• Հայ
  • Eng
  • РУС
Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Մեր տղան լավ է.... 17:44
Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ Սև և գունավոր մետաղի... 13:25
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել Ադրբեջանական կողմը 2 հայ... 12:12
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:0203 Դեկ, 2020

ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհակալություն, տիկին նախագահող,

հարգելի գործընկերներ,

տիկնայք և պարոնայք․․․

Տիկին նախագահող, միանալով գործընկերներիս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ալբանիայի նախագահությանը այս մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում ներդրած համառ ջանքերի և կազմակերպությունը ղեկավարելու համար։

2020 թվականը նշանավորվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և դրանց ծանր հետևանքներով։ Այնուհանդերձ, Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների՝ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական ներգրավմամբ սանձազերծված պատերազմը Արցախի և Հայաստանի ժողովրդի համար ձևավորեց առավել ծանր իրավիճակ:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունը և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում:

Այս համատեքստում մենք ողջունում ենք խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման և վերացման մասին նախարարական խորհրդի որոշման նախագծի շուրջ ձեռք բերված կոնսենսուսը՝ դա համարելով այս նախարարական հանդիպման ամենակարևոր արդյունքը:

Ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Վլադիմիր Պուտինի անձնական ներգրավվածությունը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման գործում, այդ թվում՝ տեղում խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Մենք նաև շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին հրադադարին հասնելու գործում ներդրած ջանքերի և ներգրավվածության համար:

Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունները նաև նոր՝ վտանգավոր նախադեպ են ստեղծել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում՝ հակամարտային իրավիճակների հասցեագրման առումով:

Առաջինը՝ Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրումը, տեղափոխումը և տեղակայումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչը օտարերկրյա զինյալ ահաբեկչության երևույթի դեմ պայքարի ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ խախտում է։ Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտության համատեքստում ԵԱՀԿ երկու մասնակից պետություն, իրենց զինված ուժերը համալրելու նպատակով, տեղակայում են զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ. փաստ, որն արձանագրվել է ոչ միայն ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերի, այլև ՄԱԿ համապատասխան կառույցի կողմից:

Երկրորդ, Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան մեծապես հրահրվել և քաղաքական ու ռազմական աջակցություն է վայելել Թուրքիայի ղեկավարության կողմից՝ ի ցույց դնելով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում և անդին:

Երրորդ, Ադրբեջանն ու իր դաշնակիցները սանձազերծեցին պատերազմ Արցախի դեմ՝ կեղծորեն պնդելով ուժի կիրառման օրինականության վրա, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Ավելին, Ադրբեջանը և Թուրքիան այժմ պնդում են, որ ուժի կիրառման, ագրեսիայի և պատերազմի, միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի լայնամասշտաբ խախտումների, պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը պետք է համարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում։ Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը և չենք ընդունելու Արցախի ժողովրդին իր իրավունքներից զրկելու որևէ փորձ:

Չնայած այսօր էլ հնչեցված հավաստիացումներին՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են, սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս իրողությունը հստակորեն վկայում է, որ Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

Հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումն ընդգրկում է․

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան։          

Միաժամանակ, այդ նպատակին հասնելու համար, Թուրքիան, որի՝ հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը հայտնի է, պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այս համատեքստում՝ կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին շարունակել ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ իր զինված անձնակազմն իր հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորումների հետ միասին դուրս բերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և Հարավային Կովկասից: Առայժմ չկա որևէ ազդակ, որ օտարերկրյա զինյալ ահաբեկիչները դուրս են բերվում հակամարտության գոտուց: Ընդհակառակը, հավաստի տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրության ընդլայնման և Արցախի օկուպացված շրջաններում նրանց վերաբնակեցման ծրագրերի մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմն է: Այս համատեքստում՝ մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում համանախագահ երկրների միասնականությունը և հաստատակամությունը՝ հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն-խաղաղ կարգավորման գործում:

Մենք նաև համակարծիք ենք, որ բոլոր օտարերկրյա վարձկանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են բերվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, պետք է ամբողջությամբ և անհապաղ դուրս բերվեն տարածաշրջանից:

Ամփոփելով՝ կցանկանայի ողջունել Շվեդիային՝ որպես գալիք նախագահող և մաղթել ամենայն հաջողություն։

Շնորհակալություն»։

 

 

 

Լրահոս
  • Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 21:4216 Հնվ, 2021
  • ԿԽՄԿ-ն աշխատում է գերիների ընտանիքների հետ 21:3016 Հնվ, 2021
  • Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ 21:1616 Հնվ, 2021
  • Լուրեր 21։00 Գլխավոր թողարկում | 16.01.2021 21:0016 Հնվ, 2021
  • Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ 20:3716 Հնվ, 2021
  • Հռոմի խնամքի տանը գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ 20:2116 Հնվ, 2021
  • Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել՝ երկրի առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից. Գայանե Սահակյան 20:1716 Հնվ, 2021
  • Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը 20:0616 Հնվ, 2021
  • Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է. ՀՀ էկոնոմիկայի նախարար 19:5716 Հնվ, 2021
  • Կյանքը պատերազմից հետո. հիվանդասենյակում նշանված Արսենն ու Մարիամը խոստանում են շատ երեխաներ ունենալ 19:4716 Հնվ, 2021
  • Արցախի նախագահը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով 19:3816 Հնվ, 2021
  • Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է 19:3116 Հնվ, 2021
  • Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում 19:2416 Հնվ, 2021
  • Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործունեությունը 19:1516 Հնվ, 2021
  • Գերմանիայի իշխող կուսակցությունը նոր նախագահ ունի 19:0616 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 16.01.2021 19:0016 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ 18:5816 Հնվ, 2021
  • Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ 18:4516 Հնվ, 2021
  • «Ալաշկերտը» հաղթել է «Փյունիկ-2»-ին 18:3416 Հնվ, 2021
  • 57 տարեկանում մահացել է միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը 18:2016 Հնվ, 2021
  • Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից» 18:0916 Հնվ, 2021
  • ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 590 հիվանդ 17:5516 Հնվ, 2021
  • Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին 17:4416 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար 17:3416 Հնվ, 2021
  • «Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով 17:2216 Հնվ, 2021
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ համաշխարհային հանրությանը 17:0916 Հնվ, 2021
  • Լուրեր 17։00 | 16.01.2021 17:0116 Հնվ, 2021
  • Բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար 16:5716 Հնվ, 2021
  • Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը կշարունակվեն 16:4616 Հնվ, 2021
  • Վրաստանում նախկին ոստիկանի պատանդները ազատ են արձակվել 16:3716 Հնվ, 2021
  • Իրանական ընկերության տնօրենն Արտաշես Թումանյանին է ներկայացրել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու ծրագրերը 16:1816 Հնվ, 2021
  • «Արարատ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել սերբ հարձակվող Դիմիտրիյե Պոբուլիչի հետ 16:0816 Հնվ, 2021
  • «Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար 15:5516 Հնվ, 2021
  • «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման տեղափոխվել է ԱՄԷ 15:4316 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով 15:3016 Հնվ, 2021
  • Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում 15:1616 Հնվ, 2021
  • Դեռ հեռու ենք կյանքի բնականոն հուն վերադառնալուց. Ջո Բայդեն 15:0416 Հնվ, 2021
  • Լուրեր 15:00 | 16.01.2021 15:0016 Հնվ, 2021
  • Հայազգի Հայկ Հաջինազարյանը Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն է զբաղեցրել 14:5116 Հնվ, 2021
  • Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շուրջ 14:4116 Հնվ, 2021
  • «Բոմժեր էին, որոնց փող էր բաժանված». Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիների մասին 14:3016 Հնվ, 2021
  • Սիրիայի Դեր Զորի շրջանում պայթյուն է տեղի ունեցել 14:1716 Հնվ, 2021
  • Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ 14:0616 Հնվ, 2021
  • Իրանում գրանցվել է 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ 13:4716 Հնվ, 2021
  • Գյուղապահովագրության փորձնական ծրագիրն արդյունավետ է եղել գյուղացիական տնտեսությունների համար 13:3616 Հնվ, 2021
  • Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ 13:2516 Հնվ, 2021
  • Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել 13:1616 Հնվ, 2021
  • Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով 13:0516 Հնվ, 2021
  • Լուրեր 13:00 | 16.01.2021 13:0016 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի 1236 նոր դեպք Վրաստանում 12:5416 Հնվ, 2021
  • ԱԺ-ում քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները 12:4316 Հնվ, 2021
  • Մոլորակն ավելի լավը կլիներ առանց Թրամփի վարչակազմի. Ջավադ Զարիֆ 12:3316 Հնվ, 2021
  • Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները 12:2216 Հնվ, 2021
  • Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել 12:1216 Հնվ, 2021
  • Facebook-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը 12:0516 Հնվ, 2021
  • ՃՈ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 11:5116 Հնվ, 2021
  • Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն արևային մարտկոցներ 11:3916 Հնվ, 2021
  • Ինդոնեզիայի երկրաշարժից հետո գրանցվել է 5.0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում 11:2016 Հնվ, 2021
  • Շիրակում առատ ձյուն է տեղում 11:0616 Հնվ, 2021
  • Թարմացում. 16.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել 295 քաղաքացի 10:5216 Հնվ, 2021
  • Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 340 բեռնատար 10:4416 Հնվ, 2021
  • Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ 10:3316 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:4716 Հնվ, 2021
  • «Ռոման» պարտվել է «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը 09:3716 Հնվ, 2021
  • Ի՞նչ է անհրաժեշտ օդային տարածքով ՀՀ մուտք գործելիս. ԱԱՏՄ-ն ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի 09:2216 Հնվ, 2021
  • Խաչմաչ և Մխիթարաշեն բնակավայրերում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ 09:1016 Հնվ, 2021
  • Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման 08:5716 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա 08:3016 Հնվ, 2021
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հանդիպումն Աջափնյակ համայնքի կուսակցականների հետ 08:1216 Հնվ, 2021
  • Հունվարի 16-ի եղանակային կանխատեսումները 00:3016 Հնվ, 2021
  • Անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ Վաշինգտոնում 00:1916 Հնվ, 2021
  • Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը. ՀՀ ՄԻՊ 00:1016 Հնվ, 2021
  • Հայաստանը նոր վերականգնողական կենտրոն կունենա 00:0016 Հնվ, 2021
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար 23:5015 Հնվ, 2021
  • Յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն. Ժաննա Անդրեասյան 23:4115 Հնվ, 2021
  • Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 23 406 պայթյունավտանգ առարկա 23:3115 Հնվ, 2021
  • Նոր Նորքում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 23:2215 Հնվ, 2021
  • Զինվորական ծառայությունից ու զորահավաքից խուսափելու պատժաչափերը առաջարկվում է խստացնել 23:1115 Հնվ, 2021
  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր 22:5415 Հնվ, 2021
  • Ակտաու-Երևան չարտերային չվերթը` հունվարի 26-ին 22:3015 Հնվ, 2021
  • Պետբյուջեի եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով. տարին ամփոփել է ՊԵԿ նախագահը 22:2115 Հնվ, 2021
  • Հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ 22:0015 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015