Snapchat-ն ընդմիշտ արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Այս մասին տեղեկացնում է սոցիալական հարթակի ղեկավարությունը՝ փոխանցում է CNN-ը:
Snapchat ծառայության մամուլի խոսնակը հավաստիացրել է, որ հանրության անվտանգությունից ելնելով և հիմնվելով ապատեղեկատվություն, ատելության խոսք տարածելու, բռնություն հրահրելու նրա փորձերի վրա, որոնք ոտնահարում են ծառայության հիմնարար սկզբունքները, որոշում է կայացվել ընդմիշտ արգելափակել Դոնալդ Թրամփի օգտահաշիվը:
Կապիտոլիումի բռնությունների հրահրման մեղադրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվներն ավելի վաղ արգելափակել էին Facebook-ը, Twitter-ը և Youtube-ը: