Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Քաբուլում ահաբեկչական հարձակման մասին, որի հետևանքով վիրավորվել են Աֆղանստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները՝ հայտնում է interfax-ը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տվյալներով՝ «ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել», երբ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության մեքենան Քաբուլում անցնում էր դեսպանատան համալիրից ոչ հեռու ճանապարհով: Մեքենայում գտնվողները թեթև ցնցում են ստացել:
Զախարովան նշել է, որ նախնական վարկածով՝ հարձակման թիրախը պետք է լիներ քարշակը, որի վրա եղել են դիվանագիտական մեքենայի առջևից շարժվող մեքենան, որում Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի ծառայողներն էին: Մոսկվան, սակայն, չի բացառում նաև, որ ահաբեկչությունը կարող էր ուղղված լինել Ռուսաստանի քաղաքացիների դեմ: