Հաշվի առնելով իրողությունները՝ Թբիլիսին որևէ ձևաչափով Ռուսաստանի հետ գործակցություն չի պատկերացնում: Սրա մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան՝ արձագանքելով Թուրքիայի նախագահի «վեցի հարթակ» ստեղծելու գաղափարին: Դարսալիան պնդել է, թե քանի դեռ Ռուսաստանը չի կատարել իր միջազգային պարտավորությունները, Վրաստանի մասնակցությունը որևէ ձևաչափով անհնար է։