ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան ավարտեցին Brexit-ի գործարքը, և ըստ Ֆրանսիայի ԵՄ գործերի նախարար Քլեմենտ Բոնի՝ ԵՄ-ն պետք է դադարեցնի խոսել «կոտրված անգլերենով»՝ գրում է politico-ն:
Պաշտոնյան առաջարկել է զարգացնել «լեզվական բազմազանությունը»: «Brexit-ից հետո մարդկանց դժվար կլինի հասկանալ, որ մենք բոլորս դարձյալ հավատարիմ ենք կոտրված անգլերենի տեսակին: Եկեք նորից վարժվենք խոսել մեր լեզուներով»,- ասել է Բոնը:
Ֆրանսիացի պաշտոնյաները, մինչև ամենաբարձր մակարդակը, երկար ժամանակ պաշտպանում էին ԵՄ-ում իրենց լեզվի օգտագործումը:
Անգլերենը երկար ժամանակ օգտագործվել է որպես Եվրամիության հիմնական աշխատանքային լեզու, և դեպի արևելք ընդլայնումն էլ ավելի նպաստեց դրան: Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո դաշինքում մնաց միայն երկու պետություն՝ Իռլանդիան և Մալթան, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու է: