ՄՄարիամ Մխիթարյան

Aegean Airlines-ը վերսկսում է թռիչքները դեպի Երևան

Aegean Airlines-ը վերսկսում է թռիչքները դեպի Երևան

Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական զինուժի և սիրիացի վարձկանների կողմից Արցախ ներխուժման պատճառով դադարեցվել էին ուղիղ չվերթերը Հունաստանի և Հայաստանի միջև, որոնք իրականացնում էին Aegean Airlines-ն ու Wizz Air-ը:

Սակայն նոյեմբերի 9-ին հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանը դանդաղ վերադառնում է նորմալ կյանքի՝ գրում է greekcitytimes-ը:

Aegean ավիաընկերությունը զեղչված ավիատոմսերով Աթենքից Երևան թռիչքները վերսկսելու է մարտի 31-ից: Զեղչով տոմս գնել հնարավոր կլինի մինչև հունվարի 11-ը:

Գործակալությունը խորհուրդ է տվել Հունաստանի սահմաններից դուրս արձակուրդ փնտրողներին քննարկել Հայաստան մեկնելու հարցը: Այդպես նրանք նաև կաջակցեն այդ երկրի տնտեսությանն ու ժողովրդին, որոնք տուժեցին Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում