• Հայ
  • Eng
  • РУС
Հայ-ռուս-ադրբեջանական երկրորդ հայտարարությունը | Հանրային քննարկում Հայ-ռուս-ադրբեջանական երկրորդ հայտարարությունը |... 22:42
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Հայտնաբերվել է ևս 3... 16:33
Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է... 11:00
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը
Հասարակություն
13:1802 Դեկ, 2020

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը՝ տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:

Կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Հաջորդիվ ներկայացվեցին արցախյան թեմատիկայով այլ կինոնկարներ։ IDBank-ի և Idram Payment System-ի հետ համագործակցությամբ՝ «Ոսկե ծիրան»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին փոխանցեց 3,524,000 ՀՀ դրամ։

Մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես փոխանցվեց բարեգործական ձեռնարկների։

Փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վարպետության դասեր, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցվեց կինոյի մեծերին, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելլինիին, Տոնինո Գուերային և այլ կինոգործիչներին։ Փառատոնային տարվա վերջին ակորդը պետք է լիներ Ազնավուրի հրապարակի աստղային պուրակում․ բացվելու էին ռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցի, Ռոբերտ Սահակյանցի, Գրիգոր Մելիք-Ավագյանի, Առնոլդ Աղաբաբովի աստղերը և Հրանտ Մաթևոսյանի ու Աղասի Այվազյանի ավելի վաղ բացված աստղերի շարքով ևս մի քանի սիրելի անունով հարստանալու էր «Ոսկե ծիրանի» հիմնադրած աստղային պուրակը: Ու քանի որ հանդիսությունները պատշաճ չէին մեր ժամանակին, համավարակի վտանգն էլ կախված է Երևանի օդում, փառատոնի կազմակերպիչները որոշեցինք ուղղակի մեկական վարդ խոնարհել նրանց հիշատակին, առանց որոնց անհնար է պատկերացնել հայկական կինոն ու հայ մշակույթը, իսկ հանդիսությունները թողնել ավելի լավ ժամանակների:

«Թե՛ համավարակը և թե՛ պատերազմը փոխեցին բոլորիս կյանքի ընթացքը։ Հայտնի է, որ մշակութային բազում միջոցառումներ չեղարկվեցին կամ էլ հետաձգվեցին։ «Ոսկե ծիրանը» հուլիսի ընթացքում հանդես եկավ մի շարք առցանց միջոցառումներով։ Բուն փառատոնային ընթացքը տեղափոխվեց նոյեմբեր՝ ավելի բարենպաստ օրերի ակնկալիքով, սակայն սկսվեց պատերազմը։ Եվ պատերազմական օրերին փառատոնը հանդես եկավ բոլորովին այլ առաքելությամբ՝ մշակույթը դարձնելով իսկական թիկունք։ Կի­նո­դի­տո­ղի հա­մար կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սություն, տոն, ին­չը ճիշտ չէր և անընդունելի, այլ դարձավ մեթոդ՝ միանալու բարեգործական ձեռնարկներին։ Ուրախ եմ, որ ինչ-որ չափով փառատոնը ևս կարողացավ իր ներդրումն ունենալ դրամահավաքների գործին»,- նշել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հաղորդագրությունում նաև նշված է՝ քանի որ փառատոնի միջազգային մրցույթի ժյուրին աշխատում էր հեռահար, և քննարկումները կազմակերպելու հարցում որոշակի բարդություններ էին առաջացել, այդ իսկ պատճառով մրցույթի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Լրահոս
  • Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում 23:1917 Հնվ, 2021
  • Բայդենի վարչակազմի բարձր պաշտոններում արդեն 2 հայ կա 23:0317 Հնվ, 2021
  • «Ի գործ» ծրագրին դիմած 800-ից ավելի սփյուռքահայ մասնագետներից հինգ տասնյակն արդեն գործ ունի 22:4417 Հնվ, 2021
  • Գանձասարի մատենադարանի բացառիկ հավաքածուն անվնաս տեղափոխվել է Երևան 22:2717 Հնվ, 2021
  • Քրիստոնեական հետքը վերացնելու Բաքվի նկրտումներն ու հայկական անհերքելի փաստերը 22:1117 Հնվ, 2021
  • Կկառուցվեն կենսապահովման և այլընտրանքային ռեսուրսային համակարգերով զինված ապաստարաններ 21:5417 Հնվ, 2021
  • Հայ-ռուս֊ադրբեջանական երկրորդ հայտարարությունը | Հանրային քննարկում 21:4817 Հնվ, 2021
  • Ադրբեջանը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականություն է վարում. ՄԻՊ 21:3817 Հնվ, 2021
  • Միջազգային անպատժելիությունն այսօր էլ Բաքվին նոր հանցանքների թևեր է տալիս. Բաքվի ջարդերից 31 տարի անց 21:2917 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ նկարահանվել է «Սեփական ձեռքերով» ֆիլմաշարը 21:1217 Հնվ, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21:00 | 17.01.2021 21:0017 Հնվ, 2021
  • Թուրքիան Բայդենի հնարավոր նշանակումներին չափազանց ցավոտ է արձագանքում 20:5717 Հնվ, 2021
  • Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդը մատուցել է առաջին Սուրբ պատարագը 20:4417 Հնվ, 2021
  • Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավոր տարբերակները 20:3017 Հնվ, 2021
  • Օբամայի վարչակազմի շատ աշխատակիցներ կվերադառնան պետքարտուղարություն 20:1817 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը 20:0017 Հնվ, 2021
  • Արզնի-Շամիրամ ջրանցքում 85-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել 19:4617 Հնվ, 2021
  • Ճակատեն համայնք տանող ճանապարհին բարձրացվել է Հայաստանում ամենաբարձր հայկական եռագույնը 19:2817 Հնվ, 2021
  • Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները 19:1517 Հնվ, 2021
  • Ռուսաստանում ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը 18:5617 Հնվ, 2021
  • «Անիտեքս» ընկերությունը պատրաստ է օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել 18:3417 Հնվ, 2021
  • Հուսով եմ՝ Հայաստանում նկատել են Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը Արցախյան պատերազմի ընթացքում. ուկրաինացի փորձագետ 18:1717 Հնվ, 2021
  • Էջմիածնում տուն է այրվել 17:5517 Հնվ, 2021
  • Արևմտահայերենի նահանջն ու լեզուն փրկելու առաջարկները՝ հալեպահայ մտավորականների տեսանկյունից 17:3217 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ 17:1417 Հնվ, 2021
  • Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով. Փաստերի ստուգման հարթակ 16:4317 Հնվ, 2021
  • Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն 16:3317 Հնվ, 2021
  • Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը 16:2017 Հնվ, 2021
  • Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը 15:3617 Հնվ, 2021
  • Միլանի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով 15:1517 Հնվ, 2021
  • Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ՖԱԼ-ը ներկայացնող ակումբ 14:5317 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով. ԱԻՆ 13:0817 Հնվ, 2021
  • Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն 12:0317 Հնվ, 2021
  • Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի 11:0017 Հնվ, 2021
  • Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 10:0917 Հնվ, 2021
  • Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ 09:4517 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015