• Հայ
  • Eng
  • РУС
Թարմացում 24.01.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ Թարմացում 24.01.2020. Հաստատվել է... 11:09
Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց. Ի՞նչ կփոխվի եթերում | Հանրային քննարկում Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց.... 05:28
Թարմացում 24.01.2020 Հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք, առողջացել 173  մարդ Թարմացում 24.01.2020 Հաստատվել է... 11:01
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայտնի են Գյումրու Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները
Հասարակություն
14:0202 Դեկ, 2020

Հայտնի են Գյումրու Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը ներկայացնում է Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթի հաղթողներին: Երկրորդ փուլի արդյունքներով` ներկայացված 19 նախագծից ժյուրիի անդամներն ընտրել են հաղթողներին 3 անվանակարգում:    

IND Architects մոսկովյան բյուրոն հաղթել է միաժամանակ երկու անվանակարգում՝ «Ստանդարտ ճարտարապետական տարրեր» և «Յուրօրինակ ճարտարապետական տարր»:

Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Ներկայացված մոդուլները կարող են ձևափոխվել. գծայինը՝ ցուցահանդեսների և տոնավաճառների համար, ալիքաձևը՝ հանրային սննդի տարածքի համար, շրջանաձևը՝ նույն արհեստն ունեցող վարպետների թեմատիկ միավորման համար: Տաղավարների բազամազանությունն իրագործելի է ձևափոխվող փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով հիշեցնում են հայկական նրբաճաշակ գորգ: Վերնիսաժը նախատեսված է շուրջամյա գործածության համար:    

Այգեգործության դպրոցի տաղավարի կոնցեպցիան ոգեշնչված է քաղաքի արհեստագործության պատմությամբ և արտացոլում է ազգային արվեստների յուրահատկությունը: Մետաղական պրոֆիլներից կազմված ներքին կարկասը ստեղծված է օրթոգոնալ ցանցի հիման վրա, որը թույլ է տալիս տաղավարը դարձնել մոդուլային: Շարժական միջնապատերը կարող են ձևափոխել ինտերիերի տարածքը՝ ըստ միջոցառման անհրաժեշտ ձևաչափի. տոնավաճառ, վերնիսաժ, դասընթացներ, վարպետության դասեր, ազատ ժամանցի ապահովում: Տաղավարի տանիքը կծածկվի կանաչապատ տարածքով:

«Փոքր ճարտարապետական ձևեր» անվանակարգում  հաղթել է SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN Հայաստանից և Ռուսաստանից համատեղ ներկայացված կոնսորցիումը: Այգու նստարանների դիզայնը մշակելիս ճարտարապետները ձգտել են գտնել առասպել և ներկայացնել Հայաստանի մշակութային ծածկագիրը: Փայտն ու կարծր քարը միաձուլվում են այնպես, որ փայտն ամբողջությամբ և հավասարապես բոլոր կողմերից կարողանա շնչել: Քարե հարթ մակերեսներին հնարավոր է զետեղել գեղարվեստական կամ տեղեկատվական գրաֆիկական հարթաքանդակներ, որոնք մարդկանց կպատմեն տեղանքի մասին: Նստարանի երկարությունը կարող է փոփոխվել կախված համատեքստից՝ հավաքվելով գծային և խմբային կոմպոզիցիաներով: 

Մրցույթը մաս է կազմում այգու համալիր զարգացման նախագծի՝ արտացոլելով քաղաքի ինքնատիպությունն ու միջազգային փոխօգնության գաղափարը: Մրցույթին ընդհանուր գրանցվել էր 84 հայտ 16 երկրից և 37 քաղաքից: Ակտիվ մասնակցություն էին ունեցել նաև լոկալ ճարտարապետները, որոնց թվում՝ երկու համագործակցություն:    

Հաղթողների ընտրությունն իրականացվել է մասնագիտական ժյուրիի առցանց քվեարկության միջոցով: Մասնակիցների գնահատման չափորոշիչներն են եղել աշխատանքների համապատասխանությունը նախագծման սկզբունքներին՝ Ֆունկցիոնալությունը, էկոլոգիականությունը, էրգոնոմիկությունը, իրագործման իրատեսականությունը: Հաշվի է առնվել նաև առաջարկի համապատասխանությունը տեխնիկական առաջադրանքին, ճարտարապետական տեսքը, իրագործման ընդհանուր արժեքը և տեղի ինքնության արտահայտման լուծումները, մասնավորապես՝ ժամանակակից լուծումների համադրումը Հայաստանի մշակութային համատեքստում:

Մասնագիտական ժյուրիի կազմում էին «Ատլաս» խորհրդատվական բյուրոյի գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Սիտնիկովան, ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Karres en Brands ճարտարապետական բյուրոյի գործընկեր Դարիուս Ռեզնեկը, Openfabric լանդշաֆտային բյուրոյի համահիմնադիր Ֆրանչեսկո Գարոֆալոն, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, Glaßer und Dagenbach GBR բյուրոյի համահիմնադիր և լանդշաֆտային ճարտարապետ Ուդո Դագենբախը, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը, Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալիա Ֆիշման Բեկմամբետովան և  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Գործառնությունների տնօրեն Ելենա Աբովյանը:

«Կյանքը շարունակվում է, և չնայած այն ամենին, ինչ կատարվեց, մենք կկառուցենք նոր Հայաստան մեր երեխաների համար: Վերականգնված և վերաիմաստավորված Բարեկամության այգին կդառնա մի յուրօրինակ հանրային վայր, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Այս առումով միջազգային մրցույթն հնարավորություն ընձեռեց երիտասարդ, տաղանդավոր ճարտարապետներին իրենց ներդրումն ունենալ հարուստ պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով հայտնի Գյումրի քաղաքում: Հաղթողները կդառնան քաղաքի նոր, ժամանակակից հանրային տարածքի համահեղինակներ: Մեզ համար չափազանց կարևոր է, որ գյումրեցիներն ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում այգու կոնցեպտուալ նախագծման փուլում և կարևորում են միջազգային մրցույթի անցկացումը, որը նոր փորձ ձևավորելուց բացի, արտացոլում է զբոսայգու հիմնական գաղափարը՝ բարեկամության խորհուրդը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց և իրապես դառնալու է բարեկամության ու երախտագիտության այգի»,- ասել է IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: 

«Փոքր ճարտարապետական ձևերն իրենց նշանակությամբ տեղակապված չեն տարածքի հետ: Դա լեզու է, որով քաղաքը խոսում է իր բնակիչների և հյուրերի հետ: Այն երկրի արդիականության աստիճանի ունիվերսալ չափանիշ է՝ զարգացած, հանրային, քաղաքային կյանք, որը կարիք ունի որակյալ տարածքների, այդ թվում՝ փոքր ճարտարապետական ձևերով»,-ասում է OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ եւ գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին:  

«Հիմնական չափորոշիչները, որոնցով ես առաջնորդվել եմ ընտրություն կատարելիս, հետևյալն են՝ առաջարկի կրեատիվություն և կոմպոզիցիայի որակ: Գաղափարները շատ ոգեշնչող են և յուրօրինակ, հրաշալի կլինի տեսնել դրանց իրականացումը: Փոքր ճարտարապետական ձևերը հետաքրքիր են լայն իմաստով: Իրենց մասշտաբների շնորհիվ, դրանց հնարավոր է իրականացնել սահմանափակ բյուջեով»,- ասում է Openfabric լանդշաֆտային բյուրոյի համահիմնադիր Ֆրանչեսկո Գարոֆալոն:

«Մասնակիցների աշխատանքներում ինձ հետաքրքիր էր տեսնել, թե որքան հաջող են նրանք ներկայացրել Հայաստանի մշակութային յուրահատկությունը և տեղի ինքնությունը ժամանակակից ճարատարպետական լուծումներում: Շատ հաճախ այգու առանձին տարրերն ավելի կարևոր են, քան այգու դիզայնի ցանկացած այլ ասպեկտ, և մրցույթը դրանց ձևավորման պատասխանատվությունը ստանձնելու յուրահատուկ հնարավորություն  էր»,- ասում է Karres en Brands ճարտարապետական բյուրոյի գործընկեր Դարիուս Ռեզնեկը:

Այգին տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում՝ պատմական, բնակելի և արդյունաբերական թաղամասերի միջև: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրու բոլոր գլխավոր տեսարժան վայրերն ու հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար ավելի հայտնի դարձող Գյումրի քաղաքի այդ հատվածում:

Այս Թեմայով

  • «Ուրալյան ավիաուղները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը 17:3030 Նմբ, 2020 «Ուրալյան ավիաուղները» մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը Աշխարհ
  • Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը 20:5326 Նմբ, 2020 Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը Հասարակություն
  • Գյումրիի մարտական ճամբարները 18:5226 Նմբ, 2020 Գյումրիի մարտական ճամբարները Հասարակություն
Լրահոս
  • Պատվաստանյութի առաքումը Կանադա ուշանում է 14:2225 Հնվ, 2021
  • Հունվարի 22-25-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 101 դեպք 14:1125 Հնվ, 2021
  • Արթուր Դավթյանը գլխավորում է շախմատի 1-ին խմբի մրցաշարի աղյուսակը 14:0625 Հնվ, 2021
  • Արցախի Շոշ գյուղի դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առաջ 13:5825 Հնվ, 2021
  • Կրթական ոլորտի կայացման հիմնական նախադրյալը ֆինանսավորումն է. Ժաննա Անդրեասյան 13:4625 Հնվ, 2021
  • Եթե նպատակը Կառավարությանն օգնելն է, կարելի է աշխատանքային խմբերի այլ ֆորմատով դա անել. Սուրեն Գրիգորյան 13:3925 Հնվ, 2021
  • Թուրքիայի դատարանը ազատ է արձակել Դինքի սպանության գործով կալանավորվածներից մեկին 13:2925 Հնվ, 2021
  • Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 մլն դրամի տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ 13:2125 Հնվ, 2021
  • Եվրոպան ԱՄՆ-ից ակնկալում է վերադարձ հարգալից երկխոսության 13:1425 Հնվ, 2021
  • Դավիթ Տոնոյանն անդրադարձել է իր հայտարարությանը 13:0925 Հնվ, 2021
  • Լուրեր 13։00 | 25.01.2021 13:0025 Հնվ, 2021
  • Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր 12:5725 Հնվ, 2021
  • Չինաստանը 2020 թ. արձանագրել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ցուցանիշ. Reuters 12:4625 Հնվ, 2021
  • Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով 12:3625 Հնվ, 2021
  • Քուվեյթում ԿԺԴՀ դեսպանատան աշխատակիցը փախել է Հարավային Կորեա 12:3125 Հնվ, 2021
  • Կարեն Թամազյանը ամփոփել է 2020-ի աշխատանքը 12:2625 Հնվ, 2021
  • Հանձնաժողովի նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որ մենք ունեցել ենք. Արկադի Խաչատրյան 12:2225 Հնվ, 2021
  • Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը Հայաստանում ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները 12:1425 Հնվ, 2021
  • Հետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար ամրապնդել պետության հիմքերը. ԿԳՄՍ նախարար 12:0625 Հնվ, 2021
  • Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով 11:5825 Հնվ, 2021
  • Սակրավորները շարունակում են մաքրել Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից 11:4625 Հնվ, 2021
  • Հայաստանից ևս 185 տեղահանված է վերադարձել Արցախ 11:3925 Հնվ, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 11:2925 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ | ՈՒՂԻՂ 11:2625 Հնվ, 2021
  • Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալը հասնելու է մեկ միլիարդ դոլարի. Քերոբյան 11:2325 Հնվ, 2021
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մարտակերտի շրջանի վարչակազմի հետ 11:1725 Հնվ, 2021
  • Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքներում նախատեսվում է ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ 11:1125 Հնվ, 2021
  • Թարմացում 24.01.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, առողջացել է 224 մարդ 11:0925 Հնվ, 2021
  • Առաջիկա շաբաթը մեր եկեղեցում Առաջավորաց պահքի շրջան է 11:0625 Հնվ, 2021
  • Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը 10:5625 Հնվ, 2021
  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին 10:3725 Հնվ, 2021
  • «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 10:2625 Հնվ, 2021
  • Հունվարի 15-21-ը Երևանում ծնվել է 414 երեխա՝ 207 տղա, 207 աղջիկ 10:1225 Հնվ, 2021
  • Լուրեր 10:00 | 25.01.2021 10:0025 Հնվ, 2021
  • Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. ԱՀ ԱԻՊԾ 09:5525 Հնվ, 2021
  • Արցախում ռուս խաղաղապահները հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում․ ՌԴ ՊՆ 09:4325 Հնվ, 2021
  • Վերջին հինգ տարում Թուրքիայի ռազմական ծրագրերի ֆինանսավորումն ավելացվել է 11 անգամ 09:2925 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Գորիս-Տաթև ճանապարհը բաց է 09:1125 Հնվ, 2021
  • Արևմտահայերենի նահանջն ու լեզուն փրկելու առաջարկները՝ հալեպահայ մտավորականների տեսանկյունից 08:4125 Հնվ, 2021
  • Գիտական բացառիկ լավ լուր. սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոնի» կառուցումը. ԵՊԲՀ ռեկտոր 08:2325 Հնվ, 2021
  • Գերությունից վերադարձած տղաներն այցելել են Ցականյաններին՝ շնորհակալություն հայտնելու տունդարձի համար 08:1025 Հնվ, 2021
  • ՀՀ-ում կան փակ ճանապարհներ. Գորիս-Տաթև ճանապարհը բաց է 23:1124 Հնվ, 2021
  • ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ 22:2824 Հնվ, 2021
  • ԱՄՆ-ը նոր նախագահ ունի. Ջո Բայդենի առաջին հրամանագրերը 22:1024 Հնվ, 2021
  • Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Երևանում. երաժշտական աշխարհը նշում է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը 21:4824 Հնվ, 2021
  • Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթն ավարտվեց. Ի՞նչ կփոխվի եթերում | Հանրային քննարկում 21:4224 Հնվ, 2021
  • Արամ Ա-ն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին 21:2524 Հնվ, 2021
  • Օրակարգում կա նման հարց. Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերին 21:0824 Հնվ, 2021
  • Կիրակնօրյա թողարկում 21:00 | 24.01.2021 21:0124 Հնվ, 2021
  • Փետրվարի 1-14-ը թուրք-ադրբեջանական զորավարժություն՝ հենց Հայաստանի սահմանին 20:5324 Հնվ, 2021
  • Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացն առաջիկայում կարող է թևակոխել ակտիվ փուլ 20:2424 Հնվ, 2021
  • Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը 19:5524 Հնվ, 2021
  • Արցախ ժամանած բժիշկ-փորձագետներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ 19:3724 Հնվ, 2021
  • Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է 19:2724 Հնվ, 2021
  • Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան օրը 18:5524 Հնվ, 2021
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 18:3824 Հնվ, 2021
  • Վրաստանում հնարավոր է՝ փետրվարի 15-ից բացվեն բոլոր ռեստորանները 18:1424 Հնվ, 2021
  • Վայքի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է 17:5024 Հնվ, 2021
  • Ալեքսանդր Կարապետյանը կարող է տեղափոխվել «Արարատ-Արմենիա» 17:4424 Հնվ, 2021
  • Կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն. Օդրե Ազուլե 17:1024 Հնվ, 2021
  • Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը 16:5324 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը 5-7 աստիճանով 14:2824 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015