Պուտինի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար համավարակից բացի կարևոր խնդիր է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական հետևանքների վերացումը:
ՌԴ նախագահն ասաց, որ ԵԱՏՄ թվայնացման օրակարգը հետևողականորեն իրականացվում է, Եվրասիական զարգացման բանկի միջոցով, մշակվում են թվայնացման նոր գործիքներ: Դրանցից մեկն, ըստ նրա, բջջային հավելվածն է, որը հնարավորություն կտա հեշտացնել մարդկանց տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում:
Պուտինը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ տարածքում թեթև արդյունաբերության արտադրանքի մակնշումը, այնուհետև նաև կաթնամթերքի մակնշումը:
ՌԴ նախագահը կարևորեց նաև ԵԱՏՄ ինտեգրումը մյուս տնտեսական միավորուների և խոշոր տնտեսություն ունեցող երկրների հետ: