ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄՄարի Կոստանյան

Ռուս սակրավորներն իրականացնում են Ստեփանակերտի ականազերծում

Ռուս սակրավորներն իրականացնում են Ստեփանակերտի ականազերծում

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախի տարածքում շարունակում են ականազերծումը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ստեփանակերտի արվարձանների ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից Уран-6 ռոբոտատեխնիկական համալիրները, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414.6 հա տարածք, ավելի քան 160 կմ ճանապարհ, 617 բնակելի շենք, ներառյալ ավելի քան 20 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է մոտ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման ընթացքում անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների ապահովմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում