Իռլանդացի լեզվաբանների համար պատմական իրադարձություն է տեղի ունեցել: Հինգշաբթի Լյուքսեմբուրգում ԵՄ բարձրագույն դատարանն իր առաջին ընթերցումն ու լսումը անցկացրել է գելական կամ իռլանդական լեզվով՝ հայտնում է euronews-ը:
Դատավարությունը վերաբերում է միայն անասնաբուժական արտադրանքի պիտակավորմանը: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո այլևս չկա մի երկիր, որտեղ անգլերենը լինի առաջին լեզու: 2022-ի սկզբից իռլանդերենը կճանաչվի ԵՄ պաշտոնական լեզուներից մեկը: Ենթադրվում է, որ թարգմանիչների խնդիր կառաջանա, քանի որ Իռլանդիայի 4,5 միլիոն բնակիչներից ընդամենը 100 հազարն է տիրապետում գելերենին: