• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:07
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 18-ը Թուրքիայից Ադրբեջան 507 բեռնատար չվերթ է կայացել
Հասարակություն
18:2617 Դեկ, 2020

Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 18-ը Թուրքիայից Ադրբեջան 507 բեռնատար չվերթ է կայացել

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների ընթացքում մամուլում չէին դադարում հրապարակումներն Ադրբեջանի օդանավակայաններ բեռնատար ինքնաթիռների վայրէջքների վերաբերյալ։ Այդ ինքնաթիռներով Ադրբեջան մեծ մասամբ հասնում էին ռազմական նշանակության ապրանքներ։
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ամփոփել է դեպի Ադրբեջան բեռնատար ինքնաթիռների թռիչքների մասին ունեցած տեղեկությունը, որը ներառում է նաև սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածը։ Թռիչքների մասին տեղեկությունը հաստատվում է նաև Flyradar 24 պորտալի տվյալներով։ «Լուրերը» ներկայացնում է դրանք:
 
Ըստ ՔԱԿ-ի տվյալների՝ այս տարվա հունվարից մինչ հոկտեմբերի 18-ը դեպի Ադրբեջանի 4 խոշոր օդանավակայաններ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան, Գյանջայի, Նախիջևանի ու Գաբալայի օդանավակայաններ, միասին վերցրած, իրականացվել է 4626 թռիչք։ Դա 1220-ով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից։ Բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի Ադրբեջան հատկապես պարբերական են դարձել դարձյալ այս տարվա փետրվարից: Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա համեմատ բեռնատար թռիչքներն աճել են մոտ 60 տոկոսով։ Պատերազմի օրերին բեռնատար թռիչքները դեպի Բաքու իրականացվում էին մեծ մասամբ Թուրքիայից, Իսրայելից ու Ուկրաինայից։ 
 
Իսրայելն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից է, իսրայելական արտադրության պաշտպանողական ու հարձակողական անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են Արցախի դեմ պատերազմում։ Դեռ 2016-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իսրայելից ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերվել։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ՝ դեպի Ադրբեջանի չորս օդանավակայաններ Իսրայելից թռիչքներն ավելացել են 45 տոկոսով՝ 75-ից հասնելով 103-ի։ Օգոստոսին ու սեպտեմբերին Իսրայելից դեպի այս օդանավակայաններ կատարվել է 32 թռիչք, իսկ հոկտեմբերի 18-ի դրությամբ՝ 5 թռիչք։ Ապրիլ և հուլիս ամիսներին Իսրայելից բեռնատար ինքնաթիռներով թռիչքների թիվը դեպի Ադրբեջան ևս էականորեն ավելացել է։ Համաձայն Flydarad 24-ի՝ պատերազմի ընթացքում Իսրայելի Էյլաթ օդանավակայանից 7 թռիչք է իրականացվել՝ ադրբեջանական Silk Way West Airlines ընկերության միջոցով, որը հայտնի է որպես Ալիևների ընտանիքի հարստության մաս կազմող ավիաընկերություն։ 
 
Ուկրաինայից թռիչքները դեպի Ադրբեջան տարվա ընթացքում նվազել են՝ առաջին եռամսյակի մեծ ակտիվությունից հետո։ Հունվարին Ուկրաինայից դեպի Ադրբեջան կատարվել է 41 թռիչք՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 25-ով ավելի, փետրվարին իրականացվել է 87 թռիչք՝ նախորդ տարվա համեմատ 64-ով ավելի, իսկ մարտին իրականացվել է 59 թռիչք՝ նախորդ տարվա մարտի համեմատ 31-ով ավելի։ Ապրիլից սկսած՝ օդային ճանապարհով դեպի Ադրբեջան բեռներ տեղափոխվել են, սակայն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ՝ ավելի նվազ։ Պատերազմի օրերին ուկրաինական ZN պարբերականը հայտնեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագիրը։ 
 
Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական աջակիցն էր։ Ադրբեջանին ռազմատեխնիկական և անձնակազմի ամենախոշոր մատակարար Թուրքիայի ներգրավումն Արցախի դեմ պատերազմում փաստվում է նաև չվերթերի մասին տվյալներում։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանի հարվածային ուժի բաղկացուցիչ մասն էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի ընկերության արտադրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների՝ մարտական առաջադրանքներ էին կատարում նաև Ադրբեջանին Թուրքիայի տրամադրած F-16 կործանիչները։
 
Ավիացիոն այս տվյալների համաձայն՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռնատար չվերթերի թիվը նախորդ տարվա համեմատ մեծացել է։ Այս տարվա ապրիլ-հուլիս ժամանակահատվածում կայացել է  238 թռիչք։ Պատերազմի ընթացքում՝սեպտեմբերից մինչ հոկտեմբեր 18-ը,  Թուրքիայից դեպի Բաքու, Գյանջա, Գաբալա ու Նախիջևան իրականացվել են 122 թռիչքներ։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ ծավալով էր ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին Թուրքիան, բավական է նշել, որ եթե 2019-ի հոկտեմբերին դեպի Ադրբեջան իրականացվել էր 28 չվերթ, ապա մինչ այս տարվա հոկտեմբերի 18-ը Ադրբեջան էր ժամանել 74 բեռնատար ինքնաթիռ։ Պատերազմի մեկնարկից հետո ինտենսիվ թռիչքներ դեպի Ադրբեջան իրականացվել են Անկարայի, Մուղլայի, Թեքիրդաղի օդանավակայաններից ու Կայսերիի ռազմական օդանավակայանից` դարձյալ Silk Way West Airlines ընկերությանը պատկանող IL-76 և Boeing 747 ինքնաթիռների միջոցով (տվյալները՝ Flyradar 24-ի)։ Տարեսկզբից մինչև հոկտեմբերի 18-ը Թուրքիայից դեպի Ադրբեջան կայացել է 507 բեռնատար չվերթ։ 
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ362
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թուրքիայի նախագահը պոչ չի խաղացնում. Պուտինն Էրդողանի մասին 15:5017 Դեկ, 2020 Թուրքիայի նախագահը պոչ չի խաղացնում. Պուտինն Էրդողանի մասին Աշխարհ
  • Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից 16:2116 Դեկ, 2020 Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից Հասարակություն
  • Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը 15:0013 Դեկ, 2020 Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը Հասարակություն
  • Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան 18:4508 Դեկ, 2020 Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով 15:2623 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները 15:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՊՆ-ում. խոսնակ | 23.12.2025 15:0023 Դեկ, 2025
  • SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել 14:5923 Դեկ, 2025
  • ԶՈՒ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. ՊՆ 14:5323 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 14:4323 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել տարածքի հիմնանորոգման աշխատանքներին 14:2323 Դեկ, 2025
  • Եվս մեկ քայլ առաջ. Քըլըչը՝ «Turkish Airlines»-ի չվերթների մասին 14:0423 Դեկ, 2025
  • ՀՊՄՀ խորհուրդն ամփոփել է տարին. այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը 13:4623 Դեկ, 2025
  • Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին 13:2423 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 13:1123 Դեկ, 2025
  • Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ծրագրի շրջանակում կառուցվել են դեպի բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ 13:0923 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ 13:0223 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր որոշումներ կայացվեցին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը 13:0023 Դեկ, 2025
  • Հաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը 12:5823 Դեկ, 2025
  • 45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է 12:4723 Դեկ, 2025
  • Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին 12:3923 Դեկ, 2025
  • Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը» 12:3123 Դեկ, 2025
  • Չեղարկվում է Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջ գյուղի պլանային ջրանջատումը 12:2423 Դեկ, 2025
  • Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում 12:0423 Դեկ, 2025
  • Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր 11:5723 Դեկ, 2025
  • Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ 11:4823 Դեկ, 2025
  • Հալեպում բախումներ են տեղի ունեցել ՔԱՍԱՏ-ի ներքին անվտանգության ուժերի և Սիրիայի բանակի միջև. հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան 11:3323 Դեկ, 2025
  • Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ 11:0623 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ 10:4323 Դեկ, 2025
  • Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բուժօգնության առաքելության ինքնաթիռը կործանվել է. հայտնի է 5 զոհի մասին 10:2623 Դեկ, 2025
  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը 10:2023 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP նախագծին 10:0023 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում 12 ժամ ջուր չի լինի 09:4023 Դեկ, 2025
  • ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անչափահասների, իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց հետ 09:2023 Դեկ, 2025
  • Մ-4 ճանապարհի մի հատվածում ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել 09:0323 Դեկ, 2025
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:4923 Դեկ, 2025
  • Անցկացվել է «Կոռնիձոր 2025» արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հաղթողները 08:4623 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:1023 Դեկ, 2025
  • «Բոհեմ» թատրոնի ամանորյա նվերը փոքրիկներին 08:0123 Դեկ, 2025
  • Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան 00:5823 Դեկ, 2025
  • Ճապոնիան մտադիր է վերագործարկել ամենամեծ ատոմակայանը 00:3323 Դեկ, 2025
  • Վերահաստատվել է ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը 00:1223 Դեկ, 2025
  • TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր. Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի քննարկմանը 23:5222 Դեկ, 2025
  • 110 մրցույթ, 228 դիմորդ. էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը ընթացքում է 23:3222 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 23:1322 Դեկ, 2025
  • Նույն ապրանքի կանխիկ և անկանխիկ վաճառքի գները չեն կարող տարբեր լինել. օրենքով է արգելված 23:0022 Դեկ, 2025
  • Աղետի հետևանքների վերացումից մինչև ճանապարհների հիմնանորոգում. ՏԿԵ նախարարի այցը Լոռի 22:4822 Դեկ, 2025
  • Մատենադարանի բժշկագիտական ժառանգությունը 22:4222 Դեկ, 2025
  • Հանրային խորհուրդը ակտիվ հետևում է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին 22:1522 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0022 Դեկ, 2025
  • ՀՅԴ անդամները հրաժարվել են ներկա լինել ղարաբաղցիների բռնի տեղահանության մասին ֆիլմի դիտմանը ԱՄՆ-ում 21:5122 Դեկ, 2025
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 19:3022 Դեկ, 2025
  • Կապանի արվեստի պետական քոլեջը նշում է հիմնադրման 60-ամյակը 19:2222 Դեկ, 2025
  • Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ 19:1522 Դեկ, 2025
  • Մեծամորի ջրատար համակարգն արդիականացվում է 19:0522 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Գրիպի դեմ 200 հազար պատվաստանյութից մոտ 178 հազար դեղաչափն արդեն սպառվել է 19:0022 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամը Լոռու և Արագածոտնի մարզերում մշտադիտարկել է ջերմոցային աշխատանքները 18:5322 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին 18:4622 Դեկ, 2025
  • Ոստիկանները ծանոթանում են ուժի կիրառման նոր ստանդարտներին. մինչ ուժ կիրառելը պետք է բանակցել 18:3322 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը 18:2522 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը 18:1722 Դեկ, 2025
  • Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ 18:1222 Դեկ, 2025
  • Չի համապատասխանում իրականությանը. Կառավարությունը՝ քաղաքացիներին գումար բաժանելու լուրի մասին 18:0322 Դեկ, 2025
  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան 17:5722 Դեկ, 2025
  • Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է 17:4822 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարում կարևորում ենք հայ–ֆրանսիական գործընկերությունը. Սրբուհի Գալյան 17:4022 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 17:3022 Դեկ, 2025
  • Բրունեյ Դարուսսալամի կառավարությունը կրթաթոշակներ է տրամադրում 2026-2027 ուստարվա համար 17:2122 Դեկ, 2025
  • Առանց քննության վարորդական վկայական խոստացողները խարդախներ են. ՆԳՆ նախազգուշացումը 17:1022 Դեկ, 2025
  • ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները 17:0222 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ «Էրմիտաժ»-ում․ մասնակցել է նաև ՀՀ վարչապետը 17:0022 Դեկ, 2025
  • Գրենլանդիան հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանի նշանակումը չի ազդի կղզու իշխանության որոշման վրա 16:4922 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկանները Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենայից գողության դեպք են բացահայտել 16:3822 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները 16:2822 Դեկ, 2025
  • Շրջայց Էրմիտաժում, այդ թվում՝ Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2222 Դեկ, 2025
  • Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել 16:0622 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանը Եգիպտոսի գյուղնախարարին հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին 15:5722 Դեկ, 2025
  • Մարզերում պարեկները վերջին մեկ շաբաթում արձանագրել են ճանապարհային կանոնների 14470 խախտում 15:4522 Դեկ, 2025
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 935 մլն դրամի հարկ է վճարել 15:3922 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում 15:3522 Դեկ, 2025
  • Լուրեր 15։00 | Նախ բանակցություն, հետո միայն ուժի կիրառում. ոստիկանության նոր ստանդարտները 15:0022 Դեկ, 2025
  • Թրամփը և Հեգսեթը չհայտարարված թեմայով հայտարարություն կանեն. պետքարտուղարություն 14:5422 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3722 Դեկ, 2025
  • Մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 460 դեպք, որից 162-ը՝ արտակարգ 14:1422 Դեկ, 2025
  • Թրամփը նոր դեսպաններ կնշանակի 30 երկրում, այդ թվում՝ Հայաստանում 14:0222 Դեկ, 2025
  • Չվող թռչուններից փոխանցվող վարակները 13:4522 Դեկ, 2025
  • Ամանորին եղևնի նվիրիր 13:2922 Դեկ, 2025
  • Լուրեր 13։00 | Կեղծ խոստումներ և իրական կորուստներ․ ինչպես են խաբում ապագա վարորդներին 13:0022 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015