• Հայ
  • Eng
  • РУС
Հայ-ռուս-ադրբեջանական երկրորդ հայտարարությունը | Հանրային քննարկում Հայ-ռուս-ադրբեջանական երկրորդ հայտարարությունը |... 22:42
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Հայտնաբերվել է ևս 3... 16:33
Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է... 11:00
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 19:5403 Դեկ, 2020

Հավատարիմ շունն արդեն 20 օր է՝ չի հեռանում հիվանդանոցի դռան մոտից. վիրավոր տիրոջն է սպասում

Ջոնիի օրերը մթնում ու լուսանում են այս պատուհանի տակ: Այնտեղ՝ վերևում, իր ընկերն է, կամավորական զինվորը, որին նա իր տերն է համարում:

Համացանցի աստղ դարձած հավատարիմ շունն արդեն 20 օր է՝ չի հեռանում համալսարանական հիվանդանոցի ընդունարանի մոտից: Հենց այստեղից է տերը հիվանդանոց մտել: Հերթով հոտոտում է ելումուտ անողներին, որ զգա՝ տիրոջ մոտի՞ց են գալիս: Այդպես՝ հոտոտելով էլ տիրոջ վիրավորվելուց հետո Արցախից Հայաստան է հասել անհավանական ճանապարհով՝ Արցախից՝ Գորիս, Գորիսից՝ Բագրատաշեն, Բագրատաշենից՝ Երևան, բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհեներով՝ ոտքով, մեքենայով, ճանապարհ է ընկել այն մարդկանց հետևից, ումից տիրոջ հոտն է առել:

Հավատարիմ է մնացել տիրոջը, որի հետ ընդամենը մեկ ամիս առաջ էր ծանոթացել, և որն այս օրերին արդեն չորս վիրահատություն է տարել: Մեկ ոտքն ամպուտացված է: Որպես կամավոր Արցախ մեկնած Ռոմիկը Ջոնիին գտել էր Մարտակերտի գյուղերից մեկում, ռմբակոծված տան փլատակների տակից: Շղթայի ձայնից է հասկացել, որ փլատակների տակ ինչ-որ շարժ կա: Շունն օրերով մնացել էր փլատակների տակ:

Ռոմիկ Աղեկյան - Չի կարողանում շարժվի, բան, ոնց որ բամբակով ջուր տաս, մեր ուտելիքի կեսը իրան ենք տվել, տենց մի 10 օր երևի ոտքի կանգնեց ու մեզանից հեռու ոչ մի տեղ չի գնացել, ոնց մենք պոստ էինք գնում, միշտ մեզ հետ, ինչ գործողություն անում էինք, ոնց որ ինքը մեզ հետ անի: Ու շատ ուշադիր, շատ խելացի շուն ա:

Շնորհակալ շունը պարբերաբար փրկել է Ռոմիկի ու նրա մարտական ընկերների կյանքը:

Ռոմիկ Աղեկյան - Մեզ վրա, որ, ասենք, կրակում են, էդ ականը որ գալիս ա, ես միշտ նայում էի շանը. եթե էդ ականը մեր վրա ա գալիս, էդ շունը միանգամից փախնում ա, գալիս ա, մտնում ա ներս ու սկսում ա հաչալ, ոնց որ մեզ կանչի էդտեղ: Երևի 10 անգամից ավելի փրկել է մեզ էդ շունը: 

Երբ Ռոմիկը վիրավորվել է, նրան տեղափոխող մեքենայի հետևից Ջոնին բավականին վազել է, բայց չի հասցրել: Հետո, երբ նրա մարտական ընկերներին զորացրել են, նրանց հետ թաքուն խցկվել է մեքենան, հասել է Գորիս, այնտեղից արդեն Ռոմիկն է խնդրել, որ շանը հետները իր հայրենի Բագրատաշեն տանեն: Հետո էլ երբ ընկերները Ռոմիկին տեսակցության են եկել, նրանց հետևից Երևան է հասել ու էլ չի հեռանում:  

Այս ընթացքում Ռոմիկն ու Ջոնին մեկ անգամ են հանդիպել: Տերը սայլակով իջել է, որ շանը տեսնի:

Նա իմ ընկերն է, մարտական ընկերը՝ ասում է վիրավոր զինվորը:

Լրահոս
  • Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում 23:1917 Հնվ, 2021
  • Բայդենի վարչակազմի բարձր պաշտոններում արդեն 2 հայ կա 23:0317 Հնվ, 2021
  • «Ի գործ» ծրագրին դիմած 800-ից ավելի սփյուռքահայ մասնագետներից հինգ տասնյակն արդեն գործ ունի 22:4417 Հնվ, 2021
  • Գանձասարի մատենադարանի բացառիկ հավաքածուն անվնաս տեղափոխվել է Երևան 22:2717 Հնվ, 2021
  • Քրիստոնեական հետքը վերացնելու Բաքվի նկրտումներն ու հայկական անհերքելի փաստերը 22:1117 Հնվ, 2021
  • Կկառուցվեն կենսապահովման և այլընտրանքային ռեսուրսային համակարգերով զինված ապաստարաններ 21:5417 Հնվ, 2021
  • Հայ-ռուս֊ադրբեջանական երկրորդ հայտարարությունը | Հանրային քննարկում 21:4817 Հնվ, 2021
  • Ադրբեջանը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականություն է վարում. ՄԻՊ 21:3817 Հնվ, 2021
  • Միջազգային անպատժելիությունն այսօր էլ Բաքվին նոր հանցանքների թևեր է տալիս. Բաքվի ջարդերից 31 տարի անց 21:2917 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ նկարահանվել է «Սեփական ձեռքերով» ֆիլմաշարը 21:1217 Հնվ, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21:00 | 17.01.2021 21:0017 Հնվ, 2021
  • Թուրքիան Բայդենի հնարավոր նշանակումներին չափազանց ցավոտ է արձագանքում 20:5717 Հնվ, 2021
  • Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդը մատուցել է առաջին Սուրբ պատարագը 20:4417 Հնվ, 2021
  • Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավոր տարբերակները 20:3017 Հնվ, 2021
  • Օբամայի վարչակազմի շատ աշխատակիցներ կվերադառնան պետքարտուղարություն 20:1817 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը 20:0017 Հնվ, 2021
  • Արզնի-Շամիրամ ջրանցքում 85-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել 19:4617 Հնվ, 2021
  • Ճակատեն համայնք տանող ճանապարհին բարձրացվել է Հայաստանում ամենաբարձր հայկական եռագույնը 19:2817 Հնվ, 2021
  • Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները 19:1517 Հնվ, 2021
  • Ռուսաստանում ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը 18:5617 Հնվ, 2021
  • «Անիտեքս» ընկերությունը պատրաստ է օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել 18:3417 Հնվ, 2021
  • Հուսով եմ՝ Հայաստանում նկատել են Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը Արցախյան պատերազմի ընթացքում. ուկրաինացի փորձագետ 18:1717 Հնվ, 2021
  • Էջմիածնում տուն է այրվել 17:5517 Հնվ, 2021
  • Արևմտահայերենի նահանջն ու լեզուն փրկելու առաջարկները՝ հալեպահայ մտավորականների տեսանկյունից 17:3217 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ 17:1417 Հնվ, 2021
  • Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով. Փաստերի ստուգման հարթակ 16:4317 Հնվ, 2021
  • Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն 16:3317 Հնվ, 2021
  • Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը 16:2017 Հնվ, 2021
  • Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը 15:3617 Հնվ, 2021
  • Միլանի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով 15:1517 Հնվ, 2021
  • Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ՖԱԼ-ը ներկայացնող ակումբ 14:5317 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով. ԱԻՆ 13:0817 Հնվ, 2021
  • Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն 12:0317 Հնվ, 2021
  • Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի 11:0017 Հնվ, 2021
  • Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 10:0917 Հնվ, 2021
  • Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ 09:4517 Հնվ, 2021
  • Հունվարի 17-ի եղանակային կանխատեսումները 00:4017 Հնվ, 2021
  • Վաշինգտոնը պատրաստվում է դիմավորել ԱՄՆ 46-րդ նախագահին 00:3017 Հնվ, 2021
  • Արարատցիները բողոքում են տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացման դեմ 00:1917 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 00:1017 Հնվ, 2021
  • Մեդիա դեմք դառնալու հնարավորություն․ Հանրայինը հրավիրում է անվճար դասընթացների 00:0117 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ 23:4416 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015