը ղեկավարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այժմ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում