• Հայ
  • Eng
  • РУС
Հայ-ռուս-ադրբեջանական երկրորդ հայտարարությունը | Հանրային քննարկում Հայ-ռուս-ադրբեջանական երկրորդ հայտարարությունը |... 22:42
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն Հայտնաբերվել է ևս 3... 16:33
Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է... 11:00
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախ 20:3302 Դեկ, 2020

«Արցախի համը». փոքր արտադրություն՝ հանուն մեծ նպատակի

Ձմեռվա ելակը մուրաբա է դառնում տնից-տեղից զրկված արցախցիների եկամտի համար, հենց նրանց ձեռքով:

Ով ղարաբաղցու մուրաբա չի կերել, շտապեք թեյի պատրաստություն տեսնել՝ հուշում է տիկին Սաթիկը: Իրենք մի ուրիշ ձևով են ամեն ինչ եփում:

Սաթենիկ Ավանեսյան - Դդումի մեջ լիմոն ենք գցում, սերկևիլի մեջ պոպոք ենք դնում։

Պահածոները՝ քաղցրից թթու, իսկական գուրմանի համար են՝ տարաների վրա պիտակն ու կապարիչի ծածկոցն ավելացնելով՝ տեսականին ներկայացնում է արցախցի կանանց հետ «Արցախի համը» սեղաններին դնող Նելլին: Գայթակղում՝ թե մեկը մեկից համեղ է:

Նելլի Պողոսյան («Արցախի համը» գաղափարի հեղինակ) - Օրինակ` ղամբար՝ կուկուռուզի մարինադ: Ունենք լցոնած պամիդոր, հատուկ խյուս են պատրաստում, դա ներառվում է ներսում։ Սա կարմիր տաքդեղով սալաթն է: Անում ենք կովի լեզվով մարինադ: Այս պահածոների մեջ մարդիկ փորձել են ներառել իրենց սերը, անհանգստությունը, ցասումը մեջն է...

Նելլին ասում է՝ շոու-բիզնեսի ընկերների հետ արցախցի 300 ընտանիքի տեղավորելու ընթացքում համոզվել են, որ մարդկանց երկարաժամկետ օգնություն՝ գործ-աշխատավարձ է պետք: Այդպես՝ ընտանիքի ամառանոցը դարձրել են պահածոյի տնական արտադրամաս, որտեղ ամեն օր աշխատանքի է գալիս 7-ից 10 կին: Խմբի չխոսկանը ամբողջ գերդաստանով տունը կորցրած հադրութցի Նովելլան է:

Նովելլա Սարգսյան - Պառկում եմ՝ քնել չի լինում: Ո՛չ սովածություն եմ զգում, ո՛չ ջուր խմել եմ ուզում՝ եղբորս ընտանիքն ա, քրոջս երեխեքը, չգիտեմ ում մասին մտածեմ։

Մերձավանում գտած վարձով տնից Ջրվեժ է գալիս աշխատելու. միայն ինքն է ընտանիքի գումար վաստակողը: Արցախ վերադառնալու նպատակով ամուսինը փորձել է Ստեփանակերտում տուն գտնել: Ասել են՝ բնակարան լինի՝ կկանչենք:

Նովելլա Սարգսյան - Մենք մեր Հադրութն ենք ուզում։ Թոռնիկս՝ Մանեն, 4 տարեկան ա, ասում ա՝ տատի, ե՞րբ ենք գնալու: Դե պատասխան տուր Մանեին՝ երբ ենք գնալու։

Հարազատ Խնածախում պատուհանները նորոգեն՝ իրենք կգնան... պատմում-սալորաչիրը ստուգում է տիկին Սաթիկը:

Արցախի համերից՝ դառն ու թթուն չէ..․ Փոքրիկ Անահիտը քաղցրացած սալորն է հավանում:

Անահիտ Սաֆարյան - Դե, կլուբնիկայինն էլ ա լավ, բայց ինքն էդքան էլ քաղցր չէր: Ամենաքաղցրը սալորն ա՝ սրա մուրաբան։

Ամեն գնորդ իր ճաշակով մի մթերք կգտնի՝ Արցախյան համին երևանյան մոլերից մեկում անվճար տրամադրած տաղավարում: Թանկ չէ՝ գործարանի գներից 100 դրամ է ավելի գնեք-օգնեք արցախցի կանանց՝ նաև Ղարաբաղի բարբառով բոլորին խնդրում-հորդորում է Նելլի Պողոսյանը:

Նելլի Պողոսյան - Ուրույ քոմակ անինք իրար՝ իրար օգնենք ոտքի կանգնելու նպատակով: Նրանք ստանում են օրական աշխատավարձ՝ անկախ նրանից՝ կվաճառվի, սկսել էր վաճառել թե չէ։

Սպասում են պատվերի, պատրաստ են նույնիսկ ապրանքը Ամանորի կոորպորատիվ նվեր դարձնել՝ տուփերին գրած՝ «թազա տարեն շնոհավեր»:

Հեղինակ`Հերմինե Բաղդասարյան
Լրահոս
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 08:3018 Հնվ, 2021
  • Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում 23:1917 Հնվ, 2021
  • Բայդենի վարչակազմի բարձր պաշտոններում արդեն 2 հայ կա 23:0317 Հնվ, 2021
  • «Ի գործ» ծրագրին դիմած 800-ից ավելի սփյուռքահայ մասնագետներից հինգ տասնյակն արդեն գործ ունի 22:4417 Հնվ, 2021
  • Գանձասարի մատենադարանի բացառիկ հավաքածուն անվնաս տեղափոխվել է Երևան 22:2717 Հնվ, 2021
  • Քրիստոնեական հետքը վերացնելու Բաքվի նկրտումներն ու հայկական անհերքելի փաստերը 22:1117 Հնվ, 2021
  • Կկառուցվեն կենսապահովման և այլընտրանքային ռեսուրսային համակարգերով զինված ապաստարաններ 21:5417 Հնվ, 2021
  • Հայ-ռուս֊ադրբեջանական երկրորդ հայտարարությունը | Հանրային քննարկում 21:4817 Հնվ, 2021
  • Ադրբեջանը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականություն է վարում. ՄԻՊ 21:3817 Հնվ, 2021
  • Միջազգային անպատժելիությունն այսօր էլ Բաքվին նոր հանցանքների թևեր է տալիս. Բաքվի ջարդերից 31 տարի անց 21:2917 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ նկարահանվել է «Սեփական ձեռքերով» ֆիլմաշարը 21:1217 Հնվ, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21:00 | 17.01.2021 21:0017 Հնվ, 2021
  • Թուրքիան Բայդենի հնարավոր նշանակումներին չափազանց ցավոտ է արձագանքում 20:5717 Հնվ, 2021
  • Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդը մատուցել է առաջին Սուրբ պատարագը 20:4417 Հնվ, 2021
  • Տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավոր տարբերակները 20:3017 Հնվ, 2021
  • Օբամայի վարչակազմի շատ աշխատակիցներ կվերադառնան պետքարտուղարություն 20:1817 Հնվ, 2021
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվում է «Հայ երգը դարերից» հաղորդաշարը 20:0017 Հնվ, 2021
  • Արզնի-Շամիրամ ջրանցքում 85-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել 19:4617 Հնվ, 2021
  • Ճակատեն համայնք տանող ճանապարհին բարձրացվել է Հայաստանում ամենաբարձր հայկական եռագույնը 19:2817 Հնվ, 2021
  • Քննարկվել են հետպատերազմյան Արցախում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա հիմնախնդիրները 19:1517 Հնվ, 2021
  • Ռուսաստանում ավտովթարից մահացել է ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը 18:5617 Հնվ, 2021
  • «Անիտեքս» ընկերությունը պատրաստ է օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել 18:3417 Հնվ, 2021
  • Հուսով եմ՝ Հայաստանում նկատել են Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը Արցախյան պատերազմի ընթացքում. ուկրաինացի փորձագետ 18:1717 Հնվ, 2021
  • Էջմիածնում տուն է այրվել 17:5517 Հնվ, 2021
  • Արևմտահայերենի նահանջն ու լեզուն փրկելու առաջարկները՝ հալեպահայ մտավորականների տեսանկյունից 17:3217 Հնվ, 2021
  • ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ 17:1417 Հնվ, 2021
  • Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով. Փաստերի ստուգման հարթակ 16:4317 Հնվ, 2021
  • Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն 16:3317 Հնվ, 2021
  • Ալավերդիում վերսկսվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը 16:2017 Հնվ, 2021
  • Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը 15:3617 Հնվ, 2021
  • Միլանի երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով 15:1517 Հնվ, 2021
  • Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվեց ՖԱԼ-ը ներկայացնող ակումբ 14:5317 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով. ԱԻՆ 13:0817 Հնվ, 2021
  • Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն 12:0317 Հնվ, 2021
  • Թարմացում. 17.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք, առողջացել 157 քաղաքացի 11:0017 Հնվ, 2021
  • Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 10:0917 Հնվ, 2021
  • Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ 09:4517 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015