Լիզա Մոնթգոմերին ԱՄՆ-ում վերջին 67 տարվա ընթացքում առաջին կին դատապարտյալն է, որը մահապատժի է ենթարկվել սպանության համար՝ գրում է New York Times-ը:
Նա մահացու ներարկում է ստացել Ինդիանա նահանգի բանտում, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը վերջին պահին չեղյալ համարեց Ինդիանայի դատարանի հունվարի 11-ի որոշումը, ըստ որի՝ հետաձգվում էր Մոնթգոմերիի մահապատիժը՝ նրա հոգեկան առողջության խնդիրների պատճառով: Հունվարի 12-ի ուշ երեկոյան մահապատժի դատավճիռն ուժի մեջ մտավ:
2004-ին Միսսուրիում 52-ամյա Մոնթգոմերին խեղդամահ էր արել մի հղի կնոջ: Գործը գրավեց հանրության ուշադրությունը, քանի որ մարդասպանի փաստաբանները պնդում էին, որ նա հոգեկան հիվանդ է և լուրջ բռնության է ենթարկվել մանկության տարիներին: