ԼԼիլիթ Գասպարյան

Մատենադարան-Ֆրանսիայի հրապարակ-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. մեկնարկել է ընդդիմության կազմակերպած հավաքը

Մատենադարան-Ֆրանսիայի հրապարակ-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. մեկնարկել է ընդդիմության կազմակերպած հավաքը

Մատենադարանի մոտ քիչ առաջ մեկնարկեց ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հավաքը: 

Քաղաքացիները քայլերթով իջնում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա կարճատև հանրահավաք, ապա մասնակիցները կրկին երթով կշարժվեն դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:   

Նշենք՝ Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: 

Հայաստանում և Արցախում իջեցվել են պետական դրոշները, դրանց վերևի հատվածում սև ժապավեններ են ամրացվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում