Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄերի Եգորյան

ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը

ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը

Ինքնակամ շինությունների հետ կապված ունենք թույլ օրենսդրություն և  գործող օրենսդրական ակտերով չենք կարողանում պայքարել դրանց դեմ: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը: 

Նա հայտնեց, որ Կառավարությունում այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է ինքնակամ շինություններին, ինչպես նաև Կադաստրի, Պետգույքի և Քաղաքաշինության կոմիտեների հետ մշակվում է նախագիծ, որի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու քանդել ինքնակամ շինությունները: «Այսինքն, որ պահին կհայտնաբերենք, որ շինությունն ինքնակամ է, քանդվելու է, բայց այս պահին մենք չունենք նման օրենսդրական ակտ»,- ընդգծեց փոխքաղաքապետը:

Նա նշեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմել է մոտ 8000 մարդ, նրանց հնարավորություն կտրվի 2021-ին գրանցել իրենց ապօրինի շինությունը 2020-ին գործող կադաստրային արժեքներով:    

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: 

Թունյանն առաջարկեց մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հնարավորություն տալ դիմելու նաև այն ինքնակամ շինություն ունեցողներին, որոնք դեռևս չեն հասցրել դիմել և նախորդ տարվա գործող կադաստրային արժեքներով օրինականացնել այդ գույքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում