• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան, Թրամփ, Ալիև պայմանավորվածություններից մեկ տարի անց. Մեծ բանավեճ Փաշինյան, Թրամփ, Ալիև պայմանավորվածություններից... 21:47
Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին Նախագահը հրամանագիր է ստորագրել... 14:40
Բաց հարթակ․ Դեղինն ու կարմիրը կյանքի շարունակականության գույներն են. Հովհաննիսյան Բաց հարթակ․ Դեղինն ու... 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:2708 Դեկ, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկում է սթափ նայել իրականությանը և միասին հաղթահարել դժվարությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Հարցերը, մասնավորապես, վերաբերել են պատերազմից հետո Հայաստանի զարգացման տեսլականին և երկիրը հզորացնելու համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև կրթության դերին ու ոլորտի բարեփոխումներին, ազգային ու պատմամշակության ժառանգության պահպանմանը:

«Մարդկային մեծ ողբերգությունը մոռանալ չի կարելի,- խոսելով 1988 թ. ավերիչ երկրաշարժի մասին՝ ասել է նախագահ Սարգսյանը: - Ստիպված ենք առաջ նայել, որովհետև մեր երկիրը պետք է կառուցենք, Գյումրին, Սպիտակը, Վանաձորը պետք է կառուցենք: Ուրիշ ճանապարհ չունենք, բացի ոտքի կանգնելն ու առաջ գնալը»:

Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին՝ նախագահն ասել է, որ մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, ընդ որում, խոսքը մի քանի ճգնաժամերի մասին է, որոնցից առաջինը պատերազմում կրած պարտությունն է։ Նախագահը մատնանշել է նաև ժողովրդագրական ճգնաժամը, մասնավորապես ընդգծելով, որ Արցախն անցած 26 տարում պետք է գոնե 3-4 անգամ ավելի շատ բնակիչ ունենար: «Պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում, որովհետև եթե հետևելու լինեք միջազգային հանրային կարծիքին, ապա կնկատեք, որ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, թշնամիները շատ ավելի լավ են աշխատել,- ասել է նախագահը: - Սա մեր չաշխատելու արդյունքն է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է նաև այսօր: Մենք տեղեկատվական, հանրային կարծիքի պատերազմը պարտվել ենք նույնիսկ մեզ համար շատ կարևոր և բարեկամ երկրներում, նախ և առաջ՝ Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում: Փոխանակ բոլորս միասին մասնակցենք այդ տեղեկատվական պատերազմին և փորձենք մեր վնասները հետ բերել, Հայաստանում և ազգային մասշտաբով զբաղված ենք իրար փնովելով, իրար վրա կեղտ լցնելով, իրար հայհոյելով: Այս հսկայական դժվարություններից և այս մեծ դժբախտությունից, հազարավոր կյանքեր կորցնելուց հետո շարունակում ենք զբաղվել դրանով»:

Նախագահը խոսել է նաև տնտեսական ճգնաժամի մասին, որը պատերազմից բացի և դրանից առաջ ստեղծվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով, անդրադառնալով նաև առողջապահական ճգնաժամին։ «Ունենք մարդկային մեծ ճգնաժամ: Հազարավոր մեր հայրենակիցներ Արցախից եկել են Հայաստան: Մարդիկ տուն չունեն, ապրելու տեղ չունեն, եկամուտ չունեն, և արդեն ձմեռ է ու ցուրտ,- ասել է նախագահ Սարգսյանը:- Ունենք բարոյահոգեբանական ճգնաժամ։ Եթե ամեն օր չաշխատես, ձևացնես, թե աշխատում ես, ուրեմն վերադարձը նորմալ կյանքի կտևի այնքան, որքան Գյումրին վերականգնելն է: 32 տարի հետո դեռ քանդված տներ կան, մարդիկ կան, որ ապրում են տնակներում։ Այս ծանր պայմաններում բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի տանք և ոչ թե իրար հայհոյենք: Պետք է գիտակցենք, որ չկա այդպիսի մարդ, մեկ անձ կամ կուսակցություն, որ կկարողանա մեզ այս վիճակից հանել: Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք: Եթե մենք նստելու ենք և սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է փրկի, այդ դեպքում իսկապես Աստված մեզ պահապան:

Մենք բոլորս պետք է միասին լինենք, փորձենք հասկանալ, որ իրար հանդեպ զգույշ, սիրով կամ հանդուրժող լինելը սովորական էթիկետ չէ։ Դա բացարձակ անհրաժեշտություն է մեր երկրի պայմաններում, որովհետև բոլորս էլ մեծ դժվարության մեջ ենք: Պետք է ոչ թե անհատի մասին խոսենք, այլ պետք է ամեն ինչ անենք և հետևենք ծրագրին, ծրագիր, որին յուրաքանչյուրդ կամ մեծամասնությունը համամիտ կլինեն: Մեր երկրում այդ մշակույթը չկա, որ քաղաքական ղեկավարությունը ծրագիր ներկայացնի, ոչ թե ցանկությունների ցանկ: Հիմա եկել կանգնել ենք նույն խաչմերուկին: Եթե իշխանափոխություն պետք է լինի, դա պետք է լինի ծրագրավորված, եթե չէ, կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի: Այսինքն, պետք է հետևենք գաղափարին, մտքին, հստակ ծրագրին, թե ուր ենք գնում:
Այդ ծրագիրն օդից չի ծնվում, պետական այրերի պարտականությունն է այդ ծրագիրը ներկայացնելը: Ես նախապատրաստել եմ որոշակի ճանապարհային քարտեզ, որը փորձելու եմ քննարկումների դնել և հետո ներկայացնել հանրությանը: Դա, ըստ Սահմանադրության, իմ գործը չէ, բայց երբ չկան այդպիսի ծրագրեր, չես կարող ձեռքերդ ծալած նստել»:

Նախագահի խոսքով՝ եթե մարդիկ ուժեղ ինքնապաշտպանական համակարգ ունեն, հաղթահարում են դժվարությունները և դրանցից դուրս գալիս ավելի ամուր և պաշտպանված: «Դժբախտությունը նաև ամրանալու և ուժեղանալու ճանապարհներից մեկն է,- նշել է նախագահը:- Սա ասում եմ, որ դուք էլ հավատաք, որ այս դժբախտության ու դժվարության միջով անցնելիս մենք ունենք հնարավորություն՝ դուրս գալ ավելի ուժեղ։
Բազմաթիվ քայլեր կան, որ պետք է արվեն: Դրանցից մեկը՝ պետք է դադարել սուտ խոսել, դադարենք ոչ իրականն իրականի տեղ ընդունել: Հաճախ դրանք ուղղակի պարզ ստեր են, որոնք կան հանրության մեջ, որոնք տարածվում են, որոնք ֆեյք են։ Ուղղակի անբարոյականություն է՝ սուտ խոսելով մարդկանց հավատացնել, որ կան ինչ-որ իբր իրական բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Սա մեր հասարակության ամենացավալի կետերից մեկն է: Իհարկե, նոր տեխնոլոգիաները շատ էական են, այսօր չես կարող առանց ինտերնետի և հաղորդակցության ապրել: Բայց կա դրա հակառակ կողմը, երբ նույն տեխնոլոգիաներն օգտագործվում են ի չարս՝ սերմանելու ատելություն, իրար նկատմամբ արհամարհանք, հայհոյանք... Եթե վիրտուալ կյանքում քեզ թույլ ես տալիս հայհոյել, լինել ագրեսիվ, նույնը մի օր արտապատկերվելու է սովորական կյանքի վրա:


Կա ստի մեկ ուրիշ դեմք, որը մեր ցանկությունների, երազների մասին է: Պետք է աշխատենք մեր երազներն ու իրականությունը չխառնել իրար, մեր ցանկությունները չընդունենք իբրև իրականություն:


Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչև 2020 թվականը: Տեղի ունեցավ հետևյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, և մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլև արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր:
Եթե մենք սրա մասին հիմա փորձենք չխոսել, փորձենք ծածկել, ասել, որ աշխարհի ամենալավ գիտությունն ունենք, սկսենք ինքներս մեզ խաբել, ավելի վատ օրի ենք հասնելու: Պետք է վերագնահատենք մեր հիմնական խնդիրները և արժեքները: Պետք է նայենք բանակին, տեսնենք՝ ինչ ունենք, ինչքան էլ վատ լինի, ճիշտն ասենք և այդ վատ տեղից նորից բարձրանանք: 1991 թվականին մենք բանակ չունեինք, բայց այն ստեղծեցինք ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով: Նույնն էլ հիմա է»:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ առանց գիտության վաղը պաշտպանություն չի լինելու: «Ապագա պատերազմները գիտնականների պատերազմներ են լինելու,- ասել է նախագահ Սարգսյանը: - Կրթությունը դառնում է այսօրվա առաջնահերթ խնդիրներից մեկը: Միշտ է եղել, բայց այսօր առավել ևս, որովհետև վաղվա պատերազմը հրացանով, թնդանոթով պատերազմ չէ»:
Կարելի՞ է ակնկալել, որ ամեն բան պետք է սկսել դպրոցից․ պատասխանելով մասնակիցներից մեկի այս հարցին ՝ նախագահն ասել է․ «Եթե ուզում ես ուժեղ պետություն ստեղծել, պետք է ունենաս ուժեղ կրթական համակարգ: Կրթական համակարգը պետք է սկսվի փոքր տարիքից՝ նախակրթարանից: Եթե 30 տարի կրթական համակարգում բարեփոխում ենք արել, ուրեմն այսօր պետք է ունենայինք աշխարհի ամենալավ կրթական համակարգերից մեկը: Եվս 30 տարի բարեփոխում ենք անելու, որ էլի՞ տեղ չհասնենք: Եկեք բարեփոխում չանենք, անենք ուղղակի փոփոխություն: Գուցե շատ հաճախ այդ բարեփոխում ասածն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»:

Այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական համակարգի պայմաններում հանրապետության նախագահի լիազորություններին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ինքը գործադիր նախագահ չէ, չունի այն լիազորությունները, ինչ ունեին հանրապետության նախորդ նախագահները, չի կարող, ասենք, կրթության նախարարին հրահանգներ տալ, բացի խորհուրդներից. «Գործող խորհրդարանական համակարգում չկան հավասարակշռության ու զսպումների մեխանիզմներ: Այսօր Հանրապետության նախագահը համարյա լծակ չունի, որ եթե կառավարությունը կամ ԱԺ-ն սխալ որոշումներ են ընդունում, դրանք կանգնեցնի»։

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամենամեծ հարստությունը մենք ենք, հայ մարդը, բայց արդյո՞ք թույլ տալիս ենք հայ մարդուն ինքն իրեն իրացնել։ «Ոչ՛: Ինչու՞ չենք օգտագործում այդ հարստությունը՝ մարդուն: Մենք փոքր պետություն ենք, 3 մլն բնակչությամբ, 3-4 անգամ ավելի շատ հայ ապրում է արտասահմանում: Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի ազգական, ընկեր, բարեկամ ունի արտասահմանում: Սա չօգտագործված պոտենցիալ է: Նրանց մեջ ֆանտաստիկ մարդիկ կան,- ասել է նախագահը:- Հիմա խոսում ենք կորոնավիրուսի մասին: Աշխարհում կան մի քանի լուծումներ՝ գերմանական, ամերիկյան, չինական, ռուսական, բրիտանական, ֆրանսիական ընկերությունների ներկայացրած պատվաստանյութերը: Կան նաև ամենամեծ ամերիկյան երկու ընկերությունները՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր»: «Մոդեռնա» ընկերության խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է: Նա կարո՞ղ է դառնալ Հայաստանի կրթության և գիտության նախարար, եթե ցանկություն ունենա: Ո՛չ, մենք ունենք Սահմանադրություն, որն ասում է, որ Նուբար Աֆեյանը չի կարող այս երկրի նախարար լինել, որովհետև ԱՄՆ քաղաքացի է և պետք է չորս տարի ապրած լինի այս երկրում, հրաժարվի իր ամերիկյան անձնագրից... Մենք շատ բան ունենք փոխելու: Ժամանակը եկել է, որ արթնանանք: Մենք կարիք ունենք ճշմարտության աչքերի մեջ նայելու և ապրելու ճշմարիտ կյանքով»:

Շիրակցիների հետ հեռավար զրույցում նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Գյումրու հետ կապված ծրագիր ունի: «Դիմել էի կառավարությանը, որ «Մայր Հայաստանի» դիմացի տարածքը տրամադրեն, որպեսզի այգի կառուցենք՝ Մերկուլովի և Գուրջիևի կենտրոն, որը պետք է լիներ գիտահետազոտական, սոցիալական կենտրոն,- ասել է հանրապետության նախագահը:- Այդ կենտրոնը պետք է դառնար գիտահետազոտական կենտրոններից մեկը, նաև սոցիալական գիտությունների, կրոնի ու ընդհանրապես հասարակական դիվանագիտության կենտրոն: Երկու օր առաջ կառավարությունը տեղյակ պահեց, որ այդ հողը կոմերցիոն նպատակներով տալու են մեկ ուրիշի...


Միևնույն է, ես այդ ծրագիրը անելու եմ, եթե ոչ այդտեղ, ապա կողքի տարածքում: Կարծում եմ, որ ձեր մեջ կտեսնեմ համակիրների և համախոհների, որ միասին անենք: Գուրջիևի և Մերկուլովի ինստիտուտները Գյումրիում լինելու են: Այն կառուցելու ենք ձեզ հետ մասին: Գուրջիևը և Մերկուլովը գյումրեցու սիմվոլ են, սիմվոլ են այն հսկայական պոտենցիալի, որ ունենք: Դուք՝ գյումրեցիներդ, և՛ արվեստագետ եք, և՛ գիտնական եք, և՛ այնքան փիլիսոփա եք, որ դժբախտության մեջ էլ կարողանում եք հումոր գտնել: Գյումրին ամենամեծ «հանքն» է մեր ժողովրդի համար»։

Դիտումների քանակ433
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․ Արփինե Սարգսյանն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը 09:1403 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասին 09:1003 Օգս, 2026
  • Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:0603 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2803 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերում 08:0103 Օգս, 2026
  • Աննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին 23:5402 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը կընտրվի փակ-գաղտնի քվեարկությամբ. միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է 22:0202 Օգս, 2026
  • Ձեր սկզբունքայնությունն ի նպաստ է լինելու ՀՀ պետականության ամրապնդմանը. նախագահը՝ վարչապետին 21:5402 Օգս, 2026
  • Փաշինյան, Թրամփ, Ալիև պայմանավորվածություններից մեկ տարի անց. Մեծ բանավեճ 21:4402 Օգս, 2026
  • Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը 21:4302 Օգս, 2026
  • Լուրեր | Ռուբինյանի ուղիղ պատասխանները՝ ընդդիմադիրների տողատակերով հարցերին. ԱԺ 1-ին նիստը 21:0002 Օգս, 2026
  • Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին 20:1802 Օգս, 2026
  • ԱՄՆ-Իրան. հարվածների թեժացո՞ւմ, թե՞ դիվանագիտական լուծում | Հարցազրույց Մովսես Քեշիշյանի հետ 19:4802 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 02.08.2026 19:2702 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի 19:0602 Օգս, 2026
  • Սեուտա հասնելու փորձի ընթացքում զոհված միգրանտների թիվը հասել է 90-ի 18:4302 Օգս, 2026
  • Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կկառուցվի այն արժեքների և սկզբունքների վրա, որոնք ընկած են պետական ծառայության հիմքում. Խաչատուրյանը՝ Փաշինյանին 18:3102 Օգս, 2026
  • Գերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասին 18:2102 Օգս, 2026
  • Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը 18:0702 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանի դեմ հարվածը 17:4602 Օգս, 2026
  • Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային 17:3302 Օգս, 2026
  • Դուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին 17:1902 Օգս, 2026
  • 2018-ին դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել. Փաշինյանը՝ Խաչատուրյանին 16:3402 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3002 Օգս, 2026
  • Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին 16:2402 Օգս, 2026
  • ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը 15:2802 Օգս, 2026
  • Նախագահի հրամանագրով նշանակվեցի ՀՀ վարչապետ. Փաշինյան 15:2502 Օգս, 2026
  • Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին 15:1402 Օգս, 2026
  • Դավիթ Համբարյանն ԱԺ աշխատակազմը ղեկավարելու առաջարկ է ստացել Ռուբեն Ռուբինյանից 15:1002 Օգս, 2026
  • Մկրտության արարողությունից հետո Արտաշատում 14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ 14:5802 Օգս, 2026
  • Տարոն Չախոյանի ճեպազրույցը 14:4702 Օգս, 2026
  • Հանրապետության նախագահի ելույթը 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին 14:4602 Օգս, 2026
  • Նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին 14:4002 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 14:3002 Օգս, 2026
  • ՔՊ-ն նախագահին է ներկայացրել Փաշինյանի՝ վարչապետի թեկնածության առաջադրման վերաբերյալ փաթեթը 14:2102 Օգս, 2026
  • Կարճատև անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 13:3602 Օգս, 2026
  • Գարիկ Սարգսյանի ճեպազրույցը 13:1902 Օգս, 2026
  • Ժամանակն է, որ Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում. Ռուբինյան 13:0802 Օգս, 2026
  • Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև ՔՊ-ն ստացել է վստահ մանդատ՝ շարունակելու խաղաղության գործընթացը. Ռուբինյան 12:5902 Օգս, 2026
  • Քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան 12:4902 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 12:4502 Օգս, 2026
  • Ռուբինյանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մասին 12:3802 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0002 Օգս, 2026
  • Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 կմ քառակուսի է, և դա լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան 11:5902 Օգս, 2026
  • Հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ՝ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, քաղաքական իմաստով՝ նույնպես. Ռուբինյան 11:4502 Օգս, 2026
  • ՀՀ նախագահը ստորագրել է Կառավարության հրաժարականը 11:2902 Օգս, 2026
  • Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբինյան 11:2702 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը 11:0802 Օգս, 2026
  • Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը 11:0202 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. նախագահ 10:5702 Օգս, 2026
  • Ովքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները 10:4602 Օգս, 2026
  • Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին 10:3602 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետը ստորագրել է Կառավարության հրաժարականը 10:3002 Օգս, 2026
  • Ամենատարեց պատգամավորը սկիզբ դրեց Ազգային ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանին. հնչեց ՀՀ հիմնը 10:1702 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը | ՈՒՂԻՂ 10:0002 Օգս, 2026
  • Աշխարհահռչակ «Սուսերով պար»-ը՝ նոր նախագծի առանցքում 00:5402 Օգս, 2026
  • Կանայք՝ համայնքի շարժիչ ուժը 00:1502 Օգս, 2026
  • Կձգտենք վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը. Ռուբիո 23:4801 Օգս, 2026
  • 6-7-րդ դարերին թվագրվող կառույցից միայն պատերն են մնացել. Պտղնավանքը վերականգնվում է 23:2901 Օգս, 2026
  • «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅԸ» NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով 1-ին ԱԲ գործարանն է Հարավային Կովկասում 22:2401 Օգս, 2026
  • Առկա անորոշություններն ու ՀՀ տնտեսությունը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5001 Օգս, 2026
  • Այսօր գնացել էի ներկայացում նայելու․ Նիկոլ Փաշինյան 21:1101 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | 315 մլն դրամ բյուջեից՝ Պտղնավանքի վերականգնմանը. ինչ տեսք կունենա ավարտին | 01.08.2026 21:0001 Օգս, 2026
  • Ամառը՝ արվեստի աշխարհում. ՀԱՊ ամառային դպրոցը 20:5401 Օգս, 2026
  • Մարաշի ասեղնագործության հմտություններ՝ տեղահանված կանանց 20:3901 Օգս, 2026
  • Սեուտա ժամանած անձանցից որևէ մեկը չի հասել Իսպանիայի մայրցամաք կամ ԵՄ այլ երկրներ. ֆոն դեր Լայեն 20:1301 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը 19:5801 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.08.2026 19:3901 Օգս, 2026
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զենքի հինգ պահեստի 19:2501 Օգս, 2026
  • Հայ աշակերտների նվաճումները՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 19:1201 Օգս, 2026
  • Թուրքիան և Իրաքը նավթի տեղափոխման համաձայնագիր են ստորագրել 18:4101 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել մոտ 70000 ներգաղթյալ 18:1501 Օգս, 2026
  • Իրանի կապիտուլյացիային հասնելու փորձերը պատրանքային են. Ռեզայի 17:4201 Օգս, 2026
  • Փրկարարները Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր 17:0901 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո 17:0501 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ընկերությունը ձկան, սև խավիարի արտահանման խնդիր չունի. վարչապետի այցը ձկնաբուծարան 17:0001 Օգս, 2026
  • Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 16:3601 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան 16:2001 Օգս, 2026
  • Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:1101 Օգս, 2026
  • Իրանական դրոնները հարվածել են Քուվեյթին 15:4801 Օգս, 2026
  • Լինոփորագրություն. ամառային աշխատարան 15:4301 Օգս, 2026
  • Սպորտային հրապարակներ՝ սահմանամերձ գյուղերում. «Մտքարան ակադեմիա»-ի հիմնադիրների նախաձեռնությունը 15:2201 Օգս, 2026
  • Լատվիայի և Բելառուսի սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով 15:0701 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին 15:0101 Օգս, 2026
  • Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:5501 Օգս, 2026
  • Իրանը և Ադրբեջանը ստորագրել են մաքսային գործակցության հուշագիր 14:5101 Օգս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները Քրեակատարողական ծառայությունում մասնակցել են աշխատանքային քննարկման 14:4701 Օգս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան 14:3201 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում 14:3001 Օգս, 2026
  • Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ 14:0601 Օգս, 2026
  • Գագարինում արհեստական բանականության գործարանի 1-ին փուլի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում. վարչապետ 13:5801 Օգս, 2026
  • Բնություն, հանգիստ, համեղ խոհանոց․ այս ամենի համադրությունը կարելի է գտնել Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 13:3901 Օգս, 2026
  • Լիբանանի «Զվարթնոց» կենտրոնն օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին 13:3201 Օգս, 2026
  • Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան 13:1301 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | COP17-ի շենքը 90 %-ով պատրաստ է, տարածքը բարեկարգվում է. վարչապետի շրջայցը 13:0001 Օգս, 2026
  • Եմենում հայտարարել են, որ Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով նավարկությունը շարունակում է մնալ անվճար 12:5901 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 12:4101 Օգս, 2026
  • Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի 12:1501 Օգս, 2026
  • Ինքներս պետք է որոշենք մեր կյանքի որակը՝ կյանքի հանգամանքներին հարմարվելու փոխարեն. ՄԻՊ 11:5601 Օգս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:4801 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015