ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում պատվաստումները կսկսվեն 24 ժամվա ընթացքում

ԱՄՆ-ում պատվաստումները կսկսվեն 24 ժամվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն 24 ժամից ոչ ուշ՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սպիտակ տան  ղեկավարն ամերիկացիներին հավաստիացրել է, որ Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերն անվտանգ են:

«Pfizer և Moderna ընկերությունները հայտարարել են, որ իրենց պատվաստանյութերի արդյունավետությունը 95 տոկոս է: Այդ պատվաստանյութերը շատ անվտանգ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախագահի խոսքով՝ փորձարկումների արդյունքում երկու պատվաստանյութերն էլ հաղթահարել են «անվտանգության ոսկե չափանիշը», իսկ ԱՄՆ-ը դարձել է առաջին երկիրը, որը ստեղծել է անվտանգ պատվաստանյութ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում