Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ հունվարի 14-ի գիշերը գողացել են Երևանի Սիրահարների այգում տեղադրված՝ բանաստեղծ Գևորգ Էմինի հուշարձանի մաս կազմող կատվի քանդակը:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: