Թուրքական մամուլը սկանդալային է որակել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավար, պետական գործիչ Լորան Վոկյեի գրառումը և դրան կցված նկարը՝ գրում է Ermenihaber-ը։
Լորան Վոկյեն Twitter-ում գրառում է արել Հայաստան ուղարկվելիք օգնության՝ դեղերի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքման վերաբերյալ։
Գրառմանը ֆրանսիացի գործիչը կցել է պատմական Հայաստանի քարտեզը, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքները։
Ֆրանսիացի պետական գործչի հրապարակած հիշյալ քարտեզը զայրացրել է թուրք օգտատերերին և թուրքական մամուլում լայն արձագանք գտել։