ԳԳայանե Թամամյան

Հրապարակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը

Հրապարակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը

Մոսկվայում տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․

1. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով 9-րդ կետի իրագործման  նպատակով կողմ  ենք Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ Աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի առաջարկին:

2. Աշխատանքային խումբը մինչև  2021 թ. հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կկազմի Հայտարարության 9-րդ կետի իրագործումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ սահմանելով երկաթուղային և ավտոմոբիլային  հաղորդակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցմամբ կսահմանի այլ ուղղություններ:

3. Գործունեության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ուղղություններով փորձագիտական ենթախմբերի կազմը՝ Կողմերի իշխանության իրավասու մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց թվից: Աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում փորձագիտական ենթախմբերը կներկայացնեն նախագծերի ցանկ՝ դրանց իրագործման համար  անհրաժեշտ ռեսուրսների ու միջոցառումների հիմնավորմամբ և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման նպատակով:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի՝ ամենաբարձր մակարդակով հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների իրագործման ցանկը և ժամանակացույցը, որոնցով ենթադրվում է տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնում և նորերի կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով կատարվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև հավասարապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների հատում պահանջող՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում