Ընդդիմադիր 16 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Մանուկյանը պետք է գլխավորի այն անցումային կառավարությունը, որը ձևավորվելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:
Ըստ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ Մանուկյանի թեկնածությունը առաջադրելու համար կարևոր է եղել այն հանգամանքը, որ նա չի մասնակցելու խորհրդարանի սպասվող արտահերթ ընտրությանը և չի սատարելու որևէ կուսակցության:
Խորհրդարանական ուժերից ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը մասնակցող «Բարգավաճ Հայաստանից» Իվետա Տոնոյանի խոսքով՝ ռազմական դրության պայմաններում իրենք չեն կարող սկսել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: