Չորեքշաբթի Կոնգրեսի ստորին պալատը պետք է քվեարկի Դոնալդ Թրամփի երկրորդ իմպիչմենթի հարցը: Այս ընթացակարգը նշանակում է հանցագործության պաշտոնական մեղադրանք՝ այս անգամ ապստամբության հրահրում: Դրանից հետո Սենատը կորոշի նախագահին վաղաժամկետ հեռացնելու հարցը՝ միաժամանակ զրկելով նրան նորից առաջադրվելու իրավունքից՝ հայտնում է bbc-ն:
Մինչև երեքշաբթի շատերն այն կարծիքին էին, որ կկրկնվեն 2019-ի աշնան իրադարձությունները, և դեմոկրատները չեն ստանա հանրապետականների աջակցությունն ու տանուլ կտան գործընթացքը: Դիտորդները, սակայն, ենթադրում են, որ այս անգամ դեմոկրատները մի փոքր շանս ունեն: New York Times-ը հաղորդել է, որ Սենատի հանրապետական առաջնորդ Միչ Մաքքոնելը, օրինակ, սատարում է իմպիչմենթին և այդպիսով ցանկանում է Հանրապետական կուսակցությունն ազատել Թրամփից: Նման հայտարարություն է արել նաև նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի դուստր Լիզ Չեյնին: Ակնկալվում է, որ նրան կմիանան բազմաթիվ պահպանողական օրենսդիրներ:
Եվ եթե առաջին իմպիչմենթի օրերին հանրապետականները պնդում էին Թրամփի անմեղությունը, այժմ դրա դեմ հիմնական փաստարկը հասարակության հետագա բևեռացման ռիսկն է: