Գյումրեցիների մի խումբ այսօր անհնազանդության ակցիա է իրականացրել։ Նրանք փորձել են փակել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Կազմակերպիչները՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության Գյումրու ներկայացուցիչները, նշել են, թե բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները Գյումրիում շարունակական են լինելու, մինչև կառավարությունը հրաժարական տա։
Ակցիան տևել է մի քանի րոպե: Մասնակիցների և վարորդներից մեկի միջև վիճաբանություն է եղել։ Վարորդը բողոքել է, որ պահանջում են վարչապետի հրաժարականը և անհամաձայնություն է հայտնել։
Վեճն ավարտվել է ոստիկանների միջամտությունից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում: